Հայերեն


Երբ երկիրն արտաքին անվտանգության խնդիր ունի, չենք կարող ներսում քաղաքական խրամատներ ունենալ․ Մհեր Ավետիսյան 

Քաղաքականություն
Մհեր Ավետիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ 

Քաղաքական պայքարում իշխանությունը պահելու կամ իշխանության ձգտելու համար առնվազն կա երկու կարևոր կարմիր գիծ, որոնք չի կարելի հատել։
 
Առաջինը ինձ համար մեր երկրի միջազգային հեղինակությունն է. ո՛չ իշխանությունը, ո՛չ ընդդիմությունը իրավունք չունեն անելու քայլեր, որի արդյունքում մեր ժողովուրդը խայտառակ կլինի ողջ աշխարհի աչքի առջև և կտուժի մեր պետականության հեղինակությունը։
 
 Երկրորդը՝ մեր երկրի անվտանգությունն է. մենք չենք կարող անել քայլեր ներքաղաքական պայքարում, որոնք կարող են վտանգել երկրի անվտանգությունը։
 
Եվ առհասարակ, ես մտածում եմ, որ երբ երկիրն ունի արտաքին վտանգ, երբ երկրի անվտանգության խնդիրը լուծված չէ, ներսում քաղաքական օրակարգերը պետք է ձևավորել շատ զգուշավոր՝ առաջին հերթին մտածելով պետականության հարատևության խնդրի լուծման մասին։ Այս իմաստով դարձյալ ուզում եմ, սիրելի ժողովուրդ, ընդգծել, որ մեր հարևան Ադրբեջանը ոչ միայն շարունակում է զինվել ու զորավարժություններ իրականացնել, այլև՝ հետևողականորեն խոսում է «Արևմտյան Ադրբեջան» կեղծ տերմինի մասին և փորձում այն միջազգայնացնել։ Տերմինի օգտագործումն այնքան է ակտիվացել, որ արդեն խոսում են ոչ միայն իմ նման մտածող մարդիկ, այլև Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը՝ ընդ որում՝ օֆիցիալ։ Սա նշանակում է, որ մենք բոլոր տարաձայնություններն ու խնդիրները պետք է թողնենք մի կողմ և լուծենք Հայաստանի անվտանգության ճարտարապետության խնդիրը։
 
 Պարտավոր ենք գտնել «Արևմտյան Ադրբեջան» ֆեյք թեզի հակաթույնը՝ այն գաղափարը, տեսակետն ու քաղաքական ձևակերպումը, որով կկարողանանք ապացուցել և՛ մեզ, և՛ Ադրբեջանին, և՛ ողջ աշխարհին, որ «Արևմտյան Ադրբեջանը» հորինվածք է և իրավունք չունի գոյություն ունենալու։ Եվ սա իսկապես քաղաքական ու գեոպոլիտիկ խնդիր է. միայն ուժեղ բանակ ունենալով այն լուծել չենք կարող, այն նախ և առաջ պետք է լուծենք գաղափարական, քաղաքական ու գեոպոլիտիկ ընկալումների դաշտում։
 
 Սիրելի ժողովուրդ, մենք իսկապես պետք է հասկանանք, որ երբ երկիրն արտաքին անվտանգության խնդիր ունի, չենք կարող ներսում քաղաքական խրամատներ ունենալ, չենք կարող իշխանությունը պահելու կամ վերցնելու ճանապարհին թշնամանալ այն աստիճան, որ մոռանանք՝ ընդհանուր թշնամին առանց թաքցնելու, բացեիբաց հավակնում է մեր պետականությունը կործանելու ու Հայաստանը գրավելու։
 
Խնդրում եմ Աստծուն, մեզ՝ հայերին, տա այդքան ուժ և միտք։
 
 

 

