Հայերեն


Բոլորն առաջնահերթ իրենց շահերով են առաջնորդվում. ինչո՞ւ դասեր չենք քաղում մեր իսկ պատմությունից. «Փաստ»

Քաղաքականություն

«Փաստ» օրաթերթը գրում է.

Կան որոշակի օրինաչափություններ, որոնք անընդհատ դրսևորվում են մեր պատմության ընթացքում։ Դրանց թվում է այն, որ անընդհատ հայությունը հույսեր է կապում, թե դրսից ինչ-որ մի բարի թագավոր կամ երկիր պետք է գա ու մեզ այս ծանր վիճակից հանի։ Այսպիսի իրողությունը բնորոշելու համար կարելի է հստակ դիտարկել պատմական օրինակներով։ Օրինակ՝ Կիլիկյան հայկական թագավորության ժամանակաշրջանի վերջին հատվածում, երբ թագավորության գլխավերևում ամպեր էին կուտակվում, այնպիսի մտայնություն էր ձևավորվել, որ հարկավոր է Եվրոպայից խնդրել, որ քրիստոնյա թագավորները կամ Հռոմի պապը Կիլիկիայի փրկության համար խաչակրաց արշավանքներ նախաձեռնեն։

Հենց այդ շրջանակներում է, որ անընդհատ պատվիրակություններ էին ժամանում Եվրոպա օգնության և միջամտության խնդրանքներով։ Բայց որևէ արշավանք էլ չնախաձեռնվեց, փոխարենը Կիլիկիայի ներսում պառակտում առաջացավ ունիթորականների և հակաունիթորականների միջև։ Մյուս կողմից էլ՝ արագացավ հայկական թագավորության անկման գործընթացը, քանի որ եվրոպական միջամտություն խնդրելու փորձերի արդյունքում մամլուքների կողմից կառավարվող Եգիպտոսն ավելի ու ավելի էր գրգռվում։

Նույնատիպ իրավիճակի կարող ենք հանդիպել նաև որոշ ժամանակ անց, երբ հայությունն արդեն հեծում էր պարսկական ու թուրքական լծի տակ, ու ստեղծված իրավիճակից ելքեր գտնելու փնտրտուքներ էին սկսվել։ Դրա շրջանակներում տարբեր նախաձեռնություններ եղան, որ եվրոպական տերությունները, այդ թվում ու մասնավորապես Ռուսաստանը, պետք է գան ու մեզ փրկեն։ Հենց այդ տրամաբանության ներքո էր Իսրայել Օրու և Հովսեփ Էմինի գործունեությունը։

Իսկ ավելի ուշ՝ արդեն Հայոց ցեղասպանության ժամանակ, դարձյալ այնպիսի մտայնություն կար, որ, ի վերջո, մեծ տերությունները կմիջամտեն ու թույլ չեն տա, որ հայ ժողովուրդը բնաջնջվի։ Բայց արդյունքում տեսանք, որ ոչ մի միջամտություն էլ տեղի չունեցավ։ Ավելին, կայսերական Գերմանիան նույնիսկ խրախուսական դեր էր ստանձնել հայերի կոտորածների կազմակերպման հարցում։ Արդյունքում հայ ժողովուրդը մնաց միայնակ թուրքական յաթաղանին դեմ հանդիման։

Բայց զարմանալին այն է, որ բազմաթիվ փաստեր մեր աչքի առաջ ունենալով՝ պատմությունից այդպես էլ դասեր չենք քաղում։ Գերմանացի փիլիսոփա Հեգելի այն խոսքը, թե «պատմությունից սովորում ենք, որ պատմությունից ոչինչ չենք սովորում», տվյալ դեպքում հենց մեզ է բնորոշում։ Ու մինչև հիմա էլ հանրության մեջ ընդունված այնպիսի պատկերացում կա, թե միջազգային հանրությունը, եվրոպական տերությունները, Ռուսաստանը կամ քաղաքակիրթ աշխարհը մեզ «դավաճանեց», հերթական անգամ նրանք դավադիր կերպով վարվեցին մեզ հետ։ Այսպիսի պատկեր է նաև Արցախի հարցով։ Երբ Արցախը շրջափակման մեջ էր ու ծանր վիճակում էր, շատերը մտածում էին, թե միջազգային հանրությունը, Հաագայի դատարանը, միջազգային կառույցները, մարդու իրավունքների ջատագով Եվրոպան կամ ռուս խաղաղապահները կմիջամտեն, ճնշում կգործադրեն Ադրբեջանի վրա։ Բայց հերթական անգամ համոզվեցինք, որ Եվրոպան, միջազգային կառույցները և մյուս արտաքին դերակատարները, բացի կոչերից ու դատարկ դատապարտող հայտարարություններից, ոչինչ չարեցին՝ այդպիսով կանաչ լույս վառելով Ադրբեջանի առաջ։

