Հայերեն


Սկսվել են F-35-ի ծրագրի շուրջ տեխնիկական մակարդակով բանակցությունները. Էրդողան

Բաց մի թողեք

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Նիդերլանդերից վերադառնալիս ինքնաթիռում պատասխանել է լրագրողների հարցերին։ Նա անդրադարձել է նաև ամերիկյան արտադրության F-35 կործանիչների  ծրագրին վերադառնալու հետ կապված հարցին։ Այս մասին գրում է ermenihaber.am-ը:

«Տարածաշրջանում մեր գործընկերների հետ քննարկել ենք այս հարցը։ Տեղի են ունեցել բանակցություններ նաև պարոն Թրամփի հետ»։ 

Էրդողանի փոխանցմամբ,  տեխնիկական մակարդակով արդեն մեկնարկել են բանակցությունները։ 

Էրդողանը հայտնել է, որ երկրի հակաօդային պաշտպանությունը չի սահմանափակվում միայն ռուսական S-400 ՀՕՊ համակարգերով։ Նրա խոսքով՝ ժամանակակից աշխարհում անհրաժեշտ է կառուցել բազմաշերտ համակարգ, որտեղ տարբեր բարձրությունների համար նախատեսված հրթիռները պիտի գործեն համադրված՝ ինչպես մարդու մարմնի օրգանները։

«Մենք երկիրը բերել ենք որոշակի կետի, սակայն դրանով չենք բավարարվում։ Պետք է զարգացնենք մեր հրթիռային հնարավորությունները։ Կառուցում ենք մեր «Պողպատե գմբեթը» (Çelik Kubbe)՝ համակարգերի համակարգը»,– ասել է Էրդողանը։

Նա պնդել է, որ Թուրքիան ունի տեղական և ազգային հնարավորություններով ստեղծված համակարգեր՝ SİPER, KORKUT, HİSAR, SUNGUR և այլ համակարգեր։ «Եթե մենք մտածեինք՝ «մեկից կգնենք», կամ՝ «փող ունենք, ինչու չեն վաճառի», ապա այս ամենը չէր լինի։ Եղել են ժամանակներ, երբ նույնիսկ մեր դաշնակիցները մեզ զենք չեն վաճառել, թեև մենք վճարունակ էինք»,– հավելել է նա։

Էրդողանը հիշեցրել է նաև, որ առաջին քայլերից ի վեր թերահավատորեն են մոտեցել թուրքական ռազմարդյունաբերության նախագծերին։ «Մենք ստեղծեցինք մեր սեփական ԱԹՍ-ները, հարվածային ԱԹՍ-ները, մեր ազգային մարտական կործանիչը՝ KAAN-ը։ Երբ սկսեցինք KAAN նախագիծը, այն ծաղրում էին՝ անվանելով ջեռուցման մարտկոց։ Բայց այսօր KAAN-ն արդեն երկնքում է»,– նշել է նա։

Անդրադառնալով F-35 ծրագրին՝ նշել է․ «Մենք F-35-երից էլ ամբողջությամբ չենք հրաժարվել։ Մեր մտադրությունները ներկայացնում ենք մեր գործընկերներին։ F-35-ը ոչ միայն տեխնիկական, այլև քաղաքական գործընթաց է։ Թուրքիան անարդարացիորեն հանվել է ծրագրից։ Մենք միշտ քննադատել ենք այս քայլը, որը չի համապատասխանում դաշնակից լինելու ոգուն։ Պարոն Թրամփի հետ մեր քննարկումների ժամանակ անդրադարձել ենք թեմային, և արդեն սկսվել են բանակցություններ տեխնիկական մակարդակով։ Աստված տա՝ առաջընթաց կունենանք»։

Ամփոփելով Թրամփի հետ ունեցած հանդիպման արդյունքները՝ Էրդողանը նշել է, որ քննարկել են երկկողմ հարաբերություններից մինչև ՆԱՏՕ-ի շրջանակում գործընկերությանը առնչվող, ինչպես նաև տարածաշրջանային ու գլոբալ հարցեր։ «Ինչպես հայտնի է, ԱՄՆ-ի հետ ունենք 100 միլիարդ դոլարի առևտրաշրջանառության նպատակ, և ցանկանում ենք այդ թվին հասնել։ Բացի այդ, հնարավորություն ունեցանք անդրադառնալ մեր տարածաշրջանում առկա հակամարտություններին ու լարվածություններին»։ 

