Հայերեն


«Եթե քաղաքը հարմար է տեղաշարժման խնդիրներ ունեցող քաղաքացու համար, ուրեմն վստահ կարող ենք ասել, որ այն հարմար է բոլորիս համար»․ Տարոն Մարգարյան

Հասարակություն

Երևանի գործող քաղաքապետ, ՀՀԿ նախընտրական ցուցակը գլխավորող Տարոն  Մարգարյանը Երևանի ավագանու ընտրությունների քարոզարշավի շրջանակում ՀՀԿ ավագանու թեկնածուների հետ միասին նախընտրական հանդիպումներ է ունեցել  Արաբկիր  վարչական շրջանի բնակիչների հետ: Քաղաքային կառավարման գործընթացում առանձնակի կարևորելով հնի և նորի համակցումը՝ Տարոն Մարգարյանը նկատել է, որ այն լուրջ մարտահրավեր է քաղաքային իշխանությունների համար: Մասնավորապես, Երևանի գործող քաղաքապետը հատկանշել է տարբեր ժամանակներում մայրաքաղաքում կառուցված շինությունների և հանգույցների համապատասխանեցումը ժամանակակից ու մատչելի քաղաքի պահանջներին: 

«Այս տեսանկյունից անցած 4 տարիների ընթացքում մենք նախաձեռնեցինք մի շատ կարևոր ծրագիր, որի նպատակն էր զարգացող մեր քաղաքը հարմար դարձնել նաև տեղաշարժման խնդիրներ ունեցող մեր բնակիչների համար: Գաղտնիք չէ, որ դեռ խորհրդային տարիներից այս իսկապես լուրջ խնդրին երբևէ պատշաճ ուշադրություն չէր դարձվել: Մինչդեռ, եթե քաղաքը հարմար է  տեղաշարժման խնդիրներ ունեցող քաղաքացու համար, ուրեմն վստահ կարող ենք ասել, որ այն հարմար է բոլորիս համար: Հենց այս գիտակցումով էլ անցած 4 տարիների ընթացքում մայրաքաղաքի փողոցներում և հանրային վայրերում կառուցվեցին շուրջ 2000 թեքահարթակներ: Արդեն 25 ավտոբուսներ հարմարեցված են բնակչության սակավաշարժ խմբերի համար»,- նշել է Տարոն Մարգարյանն ու հավելել, որ հանրային 2 այգիներում ևս արդեն առկա են ներառական խաղահրապարակներ:Պիլոտային ծրագրով կառուցվել է նաև վերելակներով հարմարեցված մեկական վերգետնյա և ստորգետնյա անցում: Սա միայն մի մասն է կատարած այն աշխատանքի, որի նպատակը եղել է Երևանը հնարավորին հարմար դարձնել բոլոր բնակիչների համար: 

Երևանի գործող քաղաքապետ, ՀՀԿ նախընտրական ցուցակը գլխավորող Տարոն  Մարգարյանն ընդգծել է, որ Հանուն մատչելի Երևանի ծրագիրը ևս ուղղված է բոլոր այն հիմնախնդիրների լուծմանը, որոնց հետ այսօր մայրաքաղաքում առնչվում են տեղաշարժման խնդիրներ ունեցող քաղաքացիները:

«Երևանը բոլորի համար պետք է հավասարապես հարմար լինի ոչ միայն ապրելու և աշխատելու, այլև սովորելու, հանգստանալու, շփվելու համար, ինչը մենք շարունակաբար ապահովում ենք նաև քաղաքային հարմարավետ կահավորանքի ավելացմամբ։ Այս շարքում են մեր բոլոր համաքաղաքացիների և մայրաքաղաքի հյուրերի կողմից շատ սիրված նորաոճ նստարաններն ու Երևանի կահավորանքի մնացած բոլոր նորաոճ պարագաները»,- նշել է Տարոն Մարգարյանը:

 Խոսելով ձեռքբերումների մասին Տարոն Մարգարյանը նկատել է, որ, անշուշտ, դրանք շատ են և, որ ամենակարևորն է, դրանք բոլոր ուղղություններով անպայման լինելու են շարունակական: Երևանի զարգացման առաջիկա 5 տարվա ծրագրում, որն այսօր թիմը ներկայացնում է բնակիչներին որպես նախընտրական ծրագիր, իր մեջ ներառել է առաջնահերթ լուծում պահանջող բոլոր այն խնդիրները, որոնք այս տարիների ընթացքում՝ հենց նրանց հետ անմիջական շփումներ ունենալով, գույքագրվել և պատրաստ է լուծման:

«Այս տարիների ընթացքում դուք շատ առիթներ ունեցա՛ք համոզվելու, որ մեր թիմը դժվարություններից չի՛ խուսափում և լուծում է թե՛ առօրյա խնդիրները, և թե՛ նախաձեռնում ու հետևողականորեն լուծումներ է տալիս տասնամյակների կուտակված խնդիրներին: Ու ես վստա՛հ եմ, որ երևանցիները, մայիսի 14-ին իրենց վստահության քվեն կտան փորձառու և բանիմաց թիմին, որպեսզի այս թիմը կարողանա շարունակել բոլոր այն ծրագրերը որոնք ուղղված են Հանու՛ն ապագայի, Հանու՛ն երեխաների և Հանու՛ն մատչելի Երևանի»,- ընդգծել է Երևանի գործող քաղաքապետը:

 
Գիտությունը՝ հետին պլանում. խոստումների և իրականության սուր հակասությունը. «Փաստ» Տհաճ թեմաներից «թռնելու» գործելակերպը՝ թեկուզ սադրանքների միջոցով. «Փաստ» «Ադրբեջանում շատ լավ գիտակցում են, որ իրենց համար Փաշինյանից ավելի լավ ղեկավար Հայաստանում երբեք չեն ունենա». «Փաստ» Ձախողում և խոր կասկածներ. որքանո՞վ է վառելիքի թանկացումը «պատճառաբանված». «Փաստ» «Ադրբեջանցի զինծառայողը, որը հանցագործություն է կատարել Հայաստանի տարածքում, պետք է կանգնի հայկական դատարանի առջև». «Փաստ» Մտահոգությունները չեն փարատվում, հակառակը. «Փաստ» Զիջումներ Հայաստանի անվտանգության հաշվին. ինչո՞ւ է իշխանական քարոզչամեքենան արդարացնում ծանր հանցագործությունը. «Փաստ» Ադրբեջանի զավթողական քաղաքականության լեգիտիմացումը. Արցախից մինչև Տիգրանաշեն. «Փաստ» Սպանվել է Բրիտանիայի թագավորական ընտանիքի բժիշկը․ The SunՀունգարիան հանել է Եվրամիությանը Ուկրաինայի և Մոլդովայի անդամակցության վերաբերյալ բանակցություններ սկսելու արգելքը․ լրատվամիջոցՌոնալդուն դիմել է Մեսսիին՝ ազգային հավաքականում անցկացրած վերջին խաղից հետոԵրեխային կարող են շանտաժի ենթարկել անգամ այն դեպքում, երբ նա մերկ լուսանկար չի ուղարկել․ ՆԳՆԲելգիայի ոստիկանությունը բերման է ենթարկել բողոքի ցույցերին մասնակցած 107 ուսանողիԱնազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄԱլիևը դրսից է քայքայում մեր պետությունը և թուլացնում, դուք զուգահեռաբար՝ ներսից․ Հարություն ՀարությունյանՍաուդյան Արաբիայում երկու օդանավակայանների վրա հարձակումների հետևանքով երեք մարդ է զոհվելԻնքնաթիռի ուղևորը ստիպել է ուղեկցորդուհուն ծնկի իջած ներողություն խնդրել իրենիցՍպասվում է անձրև և ամպրոպ․ եղանակն՝ առաջիկա օրերինՓաշինյանը ծափահարում է ընդդիմությանը, ընդդիմությունը՝ Շաքիում դանակահարած կնոջըԻնչու՞ է նախաքննության փուլում Փաշինյանը պնդում, թե ադրբեջանցին մառախուղի պատճառով է հայտնվել Հայաստանում․ Գառնիկ ԴավթյանՖԻՖԱ-ն թարմացրել է հավաքականների դասակարգման աղյուսակը. Հայաստանը նահանջ է գրանցելՋուր հավաքեք. ջուր չի լինելուՄիայն հայը չէ, որ Հայաստանում պիտի դատվի. Արշակ ԿարապետյանՆիկոլ Փաշինյան, Շաքիում ադրբեջանցի տեռորիստի կողմից հայ կնոջ վրա հարձակումը հումորի առարկա չէ. Ուժեղ ՀայաստանԵրթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Պարոնյան փողոցումՌուսաստանը մեղավոր չէ, որ ԱՄՆ-ն զիջեց Եվրոպայի ճնշմանը ու հպարտությամբ հայտարարեց «Անքորիջի հnւղարկավորության» մասին․ Լավրով«Հայաստանի ապագան պետք է կապել Ռուսաստանի հետ․ քաղաքական դաշտը չի ուզում դա հասկանալ». Մհեր ԱվետիսյանԳեղարքունիք մարզում բախվել են «Ford»-ը, «Opel Vectra»-ն ու «Opel Zafira»-ն. կան վիրավորներՓաշինյանի խոստացած խաղաղությանը փոխարինեցին զիջումները, իսկ հանգստությանը՝ ահաբեկչությունըՓաշինյանի համար հայ մոր վրա ադրբեջանցի զինծառայողի հարձակումը պարզապես «հերթական քրեական միջադեպ» է․ Արեգա ՀովսեփյանԵրբ Փաշինյանը չի կարողանում պատասխանել ադրբեջանցի զինծառայողի վերաբերյալ մեր հարցին․ Գասպարյան Պատերազմին վերջ տալու համար Իրանը պետք է կրճատի ուրանի հարստացումը․ ՎենսCCBE-ն արձագանքել է փաստաբան Երեմ Սարգսյանի իրավունքների առնչությամբ ՀՀ փաստաբանների պալատի դիմումինԹոմաս Տուխելի ռեկորդը Անգլիայի հավաքականում«070» կոդով հին նմուշի անձնագրերի տպագրությունն ու տրամադրումը նոյեմբերի 1-ից չեն դադարեցվումԱյս վարչախումբը կեղծ շոուներով փորձում է ժողովրդին շեղել իրական վտանգից. Ավետիք ՉալաբյանԱմբողջ աշխարհը գտնվում է անվտանգային խոր ճգնաժամի մեջ. Արմեն ՄանվելյանՀայաստանն արժանի է ավելիին, քան Փաշինյանն ու ՔՊ-ն են Euromedia24-ի բարձրաձայնումից և վարչապետի հրահանգից հետո «Շառլոտը» փակվեց․ ակումբի գործունեության առթիվ քրեական վարույթ է հարուցվել ՈւսանողականFest-ը վերադառնում է․ հոկտեմբերի 10-ին ավելի քան 500 ուսանող կհամախմբվի մեկ հարթակումԵկեղեցու դեմ պայքարից՝ հասարակական գիտակցության վերաձևավորման փորձ․ Արմեն ՀովասափյանԵրբ Հայաստանը թելադրում էր, ու երբ սկսեցին թելադրել մեզ․ Միքայել Գրիգորյան Դեռևս 2018 թվականից սկսած պարզ էր իշխանությունների վերաբերմունքը եկեղեցու հանդեպ. Արեգ ՍավգուլյանՀայ ժողովրդի սիմվոլները քայլ առ քայլ դուրս են մղվում դպրոցական դասագրքերից. Ատոմ ՄխիթարյանՏեխնոլոգիական գործընթացների վերահսկման նոր մակարդակԱհազանգ և պետական պատասխանատվության պահանջԵթե բանակում զգոնություն չկա, ինչպես պնդում է Փաշինյանը, ապա իշխանությունը սրանով ասում է, որ բանակում չկա ծառայություն, չկա կարգապահություն. Տիգրան Աբրահամյան Քանի՞ տարի կպահանջվի, որ հասկանաք, որ այս վտանգը պետք է կանխել. ադրբեջանագետ Ֆասթ Բանկը պարզաբանում և հերքում է մի շարք պնդումներ Իշխանությունն ամեն ինչ անում է Ալիևին նմանվելու համար. Մենուա Սողոմոնյան
Ամենադիտված