Հայերեն


Ucom-ի աջակցությամբ Հայաստանում փորձարկվել է նոր EdPad կրթական պլանշետը

Հասարակություն

EdPad Arm ՏՏ ընկերության նախաձեռնությամբ և Ucom-ի աջակցությամբ Երևանի Միքայել Նալբանդյանի անվան №33 հիմնական դպրոցում կայացել է պաշտոնական միջոցառում՝ նվիրված դպրոցական ուսուցման համար նախատեսված ժամանակակից թվային լուծումների փորձարկման պիլոտային նախագծի հաջող ավարտին:

Նախագիծը իրենից ներկայացնում է «Թվային դասարան» համալիր լուծում՝ հիմնված EdPad կրթական պլանշետի և Samsung Flip Pro ինտերակտիվ տախտակի վրա: Պիլոտային նախագծին, որը տևել է մեկ ուսումնական տարի, մասնակցել են №33 դպրոցի մանկավարժներն ու մի քանի դասարանների աշակերտները:

Նախագծի կազմակերպիչն ու «Թվային դասարան» համալիր լուծման հեղինակն է հայկական EdPad Arm ՏՏ ընկերությունը: 

Ucom-ը հանդես է եկել որպես  նախագծի պաշտոնական գործընկեր՝ փորձարկման ողջ ընթացքում տրամադրելով բարձր արագությամբ շարժական ինտերնետ, որը ուսուցիչներին և աշակերտներին մեծ թվով կրթական, տեղեկատվական և զարգացնող ռեսուրսների հասանելիություն է տվել:

EdPad կրթական պլանշետը նորարար լուծում է, որն ընդգրկում է ժամանակակից Samsung պլանշետը, վնասակար տեղեկատվությունից աշակերտին պաշտպանող հատուկ ծրագրային ապահովումը, պլանշետների մեջի բովանդակության հեռակա կառավարման համակարգը, դասարանի կառավարման համակարգը, ինչպես նաև կրթական, տեղեկատվական, զարգացնող և կիրառական բովանդակության լայն ընտրանի՝ էլեկտրոնային ուսումնական գրքեր, թվային գրադարաններ, կրթական հարթակներ և այլն:

«Իր ամենօրյա աշխատանքում, ինչպես նաև մեր սոցիալական պատասխանատվության քաղաքականության շրջանակում Ucom-ը մեծ կարևորություն է տալիս Հայաստանում տեխնոլոգիաների զարգացմանը, և իհարկե որակյալ տեխնոլոգիական կրթությունը չափազանց կարևոր է դրա համար։ Ուստի մենք ուրախ ենք և միշտ պատրաստակամ ենք աջակցելու նման առաջադեմ կրթական ծրագրերին, քանի որ գիտակցում ենք հեռահաղորդակցության նշանակությունը կրթության համար», - նշել է Ucom ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը։

«Մենք շնորհակալություն ենք հայտնում մեր բոլոր գործընկերներին և ընկերներին, որոնք օգնել և աջակցել են այս նախագծի իրականացմանը։ Մեր կողմից էլ մենք անելու ենք հնարավոր ամեն ինչ, որպեսզի Հայաստանի Հանրապետության դպրոցականներն ու ուսուցիչները կարողանան օգտվել ամենաթարմ և ժամանակակից թվային լուծումներից», - նշել է EdPad Arm-ի գործադիր տնօրեն Յուրի Սարապենյան:

 «Թվային դասարան» համալիր լուծումը կարող է կայուն հիմք դառնալ Հայաստանի Հանրապետության դպրոցական կրթության համակարգի թվայնացման համար: 