Հայաստանում շրջանառվում են մի շարք շնչառական վիրուսներ Զովունիում կրակոցներից uպանվածը դերասանուհի Արսինե Նավասարդյանի որդին է. Մանրամասներ «Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամը իրականություն կդարձնի «Հայ Վիրտուոզներ» միջազգային ակադեմիա-փառատոնը Եվրամիությունը հսկա գումարներ է հատկացնելու Փաշինյանի իշխանությանը Փաշինյանը համակերպվե՞լ է եկեղեցու դեմ պայքարում իր պարտության հետ Պետք է փոխել ընտրարշավի թե´ տրամադրությունները, թե´ բովանդակությունը, հակառակ դեպքում ոչ թե Գյումրի-2, նույնիսկ Երևան-1 էլ չենք ունենալու․ Վահե Հովհաննիսյան Իրանը մեծացնում է իր էներգետիկ հզորությունները Սևանում 19-ամյա երիտասարդի uպшնnւթյան գործով կան կալանավորվածներ Առաջնագիծը, ամրաշինական կառույցները բաց են միայն իշխանական քարոզչության և ադրբեջանցիների համար․ Տիգրան Աբրահամյան Գյումրիում 2,000 անտուն մարդ կա, մենք գալու ենք ու Գյումրիում չի լինելու մի ընտանիք, որ տուն չունենա. Ալիկ Ալեքսանյան (տեսանյութ)Խորապես համոզված եմ, որ միայն համատեղ ջանքերով կկարողանանք հաղթահարել Ռուսաստանի Դաշնության և Հայաստանի Հանրապետության առջև ծառացած բոլոր դժվարությունները. Արշակ ԿարապետյանՄասիսում բացվել է «ՀայաՔվեի» գրասենյակը Այն մասին, թե ինչ հիմնական առաքելությամբ ենք մենք մուտք գործում քաղաքականություն. Ավետիք Չալաբյան20% էժան դեղորայքի մեր ծրագրի մասին հարցեր ունե՞ք. Նարեկ ԿարապետյանԹոշակների բարձրացումը ոչ թե տնտեսական անհնարինություն է, այլ քաղաքական կամքի բացակայություն. Հրայր ԿամենդատյանԿգործակցենք մաքուր հետագիծ ունեցող նոր քաղաքական ուժերի հետ. Ավետիք Չալաբյան Երբ ասվում է, թե թոշակ բարձրացնելու փող չկա, դա հակասում է իրողությանը. Հրայր ԿամենդատյանԴեղերի գնի հարցը քաղաքական օրակարգում․ Սամվել Կարապետյանի ծրագրի առանցքային խոստումները Ավստրիայից հնչած ուղերձը․ Եպիսկոպոսների ժողովը և խորացող առճակատումը Իսկ հյուր չհարգողին ոնց էին անվանում Գյումրիում, հիշո՞ւմ եք․ Ռուբեն Մխիթարյան Հայաստանում կգործեն մթերման կայաններ, որոնք գյուղացուց մթերքը կընդունեն կայուն գնով, կփաթեթավորեն և կարտահանեն․ Նարեկ ԿարապետյանԺողովուրդը խաղից դուրս է, ընտրությունը իմիտացիա․ ինչպես է վերարտադրվում իշխանությունը․ Էդմոն ՄարուքյանԱՄՆ֊ն տարածաշրջանում ահռելի քանակությամբ զենք է կուտակում. Արշակ ԿարապետյանԲա չիմացաք․ ո՞վ է բերել Նիկոլին․ Արմեն Աշոտյան«Opel»-ը Զովունի-Եղվարդ ավտոճանապարհին դուրս է եկել երթևեկելի գոտուց, բшխվել հողաթմբերին և հայտնվել ճանապարհից դուրս․ կա վիրшվորՈւկրաինայի Լվով քաղաքում պայթյnւններ են տեղի ունեցել․ կա զnհ Եթե պшտերազմն ավարտվի, Ուկրաինայի ֆինանսավորումն էլ կավարտվի․ Օրբան Ընտրություններին կմասնակցենք ԲՀԿ-ի հետ՝ միանում ենք Գագիկ Ծառուկյանի «Առաջարկ Հայաստանին» ծրագրին Փետրվարի 25-ին Նարեկ Կարապետյանը երիտասարդների հետ հանդիպում կունենա Թրամփը հայտարարել է նախկինում սահմանված մաքսատուրքերը 10%-ից 15% բարձրացնելու մասինԴшնակահարnւթյուն՝ Սևանում, 20-ամյա տղայի կյանքը փրկել չի հաջողվել Bottega Veneta-ն թարմացնում է Veneta պաշտամունքային պայուսակը՝ 11 գույն, չորս չափս և անհավանական բարձր գինԶելենսկին պատժամիջոցներ է սահմանել 46 ռուսաստանցու և Իրանի 2 քաղաքացու նկատմամբՈրքան էլ փորձ արվի ուղղորդել կամ պարտադրել օրակարգ, վերջնական խոսքը միևնույն է մնում է քաղաքացուն․ Ռիտա ՏոնոյանՀորոսկոպ. Ի՞նչ է պակասում յուրաքանչյուր կենդանակերպի նշանին Իրանը չի զիջի համաշխարհային տերությունների ճնշման տակ․ Փեզեշքիան ՆԱՍԱ-ն նախատեսում է մարտի սկզբին տիեզերագնացներ ուղարկել Լուսին Զելենսկին ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հետ քննարկել է եռակողմ բանակցությունները Տեխնիկապես նրանք տարբեր են, սակայն հոգեբանական առումով շատ նման են. Դիբալան՝ Մեսսիի և Ռոնալդուի մասինԴանիան շահագործման է հանձնել Հյուսիսային Եվրոպայի ամենամեծ արևային մարտկոցների պարկըՃապոնիայում բռնկված թռչնագրիպի պատճառով 560 հազար հավ է սպանդի ենթարկվելու․ KyodoԱշխարհի ամենաբարձր տաճարը հասել է իր առավելագույն բարձրությանը Շենգավիթում բախվել են «Toyota RAV4»-ն ու «Jeep Compass»-ը. կան վիրավnրներ Արաղչին հայտնել է Իրանում հակակառավարական ցույցերի ժամանակ զnհերի թիվը Pharrell Williams-ը և Jacob & Co․-ն մեկնարկում են Objects of Brilliance աճուրդը, որում ներկայացված են ոսկերչական եզակի գլուխգործոցներԼուկաս Սելարայանը գոլ է խփել Արգենտինայի առաջնության հերթական խաղում (տեսանյութ)«Մենք մասնակիցն ենք պատմության կերտմանը» խորագրով ցուցահանդես (ֆոտոշարք) Սլովակիան պատրաստ է փետրվարի 23-ին դադարեցնել էլեկտրաէներգիայի մատակարարումը Ուկրաինա. ՖիցոԱլիևի հիտլերյան թեզերն ու Ամասիայի միջադեպը․ ինչպե՞ս է իշխանությունը բացում դռները թշնամու առաջ․ Էդմոն ՄարուքյանՓոքրիկ Քիմը և նրա առաջին հիթը. Քարդաշյանը կիսվել է 1987 թվականի հազվագյուտ լուսանկարով և հուզել երկրպագուներին
Ամենադիտված