Հայերեն


Սեր առաջին հայացքից. Միլենա Վարդանյանի և Էնդրյուի սիրո պատմությունը

Life

Դերասանուհի Միլենա Վարդանյանի կյանքում ամեն ինչ փոխվեց մի երեկո՝ Երևանի Ստանիսլավսկու թատրոնում, մի միջոցառման ժամանակ, որը կազմակերպել էր Բելգիայի դեսպանատունը։ Հենց այդտեղ նա առաջին անգամ տեսավ Էնդրյու Թըրներին՝ Կանադայի դեսպանին Հայաստանում, ու սկսվեց նրանց սիրո յուրահատուկ պատմությունը։ Դերասանուհին իրենց սիրո պատմության մանրամասները վստահել է Tert.am Life-ին։

«Նրա մեջ միանգամից զգացի ներքին բարություն ու հմայք։ Շատ կիրթ, մեղմ մարդ էր։ Զրույցը շատ բնական ստացվեց», -պատմեց Միլենան։

Նրանց հաջորդ հանդիպումը եղավ Գյումրիում՝ «Ֆեստիվառ» փառատոնի շրջանակներում։ Այս այցը դարձավ շրջադարձային։

«Նրա մեջ ամենից շատ գնահատեցի վստահությունը սեփական քայլերի մեջ, հանգստությունն ու այն, որ նա շատ հստակ պատկերացում ուներ մեր ապագայի մասին։ Դա ինձ մեծ վստահություն տվեց»,-Tert.am Life-ի հետ զրույցում անկեղծացավ Միլենան։

Երբ փառատոնի վերջում՝ համերգից հետո, Էնդրյուն անակնկալ առաջարկեց նրան ամուսնանալ, Միլենան ապշած էր։

«Մենք ընդամենը մեկուկես ամիս էինք ճանաչում միմյանց։ Բայց գիտե՞ք, երբ զգում ես՝ նա քո մարդն է, ժամանակը դառնում է երկրորդական», -ժպտալով պատմեց նա։

Զույգը որոշեց անցկացնել դասական հարսանիք՝ համեստ, բայց գեղեցիկ։ Այժմ նրանք ապրում են հետաքրքիր, ակտիվ կյանքով։

«Հաճախ ենք մասնակցում տարբեր միջոցառումների, ու ամեն անգամ մի նոր բան եմ բացահայտում թե՛ աշխարհի, թե՛ ինձ համար», -կիսվում է դերասանուհին։

«Մեր հարաբերություններում ներդաշնակություն ու պարզություն է։ Մենք ունենք նման դաստիարակություն, ու նույն տեսակետները կյանքի մասին։ Դա շատ է օգնում»,- ասաց դերասանուհին։

Ի դեպ, Էնդրյուն արդեն սկսել է սովորել հայերեն, և Միլենայի խոսքով՝ միանգամայն լավ է ստացվում։ Նրանք սիրում են ճամփորդել, բացահայտել նոր վայրեր ու կիսվել այդ զգացողություններով։ Ու արդեն ձևավորել են իրենց ընտանեկան ավանդույթը՝ նշել երկու Սուրբ Ծնունդ. առաջինը՝ կաթոլիկ, իսկ հետո՝ հայկական։ Ինչ վերաբերում է Միլենայի կարիերային՝ հարսանիքից հետո անմիջապես նկարահանվեց «Կոլեկտիվ» սիթքոմի առաջին եթերաշրջանում։

«Իհարկե, շարունակում եմ նկարահանվել, սպասում եմ նոր հետաքրքիր առաջարկների։ Միշտ ցանկացել եմ խաղալ պատմական ֆիլմում։ Հուսով եմ՝ կգա նաև այդ պահը»,- եզրափակեց դերասանուհին։

 

