Հայերեն


Ծանր վիճակ. Հայաստանի տնտեսական ակտիվության արգելակները. «Փաստ»

Տնտեսություն

«Փաստ» օրաթերթը գրում է.

Հայաստանի Հանրապետության տնտեսական ակտիվության աճը 2025 թվականի առաջին կիսամյակում զգալիորեն դանդաղել է 6,3 %-ով, ինչը նկատելի անկում է 2024 թվականի նույն ժամանակահատվածի 10,4 % աճի համեմատ: Այս միտումը, որը վկայում է տնտեսական դինամիկայի թուլացման մասին, պայմանավորված է մի շարք գործոններով, որոնցից առավել ակնառու են արդյունաբերության հատվածի կտրուկ անկումը, արտաքին առևտրաշրջանառության կրճատումը և առանձին ոլորտների աճի տեմպերի դանդաղումը: Սակայն որոշ ոլորտներ, ինչպիսիք են ծառայությունները, շինարարությունը և գյուղատնտեսությունը, դրսևորել են դրական դինամիկա՝ մեղմելով ընդհանուր անկման ազդեցությունը: Այնուամենայնիվ, որևէ հիմք չկա մտածելու, որ տնտեսության այս հատվածների աճը կշարունակվի պահպանվել։

2025 թվականի առաջին կիսամյակի վիճակագրական տվյալները ցույց են տալիս, որ տնտեսական ակտիվության աճի դանդաղումը հիմնականում պայմանավորված է արդյունաբերության հատվածի կտրուկ անկմամբ: Եթե 2024 թվականի առաջին կիսամյակում այս հատվածը գրանցել էր 18,2 % աճ, ապա 2025 թվականին այն անկում է ապրել 12,1 %-ով, ինչը բավական մտահոգիչ ցուցանիշ է։ Այս անկումը կարելի է բացատրել մի քանի գործոններով: Նախ՝ 2024 թվականի բարձր աճը մեծապես պայմանավորված էր արտաքին պահանջարկի ժամանակավոր աճով, մասնավորապես որոշ ապրանքատեսակների, օրինակ՝ թանկարժեք մետաղների և հանքանյութերի վերաարտահանման բարձր ծավալներով: Սակայն 2025 թվականին համաշխարհային շուկաներում այդ ապրանքների գների անկայունությունը և պահանջարկի նվազումը, ինչպես նաև վերաարտահանման պատուհանների փակվելը հանգեցրին արդյունաբերական արտադրության ծավալների կրճատմանը: Բացի այդ, ներքին արտադրական կարողությունների սահմանափակումները, այդ թվում՝ էներգետիկ ռեսուրսների բարձր ծախսերը և տեխնոլոգիական հետամնացությունը, նույնպես բացասաբար են ազդել արդյունաբերության վրա: Այս ամենը խորացվել է արտաքին առևտրի կտրուկ անկմամբ, ինչը սահմանափակել է արդյունաբերական ձեռնարկությունների մրցունակությունը միջազգային շուկաներում:

Արտաքին առևտրաշրջանառության 45 %-ով կրճատումը 2025 թվականի առաջին կիսամյակում (3,8 տրիլիոն դրամ կամ 9,7 միլիարդ դոլար) նույնպես կարևոր գործոն է եղել տնտեսական աճի դանդաղման համար: Ի տարբերություն 2024 թվականի, երբ արտահանումը աճել էր 2,3 անգամ, իսկ ներմուծումը՝ 86,5 %-ով, 2025 թվականին արտահանումը նվազել է 52,8 %-ով, իսկ ներմուծումը՝ 38,6%-ով: Այս կտրուկ անկումը կարելի է բացատրել մի քանի գործոններով: Առաջին հերթին մեծ նշանակություն ունեն համաշխարհային տնտեսության մեջ առկա անորոշությունները, այդ թվում՝ խոշոր տնտեսություններում դանդաղումը և աշխարհաքաղաքական լարվածությունը, ներառյալ առևտրային պատերազմները, որոնք բացասաբար են ազդել նաև Հայաստանի արտահանման հիմնական շուկաների վրա: Երկրորդ գործոնն այն է, որ Հայաստանի արտահանման կառուցվածքը, որը մեծապես կախված է հանքանյութերից, թանկարժեք մետաղներից և գյուղատնտեսական ապրանքներից, խոցելի է գների տատանումների նկատմամբ: 2025 թվականին այդ ապրանքների գների անկումը համաշխարհային շուկաներում նվազեցրել է արտահանման եկամուտները: Ինչ վերաբերում է ներմուծմանը, ապա դրա կրճատումը մասամբ պայմանավորված է ներքին պահանջարկի թուլացմամբ, որն, իր հերթին, կապված է սպառողների վստահության նվազման և գնողունակության անկման հետ: Չնայած առևտրի հատվածը պահպանել է առաջատար դիրքը բացարձակ մեծությամբ՝ 2,95 տրիլիոն դրամ (7,5 միլիարդ դոլար), բայց դրա աճի տեմպերի կտրուկ նվազումը ցույց է տալիս ներքին սպառման դինամիկայի թուլացումը: Սա կարող է պայմանավորված լինել նաև այնպիսի ներքին գործոններով, ինչպիսիք են գնաճի մեծացող ճնշումը, աշխատավարձերի աճի դանդաղումը կամ ստագնացիան, քաղաքացիների անվստահությունը ապագայի նկատմամբ, խնայելու միտումը և այլն։ 2024 թվականին առևտրի ոլորտի բարձր աճը մեծապես կապված էր վերաարտահանման ծավալների ավելացման հետ, ինչը ժամանակավոր բնույթ էր կրում և չէր կարող երկարաժամկետ կտրվածքով պահպանվել:

Այս համատեքստում տնտեսական ակտիվության վերականգնումը պահանջում է համալիր մոտեցում՝ ներառյալ արդյունաբերական արտադրության խթանումը, արտահանման դիվերսիֆիկացումը և ներքին պահանջարկի մեծացման համար պայմանների ստեղծումը: Մյուս կողմից էլ, հաշվի առնելով համաշխարհային տնտեսության անորոշությունները, Հայաստանի տնտեսական քաղաքականությունը երկարաժամկետ կայուն աճ ապահովելու համար պետք է կենտրոնանա ներքին ռեսուրսների օպտիմալ օգտագործման և մրցունակության բարձրացման վրա:

ԱՐԹՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Մեկ տարում մի ամբողջ գյուղի բնակչության չափ մարդ տուն չի հասել. Տիգրան Դումիկյան «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը հանդես կգա ասուլիսով«Համահայկական ճակատ» շարժման առաջնորդի հայտարարությունը՝ 44-օրյա պատերազմի վեցերորդ տարելիցի առիթովԵկեղեցին անջատ է պետությունից, և պետությունը չպետք է միջամտի եկեղեցու գործերին. Մենուա ՍողոմոնյանՆույն մարդիկ շարունակում են ցինիկաբար իշխել մեր երկրում, արդեն Հայաստանը պատրաստելով մաս-մաս հանձնելու իրենց օտար տերերին․ Ավետիք ՉալաբյանՀայ Առաքելական Սուրբ Եկեղեցին մեր ինքնության հիմնասյուներից մեկն է․ Փաշինյանի պայքարը դրա դեմ բխում է Ադրբեջանի շահերիցԱլիևը կանգ չի առնելու, քանի դեռ Հայաստանում այս իշխանություններն են. տեսանյութԱնկախությունն առաջին հերթին սեփական երկրի ճակատագիրը սեփական կամքով որոշելու կարողությունն է. Մհեր Ավետիսյան Ձեր արարքը գնահատվելու է՝ անուն առ անուն, այլ ոչ թե ձեր հիշատակի օրը Հանրային ալիքով համերգ են դնելու ու պարեն. Նարեկ Կարապետյան Խաղաղություն՝ առանց զիջումների և առանց պարտադրված նախապայմանների․ «Ուժեղ Հայաստան»Ինչպես Ալիևն ու Նիկոլը սանձազերծեցին 44-օրյա պատերազմը․ «ՀայաՔվե»«Ոչ ոք չի մոռացվել, ոչինչ չի մոռացվել». «ՀայաՔվե»-ի անդամները՝ ԵռաբլուրումՈչինչ և ոչ ոք չի մոռացվի. Հավերժ փառք մեր հերոսներին. «Ուժեղ Հայաստան»44-օրյա պատերազմի 6-րդ տարելիցին՝ անդրադարձ Արցախի ողբերգության ակունքներին ու քաղաքական պատասխանատվությանը. Ավետիք Չալաբյան«Հայոց Արծիվներ» ջոկատը պատերազմի առաջին օրերին մեկնեց Արցախ՝ Հայրենիքը պաշտպանելուՆԱՏՕ-ն մեր տարածաշրջանում ունի մեկ գերխնդիր` Բաքու-Ջեյհան նավթամուղը. Արշակ ԿարապետյանՓաշինյանն առաջարկում է խաղաղություն՝ զիջումներով, մենք կբերենք խաղաղություն՝ առանց զիջումների. Սամվել Կարապետյան Հայաստան-Մոնտենեգրո հանդիպման մրցավարական բրիգադը հայտնի էՌուսաստանը կարող է С-400 համակարգերը Թուրքիայից տեղափոխել մեկ այլ երկիր․ ԼավրովՔչերը գիտեն որ սեզոնային այս միրգը կօգնի իջեցնել արյան ճնշումըԻրանը հայտնել է, որ ավիահաղորդակցության սահմանափակումների ռազմական պատասխան չի