Հիշեցնենք, որ 2019 թվականին, երբ Թուրքիան Ռուսաստանից գնեց S-400 (C-400) հակաօդային պաշտպանության համակարգերը, ԱՄՆ-ը որոշեց դուրս թողնել Թուրքիային ամերիկյան F-35 կործանիչների ծրագրից և մինչ օրս չի տրամադրել գնված շուրջ 100 միավոր կործանիչները: Փոխհատուցում ստանալու ակնկալիքով չնայած Անկարան դիմել է Վաշինգտոնին՝ 40 միավոր F-16 կործանիչ գնելու, ինչպես նաև իր ունեցած մոտ 80 ամերիկյան կործանիչներն արդիականացնելու համար, սակայն դեռևս Թուրքիայի օգտին ոչ մի զարգացում չկա։ 

Ալիևի փաստաբանը համառորեն լռեցնում է այն թեման՝ Ադրբեջանի քաղաքական ղեկավարությունը ուղիղ տեքստով հայտարարել է, որ «Հայաստանը զшվթելը իրենց ազգային նոր նպատակն է»․ Հայրապետյան Տարադրամի փոխարժեքները հուլիսի 10-ին Իշխանությունների նպատակն է արատավորել Ավետիք Չալաբյանի անունը և բարի համբավը. Անահիտ Ադամյան34-ամյա վարորդը «ROX»-ով վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով հատող հետիոտնի․ վերջինս տեղում մահացել է Անցած գիշեր էլ խաղաղ չի եղել․ ՌԴ ՊՆ-ն մանրամասնում է«ՀայաՔվե» միավորումը հաստատակամ է` հասնելու մեր միավորման համակարգող, քաղբանտարկյալ Ավետիք Չալաբյանի շուտափույթ ազատ արձակմանըՏնտեսությանը հարվածողները հարվածում են Ադրբեջանի հետ հավասարվելու մեր տեսլականին. Հ. Կամենդատյան Վթար է․ ջուր չի լինելու մի շարք հասցեներում Արեգնազ Մանուկյանին ազատությունից զրկելը ձեր խղճուկության արտահայտությունն է․ Աբրահամյան Այսօր Արեգնազը համալրեց կին քաղբանտարկյալների շարքը. դատարանը Արեգնազ Մանուկյանին կալանավորեց երկու ամսով․ Մենուա ՍողոմոնյանՀերթական կին քաղբանտարկյալը «ժողովրդավարության բաստիոնում»․ Գոհար ՄելոյանՀայաստանում կրկին ունենք կին քաղբանտարկյալ` Արեգնազ Մանուկյան․ Արեգա Հովսեփյան Հպարտ եմ, որ պաշտպանել եմ եկեղեցին. Սամվել Կարապետյան Ռուսաստանը խոցել է սեփական ուղղաթիռըԹրամփը կարծում է, որ ինքը կլիներ աշխարհի ամենամեծ կոմունիստըՄեր սպասումն այն է, որ Հայաստանի Սահմանադրությունից հանվեն Ադրբեջանի նկատմամբ տարածքային հավակնությունները. Ջեյհուն ԲայրամովԺամանակն է, որ Բեռլինը դադարեցնի Կիևի ռեժիմի ձեռքերով մղվող պшտերազմը. ԶախարովաԱբովյան-Թումանյան փողոցների խաչմերուկում բախվել են «Mercedes Vito»-ն և «Honda Accord»-ը. կա վիրավnրIDBank-ը զգուշացնում է կենսաթոշակային ֆոնդերի անունից հանդես եկող զեղծարարների զանգերի մասինChanel-ի նոր հեքիաթ. Մաթյո Բլազին մոդելներին պոդիում է ուղարկել գրքերով և կարապի տեսքով կոճակներովԴատարանի բակը` Սամվել Կարապետյանի ապօրինի տնային կալանքը երկարձգելու որոշման հրապարակումից հետո ԱՄՆ-ում երթուղային ավտոբուսը բшխվել է շենքի. կան վիրավnրներ Ծիրանի գերբերքատվություն չունենք, բայց շատ մեծ ուղևորահոսք ունենք, մթերքը սպառվում է, խնդիր չկա. Նիկոլ Փաշինյան«Ապրես, որ ծնվել ես, թե չէ՝ չէի