Հայերեն


Ռոզա Ծառուկյանը դրամական օգնություն է հանձնել Նոյեմբերյանի զոհված ազատամարտիկների ընտանիքներին

Հասարակություն

Քսանվեց տարի առաջ՝ Ոսկեպարի անտառում, հայրենիքի սահմանը պաշտպանելու մեկնող նոյեմբերյանցի 14 ոստիկան-ազատամարտիկներ զոհվեցին Խորհրդային զինուժի հարձակումից: Հայրենիքի պաշտպանության մեկնած Վահրամ Աղաբաբյանը նրանցից մեկն էր: Ամեն տարի հերոսի այրին՝ տիկին Անահիտը, այցելում է ամուսնու հիշատակը հավերժացնող հուշակոթող, ծաղիկներ է դնում հուշակոթողին և ամուսնու կորստի ցավը մի կերպ մեղմելով՝ հպարտանում է, որ կարողացել է միայնակ հերոսին արժանի զավակներ մեծացնել. «Իմ ամուսինը 27 տարեկան էր, երբ զոհվեց Ոսկեպարում: Ուղիղ մեկ տարի ծառայեց ՆԳ բաժնում, երբ վրա հասավ այդ դժբախտ դեպքը»: Տիկին Անահիտը հպարտանում է նաև, որ, ի դեմս Ծառուկյան ընտանիքի անդամների, կան մարդիկ, որոնց շնորհիվ հայրենիքի պաշտպանության համար ընկած ազատամարտիկների ընտանիքներն իրենց միայնակ չեն զգում.

«Միակ ընտանիքը բարեգործական ընկերությունն է, որ ամեն տարի հիշում է մեր ընտանիքներին, արհամարհված չենք զգում մեզ: Մենք էլ չենք կոտրվելու. գիտենք, որ Ծառուկյան Գագիկ, Ծառուկյան Ռոզա կան մեր թիկունքում»:
2005 թվականից սկսած՝ ամեն տարի, մայիսի 6-ին, Նոյեմբերյանի ոստիկան-ազատամարտիկների հիշատակը հավերժացնող հուշակոթող է այցելում նաև Ռոզա Ծառուկյանը, ծաղիկներ ու ծաղկեպսակ դնում նրանց շիրմաքարերին, մեկ րոպե լռությամբ հարգում հայրենիքի համար կյանքը զոհասեղանին դրած նոյեմբերյանցի հերոսների հիշատակը:
«2005 թվականից առ այսօր յուրաքանչյուր տարի ես իմ հոգու պարտքն եմ համարել՝ իմ որդու հետ միասին մայիսի 6-ին գալ, ցավակցել, շնորհակալություն հայտնել, խոնարհվել նրանց ծնողների, կանանց, ընտանիքների առաջ: Ասելու, որ նրանց արյան գնով ստեղծվեց ազատ-անկախ Հայաստանը, որտեղ մենք գործելու, աշխատելու, արարելու իրավունք ստացանք: Քանի ես ողջ եմ, կարողանում եմ, անպայման գալու եմ՝ մայիսի 6-ին ձեզ հետ միասին իմ խոնարհումը ներկայացնելու մեր անմեղ զոհերի հիշատակին»:
Ինչպես ամեն տարի, այս տարի նույնպես Ռոզա Ծառուկյանը դատարկաձեռն չէր եկել Նոյեմբերյան: Զոհված ընտանիքներին աջակցելու գեղեցիկ ավանդույթը չխախտելով՝ նա «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի կողմից դրամական օգնություն հատկացրեց ազատամարտիկների մայրերին ու կանանց՝ ի նշան երախտագիտության:
Իրենց հերթին էլ ազատամարտիկների հարազատները Ռոզա Ծառուկյանին հանձնեցին խորհրդանշական նվեր՝ մշտապես իրենց կողքին լիենելու և աջակցելու համար: Ռոզա Ծառուկյանը խոստացավ, որ մայրերի ու կանանց խորհրդանշական նվերն անպայման տեղ կգտնի իր անվան թանգարանում: Ռոզա Ծառուկյանի հանդիպումը ազատամարտիկների ընտանիքների անդամների հետ ավարտվեց սեղանի շուրջ՝ ջերմ ու անմիջական մթնոլորտում:
Մանրամասները՝ տեսանյութում:

Փաշինյանի հակառուսական քաղաքականության պատճառով Ռուսաստանն այլևս չի ընդունում մեր գյուղմթերքըԿլինի՞ պատերազմ․ ՀարցումԾխախոտը, խմիչքն ու վառելիքը թանկանում են, սպասո՞ւմ էիք․ Հարցում«Ձեր հեռախոսն արգելափակված է»․ IDBank-ը զգուշացնում է կիբերշորթման դեպքերի մասինՄեկուսացնում են ազգային շահը պաշտպանող և հայանպաստ աշխատանք կատարող մարդկանց․ Արամ ՊետրոսյանՈչ մի իշխանություն իրավունք չունի «սև շուկայի» դեմ պայքարի անվան տակ ստեղծել ժողովրդի վրա թվային վերահսկողության համակարգ․ Արթուր ՄիքայելյանԻսկ ո՞վ լինի մեզ ղեկավար, որ տեր կկանգնի մեր երկրին. ՀարցումԱյն ինչի համար Փաշինյանը նախկիններին էր մեղադրում, ինքն է անում. Հարցում Ի՞նչ ընդհանրություններ կան 1996 և 2026 թվականների ընտրությունների միջև. Հարցում Հայոց ցեղասպանությունն ու պատմությունը զուտ հայկական հարց չի, իսկ ինքն ընդամենը ժուրնալիստ է. Արշակ ԿարապետյանԱվետիք Չալաբյանի ահա այս սկզբունքային դիրքորոշման համար է վարչախումբը բանտարկել նրանԱյսքան ընտրախախտում Հայաստանում դեռ չէր եղել․ Ատոմ ՄխիթարյանԶՊՄԿ-ում շարունակվում են աշխատակիցների ատեստավորման և վերապատրաստման ծրագրերըԴատարանը մերժել է Ռոբերտ Քոչարյանի հայցը՝ Ալեն Սիմոնյանի արտահայտությունների վերացական և անկապ լինելու պատճառաբանությամբ․ Միկոյան «Դասարանից՝ ուղեծիր»․ Ucom-ի աջակցությամբ «Տիեզերք 1.0»-ը ներդրվում է Հայաստանի 15 դպրոցներում Սա միայն գողացված քվեի հարց չէ. սա արժանապատվության համար պայքար է․ Ցոլակ ԱկոպյանԼինել «Ուժեղ Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու ինձ համար մեծ պատիվ է, քանի որ հայրենիքիս շահը գերակա է․ Հայաստան ՀակոբյանԱրարատԲանկի ՓՄՁ վարկային պորտֆելը 2025-ին աճ է գրանցել Ավետիք Չալաբյանին պատժում են իր խոսքի և ակտիվ գործունեության համար․ Անահիտ ԱդամյանՎարչախումբը Չալաբյանին մեկուսացրել է, քանի որ նա այս թրքահաճո ռեժիմի ամենահետևողական ընդդիմախոսներից էՎենեսուելայի երկրաշարժի զnhերի թիվը գերազանցել է 1,400-ը Սպասվում է առանց տեղումների եղանակ Երևի կգա ժամանակ, երբ պաշտոնական Երևանը տարբեր երկրներին կխնդրի չարծարծել Ցեղաuպանnւթյան թեման, ինչպես դա անում է Արցախի հարցում․ Աբրահամյան Ջրասուզակները Փամբակ գետում հայտնաբերել են 2 օր առաջ ջրшհեղձ եղած տղամարդու մարմինը Արդարությունը հաղթում է միայն այն ժամանակ, երբ դրա թիկունքին կանգնած է կազմակերպված և պահանջատեր պետությունը. Հրայր Կամենդատյան«ՀայաՔվեի» մեծ ընտանիքը հաստատակամ է իր նպատակադրման` հակազգային վարչախմբի հեռացման և ազգային իշխանության հաստատման