պատրաստումՍեպտեմբերի 28/29-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուՀիանալի է վերադառնալ Մեծ Բրիտանիա. արքայազն ՀարրիԱՀԿ ղեկավար․ նոր համավարակի բռնկումն անխուսափելի էՑԱՀԱԼ-ը Գազայում ոչնչացրել է «ՀԱՄԱՍ»-ի ռազմական թևի երկու անդամիՆացիզմի մետաստազը տեսանելի է ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի անդամ երկրներում, այդ թվում՝ Գերմանիայում, և սա մտահոգիչ է․ ԼավրովԱրևադարձային անձրևների պատճառով Բանգկոկում ջրհեղեղ է եղելՆիկոլ Փաշինյանի առաջարկած «խաղաղությունը» դուռ է բացում նոր զիջումների համար․ Տիգրան ԱբրահամյանՍանկտ Պետերբուրգում հոկտեմբերի 1-ից կչեղարկվեն կորոնավիրուսային սահմանափակումներըԱլիևը կանգ չի՛ առնի․ Ուժեղ ՀայաստանՀայտնի է ԱՊԼ-ի ամենաարագավազ ֆուտբոլիստըՏԻՄ ընտրությունների շրջանակում շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Լոռու և Կոտայքի մարզերումԹրամփը մերժել է Հորմուզի նեղուցի վերաբերյալ Իրանի առաջարկըՀայաստանի շախմատի կանանց հավաքականը ոչ-ոքի ավարտեց հանդիպումը Հունաստանի հավաքականի հետՓրկարարները քաղաքացուն դուրս են բերել ջրհորից․ նա հոսպիտալացվել էԲաքուն արդեն խոսում է իր օրակարգով․ իսկ Հայաստանի օրակարգը Նիկոլ Փաշինյանը վաճառում է շուկայականից ցածր գնով․ Գառնիկ ԴավթյանԲայրամովի ելույթն ու իրականությունը․ ինչի մասին լռում է Ադրբեջանը․ Լիանա ԳասպարյանԻնչո՞ւ էր վատացել Այգեստան գյուղի միջնակարգ դպրոցի աշակերտների ինքնազգացողությունըTashir Arena-ում այսօր խառը մենամшրտերի միջազգային մեծ երեկո է. հնարավորության հարթակ՝ նաև հայ մարզիկների համարՓաշինյանը մեր մտավորականությանը փորձում է բարոյապես ոչնչացնել. Ավետիք ՉալաբյանԵրբ քաղաքական էլիտայի կենսամակարդակը կտրուկ անջատվում է հասարակության միջին կենսամակարդակից, սոցիալական արդարության մասին թեզերը կորցնում են իրենց առաջնային համոզչությունը. Հ. ԿամենդատյանԱդրբեջանը Հայաստանին ոչինչ չի զիջելու և նորանոր պահանջներ է ներկայացնելու. Արմեն ՄանվելյանՀայաստանի իրական նպատակը պետք է լինի գերտերություններից կախվածության նվազեցումը. Արեգ ՍավգուլյանՀատկապես 2018-ից հետո կրթության մակարդակն անկում է ապրել. Ատոմ ՄխիթարյանԽաղաղությունն անհնար է առանց Արցախի հարցի արդար լուծման. Աննա ԿոստանյանE-auto-ն պաշտոնապես կներկայացնի ARCFOX էլեկտրամոբիլները Հայաստանում․ մեկնարկը՝ Auto Show-ին, գինը՝ սկսած 6 450 000 դրամիցՄԱԿ, Ադրբեջան և ԵԱՏՄ ԵՄ ընտրություն․ Հայաստանը ինչ է շահում, ինչ կորցնումՌալֆ Յիրիկյանը՝ թվային փոխակերպման գնի մասին 13-րդ տարածաշրջանային HR համաժողովումՄեր ուժը մեր աշխատակիցներն են. Վահագն Ներսիսյան Ստիպեցինք Փաշինյանին դասեր քաղել. այլևս ոչ մի զիջում չի լինելու. տեսանյութ
Ամենադիտված