Իսկ Ադրբեջանը ռազմական հանցագործությունների արդյունքում հայաթափեց Արցախը։ Ու հերթական անգամ հայ ժողովուրդը մնաց միայնակ։ Բայց գլխավոր հարցն այն է, թե ինչո՞ւ է ամեն անգամ այսպիսի իրավիճակը կրկնվում։ Խնդիրն այն է, որ մենք հույսներս մեզ վրա չենք դնում, չենք զարգացնում ու հզորացնում մեր պետությունը, որպեսզի տարածաշրջանային ու համաշխարհային ազդեցություն ունեցող երկրները և կառույցները մեզ հետ հաշվի նստեն ու համապատասխան քայլեր ձեռնարկեն, իսկ հայ ժողովրդի ձայնը լսելի լինի։ Չէ՞ որ ակնհայտ է՝ երկրներն առաջնահերթ իրենց շահերով են առաջնորդվում, այլ ոչ թե համամարդկային արժեքներով։

Իրականում այնպիսի մտածելակերպ պետք է ձևավորել, որ հայությունն ինքը պետք է կերտի իր ապագան, հետո միայն հաշվի առնել արտաքին դերակատարներին ու նրանց քայլերը։ Նախ՝ պետք է քեզանից ուժ ներկայացնես, որ արտաքին ուժերը քեզ հետ հաշվի նստեն։ Իսկ երբ որ արդեն քեզանից ուժ ես ներկայացնում, դաշնակցային հարաբերությունների արդյունքում կարելի է շատ ավելի հեռուն գնալ, քան կարելի էր անել միայնակ։ Մեր ամենամոտ դաշնակիցն ու բարեկամը այս պահին Ռուսաստանն է, որի հետ համագործակցությունը խթանելու հետ մեկտեղ պետք է աշխատել նաև մյուս ազդեցիկ դերակատարների հետ, այդ թվում՝ նաև ԵՄ-ի, ԱՄՆ-ի, Չինաստանի, Հնդկաստանի։

Բայց պատմության դասերը նաև վկայում են, որ պետք է ամեն կերպ խուսափել աշխարհաքաղաքական հզոր կենտրոնների բախման դաշտ մտնելուց, ինչպիսին այսօր հավաքական Արևմուտք - Ռուսաստան առճակատումն է։ Բախման մրցադաշտ դարձած երկրները միշտ ամենից շատն են տուժում։