Կասեցվել է «Ապարանի պանրի գործարան»-ի արտադրական գործունեության առանձին գործառույթը. ՍԱՏՄՆարեկ Կարապետյանը բացառապես ՀՀ քաղաքացի է և երբևէ որևէ այլ երկրի քաղաքացիություն չի ունեցել․ Լիլիա Շուշանյան«Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամների երգը ավտոբուսումՍպերցյանն ակնարկել է «Կրասնոդարից» հնարավոր հեռանալու մասին Բաշ Ապարանում հանդիպեցինք Դրոյի թոռանը՝ Ֆիլլիպ Կանայանին․ Նարեկ ԿարապետյանՍամվել Կարապետյանը հանդիպել է մշակույթի գործիչների հետՎայքում բախվել են «Iveco» կցորդիչով բեռնատարը և «Mercedes»-ը, ինչի հետևանքով բեռնատարը այնուհետև բախվել է «MAN» կցորդիչով բեռնատարին․ կան տուժածներԴու քո կյանքով և ընտրությամբ ցույց տվեցիր, թե ինչ է նշանակում լինել իսկական հայրենասեր՝ պատրաստ ամենամեծ զրկшնքների. Սամվել Կարապետյանի շնորհավորանքը՝ Ռուբեն Վարդանյանին«Ուժեղ Հայաստան» կուսակցությունը շարունակում է քարոզարշավը ՍտեփանավանումԱրցախը պարտվե՞ց, թե հանձնեցին. բացառիկ հարցազրույց գեներալ Վարդան Ավետիսյանի հետ«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի նախընտրական հանդիպումը՝ ԵղեգնաձորումՇաղափ բնակավայրում բախվել են «VAZ»-ը և «GAZ»-ը․ կա զnh «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը շարունակում է քարոզարշավը Լոռու մարզի Բազում գյուղումԱսում են՝ «գնում ենք ԵՄ», բայց վերջին 5 տարում դեպի ԵԱՏՄ և ՌԴ արտահանման ծավալներն են գնալով մեծանում. Գևորգ Գորգիսյան 300 հազար ադրբեջանցիների "խաղաղ" ներխուժման մասին ավելի մանրամասն. Արմեն Մանվելյան30 կրեդիտ տրամադրող ուսուցիչների վերապատրաստման երկամսյա համակցված ծրագիրն այլևս հասանելի է«Ձեզ միացնում ենք 5G-ին, հավաքեք հրամանը»․ IDBank-ը զգուշացնում է «կապի թարմացման» անվան տակ տեղի ունեցող զեղծարարության մասին Ucom-ի և staff.am-ի նախաձեռնությամբ կայացել է Executive Offsite Vol.1-ը՝ միավորելով Հայաստանի բիզնես առաջնորդներին «Ուժեղ Հայաստան» դաշինքը քարոզարշավը շարունակում է Լոռու մարզի Սպիտակ համայնքումԵկե՛ք փոփոխության և հույսի հանրահավաքին. Ուժեղ Հայաստան Ալիեւի հրահանգները կատարող իշխանությունը անհաջող կերպով փորձում է ճնշել Հայաստանում փոփոխություններ բերող ուժին. Մարիաննա ՂահրամանյանԱյսօր Ռուբենը Վարդանյանը դարձավ 58 տարեկան. Ավետիք ՉալաբյանԴեպի Ռուսաստան ծաղկի արտահանման արգելքը կհանգեցնի հայ տնտեսվարողների սնանկացմանը․ Հրայր Կամենդատյան«Ուժեղ Հայաստան»–ի քարոզարշավը՝ Սպիտակում Արի՛ ընտրության, ընտրի՛ր փոփոխությունը, ընտրի՛ր «Ուժեղ Հայաստանը»Ապագան պատկանում է ուժեղ ՀայաստանինՄիացիր փոփոխությանը՝ հանուն ուժեղ ՀայաստանիԻնչպես հաշվի առնել սփյուռքի ձայնը ընտրություններում «Բարգավաճ Հայաստան» կուսակցության քաղխորհրդի անդամ Իվետա Տոնոյանի ասուլիսը. ՈՒՂԻՂ ԼՀԿ քարոզարշավը Սյունիքում«Ուժեղ Հայաստան» դաշինքն Ապարանում էԱմերիաբանկը և ԱԶԲ-ն կնքել են 100 միլիոն ԱՄՆ դոլարի վարկային պայմանագիր Հայաստանում ՄՓՄՁ ֆինանսավորումն ու կանաչ ներդրումներն ընդլայնելու նպատակովԻնչպե՞ս է Փաշինյանը ստում վիզաների հարցում Բաց խոսակցություն պետական համակարգի հետ. Հրաչյա Ռոստոմյան «Ուժեղ Հայաստան»-ը Ապարանում էԹույլ մի ՛ տուր՝ որոշեն քո փոխարեն․ Արթուր ԴանիելյանԳնա՛ ընտրության, որ քո կամքին չբռնանան. Գոհար ՄելոյանՓաշինյանի ու իր թիմի վատ դիվանագիտության արդյունքում մեր գյուղացու բերքի հիմնական գնորդը` ՌԴ-ն փակել է հայկական ծաղկի մուտքը երկիր. Նարեկ ԿարապետյանՃակատագրական հայտարարությունԳնա՜ ընտրության, մի թող, որ քո փոխարեն որոշի Փաշինյանը. Մարիաննա ՂահրամանյանԷդմոն Մարուքյանը վստահ է՝ հայ-ռուսական հարաբերություններում առկա ճգնաժամը լուծելի էՎստահ եմ, որ հունիսի 7-ի ընտրությունների արդյունքները կբացեն նաև քո բանտախցի դուռը և կազատեն քեզ գերությունից. Գագիկ ԾառուկյանՈւՂԻՂ. «Լուսավոր Հայաստան» կուսակցության քարոզարշավըԱրամ Վարդևանյանի ելույթը Ավան վարչական շրջանում. Տեսանյութ Մայիսի 28֊ին ո՞ւմ անկախության օրն ես շքերթ անում. Արշակ ԿարապետյանԽորհրդարան անցնելուց հետո, եթե նախագահը հրաժարական չտա՝ իմպիչմենտի ենք ենթարկելու նրան. Էդմոն ՄարուքյանԵվրադիտորդները կրկին սվաղում են Փաշինյանի հանցանքները Այս իշխանությունը 8 տարի կռվում է մեր եկեղեցու դեմ, Ուժեղ Հայաստանում դա չի լինելու․ Ավետիք Չալաբյան Քամին և արևը պատմության մեջ առաջին անգամ շրջանցել են գազին Օրերս կայացավ ԶՊՄԿ-ի և «Լիդիան Արմենիա»-ի սիրողական ֆուտբոլային թիմերի ընկերական հանդիպումը
Ամենադիտված