Փաշինյանն առաջարկում է խաղաղություն՝ զիջումներով, մենք կբերենք խաղաղություն՝ առանց զիջումների. Սամվել Կարապետյան Հայաստան-Մոնտենեգրո հանդիպման մրցավարական բրիգադը հայտնի էՌուսաստանը կարող է С-400 համակարգերը Թուրքիայից տեղափոխել մեկ այլ երկիր․ ԼավրովՔչերը գիտեն որ սեզոնային այս միրգը կօգնի իջեցնել արյան ճնշումըԻրանը հայտնել է, որ ավիահաղորդակցության սահմանափակումների ռազմական պատասխան չի պատրաստումՍեպտեմբերի 28/29-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուՀիանալի է վերադառնալ Մեծ Բրիտանիա. արքայազն ՀարրիԱՀԿ ղեկավար․ նոր համավարակի բռնկումն անխուսափելի էՑԱՀԱԼ-ը Գազայում ոչնչացրել է «ՀԱՄԱՍ»-ի ռազմական թևի երկու անդամիՆացիզմի մետաստազը տեսանելի է ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի անդամ երկրներում, այդ թվում՝ Գերմանիայում, և սա մտահոգիչ է․ ԼավրովԱրևադարձային անձրևների պատճառով Բանգկոկում ջրհեղեղ է եղելՆիկոլ Փաշինյանի առաջարկած «խաղաղությունը» դուռ է բացում նոր զիջումների համար․ Տիգրան ԱբրահամյանՍանկտ Պետերբուրգում հոկտեմբերի 1-ից կչեղարկվեն կորոնավիրուսային սահմանափակումներըԱլիևը կանգ չի՛ առնի․ Ուժեղ ՀայաստանՀայտնի է ԱՊԼ-ի ամենաարագավազ ֆուտբոլիստըՏԻՄ ընտրությունների շրջանակում շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Լոռու և Կոտայքի մարզերումԹրամփը մերժել է Հորմուզի նեղուցի վերաբերյալ Իրանի առաջարկըՀայաստանի շախմատի կանանց հավաքականը ոչ-ոքի ավարտեց հանդիպումը Հունաստանի հավաքականի հետՓրկարարները քաղաքացուն դուրս են բերել ջրհորից․ նա հոսպիտալացվել էԲաքուն արդեն խոսում է իր օրակարգով․ իսկ Հայաստանի օրակարգը Նիկոլ Փաշինյանը վաճառում է շուկայականից ցածր գնով․ Գառնիկ ԴավթյանԲայրամովի ելույթն ու իրականությունը․ ինչի մասին լռում է Ադրբեջանը․ Լիանա ԳասպարյանԻնչո՞ւ էր վատացել Այգեստան գյուղի միջնակարգ դպրոցի աշակերտների ինքնազգացողությունըTashir Arena-ում այսօր խառը մենամшրտերի միջազգային մեծ երեկո է. հնարավորության հարթակ՝ նաև հայ մարզիկների համարՓաշինյանը մեր մտավորականությանը փորձում է բարոյապես ոչնչացնել. Ավետիք ՉալաբյանԵրբ քաղաքական էլիտայի կենսամակարդակը կտրուկ անջատվում է հասարակության միջին կենսամակարդակից, սոցիալական արդարության մասին թեզերը կորցնում են իրենց առաջնային համոզչությունը. Հ. ԿամենդատյանԱդրբեջանը Հայաստանին ոչինչ չի զիջելու և նորանոր պահանջներ է ներկայացնելու. Արմեն ՄանվելյանՀայաստանի իրական նպատակը պետք է լինի գերտերություններից կախվածության նվազեցումը. Արեգ ՍավգուլյանՀատկապես 2018-ից հետո կրթության մակարդակն անկում է ապրել. Ատոմ ՄխիթարյանԽաղաղությունն անհնար է առանց Արցախի հարցի արդար լուծման. Աննա ԿոստանյանE-auto-ն պաշտոնապես կներկայացնի ARCFOX էլեկտրամոբիլները Հայաստանում․ մեկնարկը՝ Auto Show-ին, գինը՝ սկսած 6 450 000 դրամիցՄԱԿ, Ադրբեջան և ԵԱՏՄ ԵՄ ընտրություն․ Հայաստանը ինչ է շահում, ինչ կորցնումՌալֆ Յիրիկյանը՝ թվային փոխակերպման գնի մասին 13-րդ տարածաշրջանային HR համաժողովումՄեր ուժը մեր աշխատակիցներն են. Վահագն Ներսիսյան Ստիպեցինք Փաշինյանին դասեր քաղել. այլևս ոչ մի զիջում չի լինելու. տեսանյութՄեր ինքնության և մշակույթի դեմ պատերազմ է. Արսեն Գրիգորյան35-ամյա ճանապարհի ջրբաժանը. բարդագույն ներկա, անորոշ ապագա. «Փաստ» Ադրբեջանի մշակութային ջարդարարությունը նոր դրսևորումներ է ստանում. «Փաստ» «Մենք գործ ունենք ոչ թե դիվերսիֆիկացիայի, այլ անվտանգային համակարգի թուլացման հերթական վտանգավոր քաղաքականության հետ». «Փաստ» Ինքնության... «ֆորմատ». «Փաստ» Ջրամատակարարման ճգնաժամ. «Վեոլիա ջրի» անպատասխանատվությունը և իշխանությունների լռությունը. «Փաստ» Ո՞վ է ապահովում Քոչարյանի «քաղցր» կալանքը. «Փաստ» Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ» Իսկապե՞ս անմեղ ու անվտանգ է «հրեղեն թռչունը». «Փաստ» Ռանչպար տանող փլուզված կամուրջը ժամանակավորապես կվերականգնվիՀունգարիան կտրուկ կրճատել է ԵՄ պաշտպանական վարկի իր պահանջը՝ 16.4 մլրդ եվրոյից հասցնելով 5.4 մլրդիՌուսաստանը պահպանում է հայկական ձկան և կաթնամթերքի ներմուծման արգելքը. «Ռոսսելխոզնադզոր»Ազգերի լիգայի խաղարկության C լիգայի առաջին տուրի շրջանակում Հայաստանի ազգային հավաքականը հաղթեց Լատվիայի ընտրանունԶախարովա․ Ուկրաինայի պատվիրակությունը ՄԱԿ-ում ձևացնում է, թե ռուսերեն չի հասկանումԲնակչության մեծամասնությունը չի աջակցում Փաշինյանի ստահոդ գաղափարախոսությանը. Ավետիք ՉալաբյանՍեպտեմբերի 28/29-ին բազմաթիվ հասցեներում լույս չի լինելու
Ամենադիտված