Հայերեն


Մոսկվան նախազգուշացնում է Վիգեն Սարգսյանին

Քաղաքականություն

ԼՐԱԳԻՐ / Մայիսի սկզբին անվտանգության հարցերով մոսկովյան համաժողովի ժամանակ Հայաստանի պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը հարցազրույց է տվել Ինտերֆաքսին:
Ռուսական պետական գործակալության պրոֆեսիոնալ կազմած հարցերից կարելի է դատել, թե Ռուսաստանին ինչ է հետաքրքրում Հայաստանում, ինչն են Մոսկվայում սպառնալիք համարում եւ ինչ են նախազգուշացնում Հայաստանին: Եվ կարեւոր չէ, թե ինչ է պատասխանել նախարարը:
Թվարկենք հարցերից մի քանիսը:
- Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը երբ Մոսկվայում էր, պատմել է, որ Գյումրիի բազայում նախատեսվում է համատեղ համալիր ստեղծել: Կարո՞ղ եք որոշ մանրամասներ նշել:
- Նախատեսվու՞մ է նոր բազաներ բացել: Ռուսակա՞ն, թե այլ երկրների:
- Ռուսաստանը շարունակու՞մ է լինել Հայաստանի սպառազինության գլխավոր մատակարարը:
- Նախատեսվու՞մ է ընդլայնել մատակարարների թիվը:
- Ինչպես հայտնի է, Ռուսաստանը սպառազինություն է մատակարարում ոչ միայն Հայաստանին, այլ նաեւ Ադրբեջանին: Ի՞նչ են Երեւանում կարծում, այդ մատակարարումներում հավասարակշռության խախտում կա՞: Դա կարո՞ղ է ղարաբաղյան հակամարտությունում ռիսկի գործոն դառնալ:
- Ինչպե՞ս եք գնահատում ղարաբաղյան կարգավորման հեռանկարները: Վերջերս Մոսկվայում կայացել է Ռուսաստանի, Ադրբեջանի ու Հայաստանի արտաքին գործերի նախարարների հանդիպումը: Ի՞նչ եք կարծում, պե՞տք է ճեղքման սպասել:
- Եկեք վերադառնանք Ղարաբաղում ապրիլյան լարվածությանը: Ասեք, դրանից հետո հայկական բանակը ինչ-որ կերպ վերազինվե՞լ է, փոփոխություններ տեղի՞ են ունեցել:
- Հաջողվե՞լ է շփման գծում ամուր հրադադար հաստատել:
- Ներկայիս իրավիճակը հաստատապես չի՞ կարելի կայուն անվանել:
- Այս խնդրի համատեքստում մեզ հետաքրքրել է ձեր հանդիպումն Իրանի պաշտպանության նախարարի հետ: Ձեր մամուլի ծառայությունը հաղորդել է, որ դուք, մասնավորապես, քննարկել եք նաեւ Ղարաբաղը: Իրանը որոշ ժամանակ առաջ կարգավորման միջնորդ դառնալու նախաձեռնությամբ է հանդես եկել:
- Ինչպե՞ս եք վերաբերվում, որ Իրանը, որի հետ Հայաստանը բազմադարյա բարեկամություն ունի, Ռուսաստան-Իրան-Ադրբեջան փոխգործակցության ձեւաչափի մեջ է մտել, եւ արդեն արտաքին գործերի նախարարների բարձր մակարդակով մի քանի հանդիպում է տեղի ունեցել: Խոսվել է նաեւ այն մասին, որ Թուրքիան հետաքրքրված է այդ ձեւաչափով:
- Հայաստանը, ի դեպ, ՇՀԿ երկխոսության գործընկեր է: Միեւնույն ժամանակ ավելի շատ երկրներ են ցանկանում դառնալ այդ կազմակերպության անդամներ: Հայաստանը կցանկանա՞ բարձրացնել կարգավիճակն այդ կազմակերպությունում:
- ԱՄՆ-ն Երեւանում դեսպանատուն է կառուցել, որն ամերիկյան ամենամեծ դիվանագիտական առաքելություններից մեկն է, այն ժամանակ, երբ փորձում էր մեծացնել իր դերն Անդրկովկասում: Ինչպե՞ս կգնահատեք Դոնալդ Թրամփի քաղաքականությունը տարածաշրջանի, մասնավորապես, Հայաստանի նկատմամբ:
- Խոսենք հայ-թուրքական հարաբերությունների մասին: Երկկողմ երկխոսության հեռանկարներ կա՞ն: Ռուսաստանն իր ծառայություններ է առաջարկում որպես միջնորդ:
- Մեկ հարց էլ ունեմ ձեր հարեւան երկրի մասին: Հարցը Վրաստանի մասին է, որն առնվազն մինչեւ վերջին ժամանակներս ակտիվորեն հանդես էր գալիս ՆԱՏՕ-ին անդամակցելու օգտին: Բացի այդ, Չեռնոգորիան անդամակցում է դաշինքին: Տեղի է ունենում ՆԱՏՕ-ի ուժերի տեղակայում Ռուսաստանի սահմաններին: Ինչպե՞ս եք գնահատում ուժերի դասավորությունը:

Ելնելով գործակալության տված հարցերից՝ կարելի է եզրակացնել, որ Ռուսաստանին մտահոգում է ԱՄՆ «ամենամեծ դեսպանատունը» տարածաշրջանում, առանց Ռուսաստանի ու ՇՀԿ-ի, Իրանի հետ ռազմավարական հարաբերություններ կառուցելու Հայաստանի փորձերը, ինչպես նաեւ Հայաստանի ու «ՆԱՏՕ ձգտող» Վրաստանի հետ բարեկամական հարաբերությունները։
Ռուսաստանին հավանաբար դուր չի գալիս, որ ապրիլյան պատերազմից հետո Հայաստանն առանց Ռուսաստանի օգնության ու միջնորդության Ղարաբաղում ամրապնդել է պաշտպանության գիծը: Դատելով հարցերից՝ Մոսկվան Երեւանին առաջարկում է նաեւ մտնել Ռուսաստան-Իրան-Ադրբեջան ձեւաչափ, քանի դեռ «Թուրքիան այնտեղ չի մտել»:
Ռուսաստանում ամենաշատը հավանաբար վախենում են, որ Հայաստանում «երրորդ երկրի» բազա կբացվի: Վախենում են նաեւ Ադրբեջանին զենք մատակարարելու համար Հայաստանի բացահայտ դեմարշից:
Հարցադրումները վկայում են, որ Ռուսաստանը հոգու խորքում ճանաչում է, որ Հայաստանն այդ բոլոր քայլերի՝ թե դեմարշի, թե բազայի դուրսբերման պահանջի, այլ երկրի բազայի տեղակայման, Իրանի ու Վրաստանի հետ հարաբերությունների զարգացման իրավունքն ունի: Սակայն Մոսկվան ամեն ինչ անում է, որ Հայաստանին թույլ չտա այդ քայլերը ձեռնարկել, որոնք բխում են իր շահերից:

Երևանում կայացել է «Հայ անվանի բժիշկ և առաջատար երիտասարդ բժշկաշխատող» հեղինակավոր մրցանակաբաշխությունը«Բարսելոնան» նոր պայմանագրեր կկնքի երեք ֆուտբոլիստի հետՀոկտեմբերի 6/7-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուՌԴ ՊՆ․ մեկ օրում ռուսական շրջանների և Սև ծովի վրա ոչնչացվել է 343 ուկրաինական ԱԹՍՀայաստանը ՄԱԿ-ում ներկայացրել է կայուն զարգացման ֆինանսավորման իր առաջնահերթություններըԱնձրևները կլինեն հորդառատ․ եղանակն՝ առաջիկա օրերինԵվրո-2027. Հայաստանի Մ-21 հավաքականը ոչ-ոքիով ավարտեց ընտրական փուլըԿոմիտասի պողոտայում կինը սուր կտրող առարկայով հարվшծներ է հասցրել 51-ամյա տղամարդուն. վերջինը տեղափոխվել է հիվանդանոցՄիացյալ Նահանգների հետ կապված մեր խնդիրն այն է, որ ամեն անգամ, երբ նստում ենք բանակցությունների սեղանի շուրջ, մեզ անմիջապես պшտերազմ է պարտադրվում․ ՓեզեշքիանԱվտովթար և վրաերթ՝ ԵրևանումԻրանն ակնկալում է Հայաստանի հետ ռազմավարական համագործակցության համաձայնագրի շուտափույթ կնքումՎթար է. Ջուր հավաքեք. ջուր չի լինելուԹուրքիան Ուկրաինային Korkut հակաօդային պաշտպանության համակարգեր է փոխանցելՆոյեմբերի 1-ից անձը հաստատող փաստաթղթերի տրամադրման համակարգը կգործի նոր ձևաչափով․ ՆԳՆՄի գողացեք մարդու «այո»-ն․ Մհեր ԱվետիսյանՇաքի գյուղի դեպքը բոլորիս ցույց տվեց մեր երկրի անվտանգային համակարգի թերությունները. Ավետիք ՉալաբյանԻշխանություններին հարմար առիթ էր հարկավոր եկեղեցու վրա հարձակման համար. Արեգ ՍավգուլյանԿարճ դաս Փաշինյանի համար՝ հատուկ Ուսուցչի օրվա առթիվ․ Ուժեղ ՀայաստանՏաջիկստանում կանցկացվի ՀԱՊԿ հատուկ նշանակության ստորաբաժանումների «Կոբալտ-2026» զորավարժությունըՍիրելի՛ ուսուցիչներ, իմ խորին հարգանքն ու երախտագիտությունն եմ հայտնում ձեզ. Սիրով և հարգանքով՝ ձեր Մհեր Ավետիսյան Վրաստանում մեկնարկում են Հայաստանի մշակույթի օրերըՀրդեհ Հրազդան քաղաքում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումըՍաուդյան Արաբիան ենթարկվել է հութիների հարձակումներին և ինքնապաշտպանության իրավունք ունի․ ՌուբիոՈւնենք արդեն 14 կորուստ․ Եղիշե Մելիքյան«Սևան» ՔԿՀ-ի տարածքում հայտնաբերվել է ներնետված փաթեթ՝ կասկածելի զանգվածով և այլ արգելված իրերովՄեծամորում մեկնարկել է «Մեծամոր Ռեզիդենս» բնակելի համալիրի շինարարությունըԱմենակարևոր դասը. ինչ են սովորել մեր պատգամավորները իրենց ուսուցիչներից Ուսուցչի օրը՝ աղավաղված հայերենով. ինչ լեզվով ենք այսօր խոսում կրթության մասին․ Արմեն ՀովասափյանՀայաստանին պետք է միասնական ուժ՝ հակառուսական օրակարգը կանխելու համար․ Մհեր Ավետիսյան«Դարերի խաղաղ համակեցություն» ասելուց առաջ արժե հասկանալ՝ ի՞նչ պատմական ժամանակաշրջանի և ո՞ւմ մասին է խոսքըԺողովուրդը չի աջակցում գործող իշխանությանը և նրա թելադրած օրակարգերին. Մենուա Սողոմոնյան«Ապրելու քվե» դաշինքի անդամ Լևոն Արշակյան` Գորիսի ավագանու անդամի թեկնածուԿարճ դաս Փաշինյանի համար՝ հատուկ Ուսուցչի օրվա առթիվԵրևանում՝ չեխական տոնական շունչ․ բարեկամություն՝ դիվանագիտության ու արվեստի լեզվով Մեր ուժը մեր աշխատակիցներն են․ Նորայր ՍողոմանյանԵս պատրաստ եմ ստանձնել պատասխանատվություն Գավառի խնդիրները լուծելու համար. Հրայր ԻսրայելյանԵվս մեկ շաբաթ՝ հայի ինքնության պաշտպանութան և առանց զիջումների խաղաղության հասնելու պայքարի ճանապարհին Հայաստանը շարունակում է նոր ռեկորդներ գրանցել Անկեղծ և առանց պաշտոնական ձևակերպումների` 90 վայրկյան Մամիկոն Ասլանյանի հետՈւժեղ պետության հիմքը գիտելիքն է, կրթված քաղաքացին և ամուր ազգային ինքնությունը. Ուժեղ Հայաստան Պետությունները կառուցում են առաջնորդները. Մհեր ԱվետիսյանԵվս մեկ շաբաթ՝ հայի ինքնության պաշտպանութան և առանց զիջումների խաղաղության հասնելու պայքարի ճանապարհին «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը շնորհավորել է Ազգային փոքրամասնությունների օրվա առթիվՓաշինյանի ցանկացած քայլ թելադրում է Ալիևը. Սամվել Կարապետյան Սոցփաթեթների վերջը․ 2027-ից պետաշխատողները կզրկվեն սոցիալական փաթեթից. Հրայր Կամենդատյան Փաշինյանը խզում է հարաբերությունները Սփյուռքի հետ. մենք կփոխենք այդ քաղաքականությունը․ Սամվել ԿարապետյանԱլիևի «զսպվածության» թեզի հակադարձումը․ ուժերի անհամաչափություն, Թուրքիայի աջակցություն և իշխանությունների պատասխանատվություն. Հրայր ԿամենդատյանԱռաջնորդներն են համախմբում ժողովրդին, ոչ թե ժողովուրդը՝ առաջնորդներին. Մհեր ԱվետիսյանԻնչու՞ Սամվել Կարապետյանը որոշեց մտնել քաղաքականությունԿոտայքի մարզում «Mercedes» բեռնատարը Քաղսի գյուղի տարածքում բախվել է գովազդային երկաթե սյանը․ կա վիրավnր
Ամենադիտված