ունենա սիրելի դերասանուհի». Մարջան Ավետիսյանը նշում է ծննդյան տարեդարձըԵկեք Ավետիք Չալաբյանից մի փոքր հայրենասիրություն սովորենք․ Արմեն Մանվելյան «Ինտեր»-ը հայտարարեց նոր դարպասապահի ձեռքբերման մասին. պաշտոնական Դելիմիտացիայի անվան տակ, որ անկլավները տա, կարող ա ձեր հայաթն էլ ասֆալտի. մտածե՛ք․ Արշակ ԿարապետյանԱդրբեջանի և Հայաստանի միջև տարվում է սահմանազատման և սահմանագծման աշխատանք. ԲայրամովՀորմուզի նեղուցը կբացվի միայն Թեհրանի պայմանների կատարումից հետո, այլ ոչ թե Վաշինգտոնի uպառնալիքների ներքո. ՂալիբաֆՀանքերևակումը հանքարդյունաբերության ամենակարևոր փուլերից մեկն է․ Mendia Resources«Հրազդան ցեմենտը» ոչնչացրեցին, հիմա էլ կոչնչացնեն «Արարատցեմենտը». Սամվել Կարապետյան Ես ու Քոչարյանը երկար ենք բանտում եղել, դրանով մեզ չի վախեցնի, պետք է նոր բան մտածի. Կարապետյան Փաշինյանն օր օրի ավելի է ձախողվելու, շատ ակտիվ գործելուց շատ սխալներ են թույլ տալիս. Սամվել Կարապետյան ԵԱՀԿ-ն 1 տարի օգնում է Փաշինյանին՝ պայքարելու թե՛ եկեղեցու, թե՛ մեր դեմ. Կարապետյան Իմ ու իմ եղբոր տղաներն այնքան բան են արել բանակի համար, քան Սուրեն Պապիկյանը 5000 տարի ապրելուց հետո. Սամվել Կարապետյան Սամվել Կարապետյանի գործով դատական նիստը` ուղիղ Իշխանությունները մեր պետության արտաքին քաղաքական տեսլականը կապում են միայն «Խաղաղության պայմանագրի» հետ. Արեգ ՍավգուլյանՄեր պաշտոնյաների 7, 8 հատ ծիրանը գրպաններում Եվրոպա գնալը խայտառակություն է. Հրայր Կամենդատյան Ցանկացած բռնապետություն հիմնված է վախի, այլ ոչ թե լեգիտիմության վրա, և ի վերջո դատապարտված է տապալման Ֆրանսիական փոքրիկ անկյուն Հրազդանում՝ Converse SME գործընկերությամբ Ընտրության օրը Հանրային հեռուստաընկերությունը հակաքարոզ էր իրականացնում. Արամ Պետրոսյան Հայաստանի բանտերը լցված են քաղբանտարկյալներով. Մենուա Սողոմոնյան Իշխանությունը կաշվից դուրս եկավ, ամեն ինչ արեց, բայց իր գլխավոր խնդիրը չլուծեց` չապահովեց սահմանադրական մեծամասնություն. Մարիաննա ՂահրամանյանՄեր շփումներից հասկացել եմ, որ Ծառուկյանն ազգային արժեքները գնահատող, հայրենասեր հայ մարդ է. Արշակ ԿարապետյանԱպարան քաղաքից քիչ հեռու 2․1 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել Վենեսուելայում երկրաշարժերի հետևանքով զnhերի թիվը հասել է 3,811-ի Սպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանը կբարձրանա 6-8 աստիճանով Ընտրական ցուցակում ընդգրկված այն կուսակցականները, որոնք չեն հայտնվել անցողիկ տեղերում, կօգտագործեն կուսակցաշինության աշխատանքներում․ Ուժեղ Հայաստան Այն, ինչ հնարավոր չէ «արտադրել» գործարանում. ինչպե՞ս է վստահությունը դառնում իրական մրցակցային առավելություն Ավետիք Չալաբյանը միշտ եղել է Արցախի և արցախցիների կողքին. մենք մեր աջակցությունն ենք հայտնում նրան. Սայիդա Պողոսյան
Ամենադիտված