հարցումՀայոց ցեղասպանության ճանաչում և պետական շահերի առաջնահերթությունը. Մհեր ԱվետիսյանԱՄՆ-ում տան բակում տերերը հայտնաբերել են 2 000 տարվա հռոմեական տապանաքար, որը Երկրորդ համաշխարհայինի տարիներին անհետացել էր թանգարանիցՀեռախոսների IMEI-ների բազան. մեզ վերահսկելու նոր քայլը ու ՍԴ քննությունը. Էդմոն ՄարուքյանANCA-ն կոչ է անում արգելափակել Թուրքիային 700 մլն դոլարի ավիաշարժիչների վաճառքըՆեթանյահուն հայտնել է, որ աջակցում է Իսրայելի ԱԳ նախարարի կողմից ներկայացվելիք Հայոց ցեղաuպանության ճանաչման նախագծինՀայտնի է հուլիս ամսվա կենսաթոշակների վճարման օրը Uպանվել է Ուկրաինայի գլխավոր շտաբի գնդապետը, որը ներգրավված էր Ղրիմում ահաբեկչության նախապատրաստման մեջ․ ՌԴ ԱԴԾՀրազդանում «Opel Astra»-ն բшխվել է բաժանարար գոտու բետոնե արգելապատնեշինՍպասվում է առանց տեղումների եղանակ․ օդի ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա 5-7 աստիճանով Փաշինյանն ու Ալիևը հեգնում են հայ հանրությանը. այսօրվա ներկայացման հաշիվը մեր սերունդներն են փակելու. ադրբեջանագետ 100-ամյա կինը բացահայտել է իր երկարակեցության գաղտնիքը՝ «Օրական 40 ծխախոտ և մուրաբա»Ռուսաստանի շրջաններից մեկում արձանագրվել է 23 անտառային հրդեհ՝ ավելի քան 3,6 հազար հա տարածքում QS World University Rankings 2027․ Հայաստանի բարձրագույն կրթության ահազանգը․ Արմեն ՄանվելյանՄերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան բազաները առաջիկա օրերին կհայտնվեն «իսկական դժnխքում»․ ԻՀՊԿՍտորագրելով շրջանակային համաձայնագիրը Լիբանանի կառավարությունն ըստ էության ճանաչել է Իսրայելի պետությանը, ինչը մինչ այդ պաշտոնապես չէր արվում․ Արտակ Զաքարյան Իսրայելի կառավարությունը միաձայն ճանաչել է Հայոց ցեղաuպանությունը Հորոսկոպ. Յուպիտերը Առյուծի մեջ բացում է բախտի շրջան բոլոր նշանների համար ՍԴ վճռի սպասումով. ԲՀԿ-ի պայքարը շարունակվում է ԱՄՆ օդուժը հարվшծներ է հասցրել Իրանի հրթիռների և ԱԹՍ-ների պահեստավորման օբյեկտներին՝ հրադադարի համաձայնագիրը կրկին խախտելու պատճառով․ ԹրամփԳեղարքունիքի մարզում` Գեղամավան գյուղի մուտքի մոտ, բшխվել են «Audi»-ն և «Lada»-ն․ 9 վիրավnրից 2-ն անչափահաս ենԼիբանանի վերաբերյալ շրջանակային համաձայնագիրը hարված է Իրանին․ Նեթանյահու Հայ Առաքելական եկեղեցին նշում է Սուրբ Աստվածածնի տուփի գյուտի տոնը Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով 770 տոննա ցորեն է ուղարկվել Հայաստան Էդուարդ Սպերցյանը մոտ ժամանակներս կարիերան կշարունակի Սաուդյան Արաբիան ներկայացնող «Ալ-Ահլի» ակումբում
Ամենադիտված