Հայերեն


Նորածինների ծնողները վրդովված են․ ինչ են նրանք պահանջում

Հասարակություն

ԹԵՐԹ / Էրեբունի բժշկական կենտրոնում ծնված հնգյակի ծնողները վրդովված են: Tert.am-ի հետ զրույցում երեխաների հայրը՝ Վարդան Կարապետյանը, նշեց, թե հիվանդանոցը նախապես պատրաստված չի եղել ընդունելու երեխաների ծնունդը՝ հաշվի առնելով դեպքի բացառիկությունը:

«Ցանկացած ծնողի համար մեծ հարված է երեխաների կորուստը, մենք չենք կարողանում մեր տեղը գտնել: Երեխաներին անհրաժեշտ են լուրջ մասնագետներ։ Ինչո՞ւ արտասահմանից չհրավիրեցին մասնագետների, և ծնված հենց առաջին վայրկյանից լուրջ հսկողություն չսահմանվեց. հնարավոր է, որ երեխաների կյանքը հնարավոր լիներ փրկել: Հիմա լսել ենք, որ նոր-նոր ուզում են դրսից մասնագետներ հրավիրեն. ի՞նչ է դա նշանակում, որ տեսնեն՝ երեխաների վիճակը վատանում է, նո՞ր կանչեն։ Ինչո՞ւ հենց սկզբից չեն դա արել, որ այսօրվա օրով իմ երկու երեխաները հիմա չկան»,-ասաց հայրը:

Վարդան Կարապետյանը նշեց, թե չի ասում, որ բժիշկներն անտարբեր են երեխաների նկատմամբ. «Արվում է, ես չեմ ասում՝ իրենք անտեսում են, ուղղակի մեր մասնագետները այսքանից ավելին չեն կարողանում անել, չեն հասկանում, ուզում են անել, չեն կարողանում ուղղակի: Ինչպե՞ս է, որ Գերմանիայում ծնվել է 400 գրամանոց երեխա, հիմա 18 տարեկան է, իսկ ես իմ երեխային 900 գրամ տվել եմ բժիշկներին, հիմա ինձ մեռած հետ են տվել, ո՞նց հասկանամ դա: Պատճառ են բերում՝ գլխուղեղի արյան զեղում, ի՞նչ զեղում, երբ նորմալ սնվում էր, իրենց ասելով՝ դեպի լավն էր գնում, միանգամից արյան զեղում»։

Հնգյակի հայրը շարունակեց, թե իրեն չեն էլ տեղեկացնում, թե երեխաների վիճակն ինչպես է: «Իմ երկու երեխաների մահվան լուրը ես կայքերից եմ իմացել: Խոսքը իմ բժշկի մասին չէ՝ Դավիթ Լևոնիչի՝ Դավիթ Աբովյանի, ինքը միակ մարդ-բժիշկն է։ Երբ զանգել եմ, գիշերվա որ ժամին էլ լինի, ինքը իմ կողքը կանգնած է եղել, ինքը անձամբ ձեռքի համարը տվել է: Բայց հիմա բժիշկներից որ ուզում եմ լուր իմանամ, ասում եմ՝ ձեր հեռախոսի համարը տվեք, ինձ տալիս են քաղաքային հեռախոսահամար»,–ասաց նա՝ նշելով, որ այդ հեռախոսահամարներով դժվար է լինում տեղեկատվություն ստանալ։