ԱՐՍԵՆ ՍԱՀԱԿՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Բուլղարիայում սպանվել է Բոտև ֆուտբոլային ակումբի սեփականատերըԲազմաթիվ հասցեներում լույս չի լինելուԵվրոպայի հետ պшտերազմը «շատ կարճ» կլինի․ ԶախարովաԱդրբեջանն ու Թուրքիան ավելի քան 500 մլն դոլարի պաշտպանական պայմանագրեր են կնքելԺամանակը կգա, և ես բոլոր պորտուգալացիներին կասեմ ողջ ճշմարտությունը․ ՌոնալդուՀնարավոր է կարկուտ տեղա․ եղանակն՝ առաջիկա օրերինՀաստատվել է Կիպրոս-Հայաստան հանդիպումը սպասարկող մրցավարական անձնակազմըԿենսաթոշակառուների ուշադրությանը․ բանկային ծառայություններից օգտվելու կարգը փոխվում է․ ի՞նչ պետք է իմանալՀին նմուշի փաստաթուղթը մինչև ե՞րբ է վավեր․ մանրամասներ«Արցախ TV»-ն կարճատև դադարից հետո հանդես կգա նոր և արդիականացված նախագծերով«Արցախ TV»-ն իր ներկա կազմով դադարեցնում է գործունեությունը. «Արցախ TV»-ի տնօրենՕրական ավելի քան 20 հազար հետազոտություն․ ինչ հնարավորություններ ունի Երևանում գործող HELIX Armenia լաբորատոր համալիրը«ՎԱԶ 2105»-ը Գագարին-Ծաղկունք ճանապարհին հայտնվել է ձորումԱմենաքննարկված Dvin Crown նախագիծը․ Երևանի կենտրոնում ձևավորվել է բրենդների նոր տեսանելիության հարթակԳերմանիայից Հայաստան առաջին անգամ օդային ճանապարհով ներմուծվել են հոլշտեյն ցեղի տոհմային երինջներԿարող են լսվել պայթյունանման ձայներ․ ՊՆ-ն զգուշացնում էԵրեկոյան քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպԱՄՆ-ում Կասպարովի ու Պոնոմարյովի դեմ մահափորձեր են նախապատրաստվել. El MundoԸնդդիմությունը միջազգային դիտորդներին ներկայացրել է Հայաստանում ժողովրդավարության հետընթացի և քաղաքական հետապնդումների վերաբերյալ փաստեր. Էլինար ՎարդանյանԵԱՏՄ երկրներում անցած տարի հայտնաբերվել է ավելի քան 9,5 մլն միավոր կեղծված ապրանքԿԲ-ն զգուշացնում է՝ «My Fin» չլիցենզավորված ընկերությունը 1 հպումով վարկեր է առաջարկումՄԻՊ ներկայացուցիչները «Շիրակի երեխայի խնամքի կենտրոն» հաստատությունում արձանագրել են մի շարք խնդիրներՄոլդովան հայտնել է, որ իր տարածքում ռուսական ԱԹՍ է պայթելKomatsu PC 3000-ի գործարկմանն ընդառաջ՝ օպերատորները 10-օրյա գործնական դասընթաց են անցել Ամերիաբանկը` Հայաստանի ամենանորարար թվային բանկը. 9 մրցանակ` Global Finance-ի «Լավագույն թվային բանկ» մրցանակաբաշխությունում Մեր ռազմաքաղաքական ղեկավարությունը ժողովրդին տանում է փակուղու ճանապարհով. Ավետիք ՉալաբյանՌուսաստանից տնտեսապես հեռացումը իր հետ շատ վտանգներ է բերելու. Արմեն Մանվելյան300,000 ադրբեջանցու չվերաբնակեցնելու մասին Փաշինյանի խոստումը հերթական սուտն է․ տեսանյութՎՏԲ-Հայաստան Բանկը կորպորատիվ հաճախորդներին առաջարկում է ազատ միջոցների կառավարման արդյունավետ լուծումներԵՄ-ի հետ հարաբերությունների ճանապարհային քարտեզը անորոշ վիճակում է. Արեգ ՍավգուլյանՓաշինյանը ծրագրում է վախեցնել հասարակությանը՝ զիջումներ պարտադրելու համար․ այսպես է իրեն պահում թույլ առաջնորդը․ Դավիթ ՂազինյանՊետական համակարգում աշխատավարձի բարձրացումը՝ խթա՞ն, թե՞ անարդարություն Սոցիալապես ծանր պայմանների պատճառով շատ երեխաներ դպրոց չեն հաճախում. Ատոմ Մխիթարյան«ՀայաՔվեն» կրկին դիմել է Եկեղեցիների համաշխարհային խորհրդին՝ ՀՀ կառավարության զեկույցի վերաբերյալ ԵԽԽՎ-ն ևս արձանագրում է, որ այս ընտրություններում տեղի է ունեցել ձայնագողություն, և ԲՀԿ ձայներն ուղղակի գողացված են․ Նաիրա ԿարապետյանՔՊ իշխանությունը պետք է սահմանադրությունը հռչակի որպես խաղաղության դեմ ուղղված uպառնալիք. Տիգրան Աբրահամյան Սարդարապատի և Օշականի ճակատամարտերի մասին նոր պատկերազարդ հրատարակություններ են ներկայացվելՄիջազգային տարբեր կառույցներ արձանագրել են արցախցիների տեղահանված լինելու փաստը. Աննա Կոստանյան18 արդարների գործով դատական նիստը տեղի կունենա հոկտեմբերի 1-ինԻնչո՞ւ պետական ծառայողների աշխատավարձերը չեն ինդեքսավորվում գնաճին համահունչ․ Հրայր ԿամենդատյանԻշխանափոխություն լինելու է, ռեժիմը չի կարողանա դիմադրել արտաքին և ներքին գործոններին․Չալաբյան Հորմուզի նեղուցում նավթատար տանկերի վրա հարձակում է տեղի ունեցել3 անձանց մահվան ելքով դժբախտ դեպքը չի եղել շինարարական աշխատանքի ընթացքում. «Դեֆանս Հաուզինգը» պարզաբանում է տարածելՎեհափառի հետ հանդիպմանը կարևորվել է Հայոց Եկեղեցու դերն ազգային ինքնության պահպանման գործումՀոկտեմբերի 5-ից ժամանակավորապես դադարեցվում է ՀՀ դեսպանությունների և հյուպատոսական հիմնարկների միջոցով անձնագրերի տրամադրման, փոխանակման ծառայության մատուցումըՍեպտեմբերի 30-ին և հոկտեմբերի 1-ին Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում սպասվում են էլեկտրաէներգիայի անջատումներԵրուսաղեմի հայկական թաղամասում տղամարդը փորձել է պղծել Սուրբ Հակոբ վանքըՀորդառատ անձրևներ են սպասվում․ եղանակն՝ առաջիկա օրերինԲախվել են «Tesla»-ն և Վերին Ծաղկավան բնակավայրի վարչական ղեկավարի «Lexus GX470»-ըՆոյեմբերի 3-ին ՌԴ-ում ուժի մեջ կմտնի Պուտինի կողմից ստորագրված օրենքը միգրանտների արտաքսման հիմքերի ընդլայնման մասին
Ամենադիտված