Հայրը տեղյակ չէ, թե որքանով է ճիշտ տեղեկությունը, որ արդեն դրսից մասնագետ են հրավիրել: «Ասացին՝ հեռուստացույցով ասել են, թե Ռուսաստանից մասնագետ են հրավիրում՝ նոր-նոր, չգիտեմ։ Իմ երեք երեխան էլ, ասում են, ծանր են, տղան, ասում են, ծայրահեղ ծանր է։ Բայց տենց ո՞նց կլինի՝ նորմալ քաշով էլ տվել ենք, ամենամեծ քաշն է եղել, հիմա ասում են, որ միացված է Հայաստանի ամենալավ միակ ապարատին ու տղաս, ասում են, այդ միակ ապարատով է շնչում: Բա որ գիտեիք մի ամիս առաջ, որ նման երեխաներ են ծնվելու, ու Հայաստանում նման բան չի եղել, գիտեիք, որ երեխեքը թերաճ են ծնվելու, լրիվ զարգացած չեն ծնվելու, ինչո՞ւ այդ մասնագետին շուտ չէիք կանչել, շուտ չէիք նախապատրաստվել, ասել, որ նման բան է լինելու։ Կհետաձգեր, կարող է հնարավոր լիներ, որ այդքան շուտ էլ չծնվեր. երկու շաբաթ իրենց մամայի արգանդում կարողանային ավել պահել, ավելի լավ կզարգանային։ Այդ ամեն ինչը չպե՞տք է ասեին, որ իմ երկու երեխային չկորցնեի, ոչ մի ծնողի չէի ցանկանա, նույնիսկ թշնամուս չէի ցանկանա այդ ցավը զգալ»,-ասաց նա:

Այն մասին, թե ինչու Ադրբեջանը որևէ իրավունք չունի Տիգրանաշենի նկատմամբ, և չի կարող նրա նկատմամբ որևէ օրինական պահանջ ներկայացնել․ Ավետիք ՉալաբյանԹուրքիայի ռազմական ներկայության ընդլայնումը Մերձավոր Արևելքում․ ի՞նչ է սպասվում Հայաստանին․ Արտակ ԶաքարյանԴիվերսանտի չափանիշը՝ դիմադրությո՞ւն, թե՞ կատարած առաքելությունը․ Հրայր ԿամենդատյանԳիտությունը՝ հետին պլանում. խոստումների և իրականության սուր հակասությունը. «Փաստ» Տհաճ թեմաներից «թռնելու» գործելակերպը՝ թեկուզ սադրանքների միջոցով. «Փաստ» «Ադրբեջանում շատ լավ գիտակցում են, որ իրենց համար Փաշինյանից ավելի լավ ղեկավար Հայաստանում երբեք չեն ունենա». «Փաստ» Ձախողում և խոր կասկածներ. որքանո՞վ է վառելիքի թանկացումը «պատճառաբանված». «Փաստ» «Ադրբեջանցի զինծառայողը, որը հանցագործություն է կատարել Հայաստանի տարածքում, պետք է կանգնի հայկական դատարանի առջև». «Փաստ» Մտահոգությունները չեն փարատվում, հակառակը. «Փաստ» Զիջումներ Հայաստանի անվտանգության հաշվին. ինչո՞ւ է իշխանական քարոզչամեքենան արդարացնում ծանր հանցագործությունը. «Փաստ» Ադրբեջանի զավթողական քաղաքականության լեգիտիմացումը. Արցախից մինչև Տիգրանաշեն. «Փաստ» Սպանվել է Բրիտանիայի թագավորական ընտանիքի բժիշկը․ The SunՀունգարիան հանել է Եվրամիությանը Ուկրաինայի և Մոլդովայի անդամակցության վերաբերյալ բանակցություններ սկսելու արգելքը․ լրատվամիջոցՌոնալդուն դիմել է Մեսսիին՝ ազգային հավաքականում անցկացրած վերջին խաղից հետոԵրեխային կարող են շանտաժի ենթարկել անգամ այն դեպքում, երբ նա մերկ լուսանկար չի ուղարկել․ ՆԳՆԲելգիայի ոստիկանությունը բերման է ենթարկել բողոքի ցույցերին մասնակցած 107 ուսանողիԱնազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄԱլիևը դրսից է քայքայում մեր պետությունը և թուլացնում, դուք զուգահեռաբար՝ ներսից․ Հարություն ՀարությունյանՍաուդյան Արաբիայում երկու օդանավակայանների վրա հարձակումների հետևանքով երեք մարդ է զոհվելԻնքնաթիռի ուղևորը ստիպել է ուղեկցորդուհուն ծնկի իջած ներողություն խնդրել իրենիցՍպասվում է անձրև և ամպրոպ․ եղանակն՝ առաջիկա օրերինՓաշինյանը ծափահարում է ընդդիմությանը, ընդդիմությունը՝ Շաքիում դանակահարած կնոջըԻնչու՞ է նախաքննության փուլում Փաշինյանը պնդում, թե ադրբեջանցին մառախուղի պատճառով է հայտնվել Հայաստանում․ Գառնիկ ԴավթյանՖԻՖԱ-ն թարմացրել է հավաքականների դասակարգման աղյուսակը. Հայաստանը նահանջ է գրանցելՋուր հավաքեք. ջուր չի լինելուՄիայն հայը չէ, որ Հայաստանում պիտի դատվի. Արշակ ԿարապետյանՆիկոլ Փաշինյան, Շաքիում ադրբեջանցի տեռորիստի կողմից հայ կնոջ վրա հարձակումը հումորի առարկա չէ. Ուժեղ ՀայաստանԵրթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Պարոնյան փողոցումՌուսաստանը մեղավոր չէ, որ ԱՄՆ-ն զիջեց Եվրոպայի ճնշմանը ու հպարտությամբ հայտարարեց «Անքորիջի հnւղարկավորության» մասին․ Լավրով«Հայաստանի ապագան պետք է կապել Ռուսաստանի հետ․ քաղաքական դաշտը չի ուզում դա հասկանալ». Մհեր ԱվետիսյանԳեղարքունիք մարզում բախվել են «Ford»-ը, «Opel Vectra»-ն ու «Opel Zafira»-ն. կան վիրավորներՓաշինյանի խոստացած խաղաղությանը փոխարինեցին զիջումները, իսկ հանգստությանը՝ ահաբեկչությունըՓաշինյանի համար հայ մոր վրա ադրբեջանցի զինծառայողի հարձակումը պարզապես «հերթական քրեական միջադեպ» է․ Արեգա ՀովսեփյանԵրբ Փաշինյանը չի կարողանում պատասխանել ադրբեջանցի զինծառայողի վերաբերյալ մեր հարցին․ Գասպարյան Պատերազմին վերջ տալու համար Իրանը պետք է կրճատի ուրանի հարստացումը․ ՎենսCCBE-ն արձագանքել է փաստաբան Երեմ Սարգսյանի իրավունքների առնչությամբ ՀՀ փաստաբանների պալատի դիմումինԹոմաս Տուխելի ռեկորդը Անգլիայի հավաքականում«070» կոդով հին նմուշի անձնագրերի տպագրությունն ու տրամադրումը նոյեմբերի 1-ից չեն դադարեցվումԱյս վարչախումբը կեղծ շոուներով փորձում է ժողովրդին շեղել իրական վտանգից. Ավետիք ՉալաբյանԱմբողջ աշխարհը գտնվում է անվտանգային խոր ճգնաժամի մեջ. Արմեն ՄանվելյանՀայաստանն արժանի է ավելիին, քան Փաշինյանն ու ՔՊ-ն են Euromedia24-ի բարձրաձայնումից և վարչապետի հրահանգից հետո «Շառլոտը» փակվեց․ ակումբի գործունեության առթիվ քրեական վարույթ է հարուցվել ՈւսանողականFest-ը վերադառնում է․ հոկտեմբերի 10-ին ավելի քան 500 ուսանող կհամախմբվի մեկ հարթակումԵկեղեցու դեմ պայքարից՝ հասարակական գիտակցության վերաձևավորման փորձ․ Արմեն ՀովասափյանԵրբ Հայաստանը թելադրում էր, ու երբ սկսեցին թելադրել մեզ․ Միքայել Գրիգորյան Դեռևս 2018 թվականից սկսած պարզ էր իշխանությունների վերաբերմունքը եկեղեցու հանդեպ. Արեգ ՍավգուլյանՀայ ժողովրդի սիմվոլները քայլ առ քայլ դուրս են մղվում դպրոցական դասագրքերից. Ատոմ ՄխիթարյանՏեխնոլոգիական գործընթացների վերահսկման նոր մակարդակԱհազանգ և պետական պատասխանատվության պահանջԵթե բանակում զգոնություն չկա, ինչպես պնդում է Փաշինյանը, ապա իշխանությունը սրանով ասում է, որ բանակում չկա ծառայություն, չկա կարգապահություն. Տիգրան Աբրահամյան
Ամենադիտված