Հայերեն


Գեներալի տղան բանավեճի է հրավիրել ընդդիմադիր «պաչկին»

Քաղաքականություն

Hraparak.am-ը գրում է․

Գեներալ Մանվել Գրիգորյանի որդի, Էջմիածնի քաղաքապետ Կարեն Գրիգորյանը «նախընտրական» գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում եւ առաջիկա ՏԻՄ ընտրություններում իր մրցակից Արթուր Թումանյանին բանավեճի առաջարկ է արել: «Էջմիածնի քաղաքապետի «այլընտրանքային» թեկնածու ներկայացող պաչկին` Թումանյան Արթուր, Աբգարյան Հրաչ, Զնդո, Ճոյտ, հրավիրեցի քաղաքակիրթ բանավեճի, սակայն այդպես էլ արձագանք չեղավ: Հիմա խոսքս ուղղում եմ կոնկրետ թեկնածուին` Արթուր Թումանյանին` ակնկալելով իր խոհեմությունը, հայրենասիրությունը, քաղաքի նկատմամբ սերն ու հարգանքը: Եկ որեւէ ձեւաչափով բանավիճենք` կա՛մ մամուլի ակումբում, կա՛մ հեռուստաընկերությամբ, կա՛մ էջմիածնեցիների ներկայությամբ: Ես ներկայացնեմ իմ պատկերացրած Էջմիածնի տեսլականը: Դու էլ ներկայացրու, թե ինչու ես կամենում քաղաքապետ դառնալ, ի՞նչ ծրագրեր ես կյանքի կոչելու եւ ի՞նչ մեխանիզմով: Ես յուրաքանչյուր էջմիածնեցու կարծիքն էլ հաշվի եմ առնում, յուրաքանչյուր էջմիածնեցուց, այդ թվում`քեզանից, պատրաստ եմ լսել առաջարկներ: Դու ինձ լավ ես ճանաչում, ես ոչ միայն իմ օգտին քվեարկողների քաղաքապետն եմ. ես հավասար եմ վերաբերվում բոլորին եւ քեզ էլ վերաբերվելու եմ որպես էջմիածնեցու, որն առաջարկներ անելու, կարծիք հայտնելու իրավունք ունի»,-արհամարհական տոնով գրել է քաղաքապետը:

Մենք կապվեցինք Արթուր Թումանյանի հետ՝ պարզելու, թե տեղյա՞կ է Գրիգորյանի գրառման մասին եւ արդյոք ընդունո՞ւմ է իրեն արված առաջարկը: «Տեղյակ եմ, վաղը կլսեք այդ առթիվ իմ հայտարարությունը, ինչ որ պետք է, ես կասեմ այդ մասին»,-ասաց նա՝ հավելելով, թե կարեւոր գործերով է զբաղված: Նշենք, որ Թումանյանն ավելի վաղ հայտարարել էր, թե Էջմիածնում վախի մթնոլորտ է, հարցերը տարիներ շարունակ լուծվել են ծեծուջարդի միջոցով։ Միաժամանակ համոզմունք էր հայտնել, որ ինքն ու իր աջակիցները հաղթելու են ընտրություններում: Աստված չանի՝ մեկը շփոթվի ու կտրի գեներալի մեքենայի դեմը կամ մեքենան կանգնեցնի գեներալի արգելած վայրերում, որտեղ միայն Գրիգորյանների եւ նրանց ուղեկցողների մեքենաներն իրավունք ունեն կայանել։

Օպերատիվ կերպով «խամ» վարորդին կմոտենան Մանվելի մարդիկ ու կհորդորեն մեքենայի իզնութոզն արագ կորցնել, քանի դեռ մեքենայից չի զրկվել, կամ մեքենայի անվադողերը չեն ծակել: «Էջմիածնում անգամ ծտերն էդ տարածքում քուջուջ անելու համար պիտի ունենան քաղաքապետի ու նրա գերդաստանի թույլտվությունը»,- ասում են քաղաքի բնակիչները: Գեներալի շրջապատի մարդիկ էլ ասում են, որ նա բնավորությամբ ահավոր անհամբեր է, ինչը դրսեւորվում է հատկապես մեքենայով երթեւեկելիս: «Ձեռքը որ ճար լինի՝ կարմիր լույսի տակով էլ քշել կտա: Պատկերացրեք՝ ի՜նչ է տեղի ունենում նրա ներաշխարհում, եթե հանկարծ հայտնվում է խցանման մեջ: Էլ չասած՝ եթե մեկը, Աստված չանի, հանկարծ շփոթվի ու կտրի գեներալի մեքենայի դեմը…. մինչեւ յոթ պորտ «կօրհնվի» նրա կողմից»,-ասաց մեր աղբյուրը:

Մակրոնը արտակարգ խորհրդակցություն է հրավիրում՝ ուսանողների և դպրոցականների բողոքի ակցիաների պատճառովԾաղկեվանքում մատուցվել է Սուրբ Վարվառա կույսի հիշատակության օրվա ՊատարագըԿրիշտիանու Ռոնալդուն առաջին անգամ մեկնաբանել է Պորտուգալիայի հավաքականում տեղի ունեցած կոնֆլիկտըԳերմանիայի հետախուզության նախկին ղեկավարը կասկածվում է Ադրբեջանի համար զեկույց պատրաստելու մեջԱվտովթար՝ Երևանում․ Կրկեսի խաչմերուկում ճակատ ճակատի բախվել են «BMW»-ն և «Peugeot»-ըՍպասվում է քամու ուժգնացում․ եղանակն՝ առաջիկա օրերինԻշխող ուժն իր առաջնորդի օրինակով շարունակում է գործել քաղաքացիների շահերին հակառակԱյսօր Արցախի ազգային-ազատագրական պայքարի հերոս Բեկորի ծննդյան օրն էԶՊՄԿ -ն մասնակցեց Հայ-Բրիտանական Բիզնես ՖորումինՔենիայում հայտնաբերվել է էբոլայով հիվանդացության առաջին դեպքըԱյս մարզաշապիկն իմ կյանքն էր. Լիոնել Մեսսին հրաժեշտ է տալիս Արգենտինայի հավաքականինՊՆ-ն դադարեցրել է մի շարք արցախցի զինծառայողների ծառայողական հիմունքներով հատկացված բնակարաններից օգտվելու իրավունքը․ Ռոման ԵրիցյանՔՊ-ն գնում է մինչև վերջ․ ինչ է սպասվում Մայր Աթոռին և Հայ Առաքելական եկեղեցուն. Էդմոն ՄարուքյանԹրամփ․ «Ֆրանսիայում բողոքի ակցիաների պատճառը զանգվածային միգրացիան է»Նոյեմբերի 1-ից կացության կարգավիճակի դիմումները կթվայնացվեն, պետական տուրքերը կբարձրանանՍալվադոր Դալիի 150 կիլոգրամանոց գործը թալանել ենԱդրբեջանցի զինծառայողի հետ կապված միջադեպը իշխանության՝ Ալիևին միակողմանի զիջումների քաղաքականության անմիջական հետևանքն է. Շիրազ ՄանուկյանՆեթանյահուն հայտարարել է ՀԱՄԱՍ-ի կողմից ընտրություններից առաջ հարձակման պլանների մասինԱԺ-ում ՔՊ-ի հրահրած միջադեպի նպատակը հանրության ուշադրությունը ազգային անվտանգությանը սպառնացող իրենց ձախողված քաղաքականությունից շեղելն էր. Մարիաննա Ղահրամանյան25-ամյա վարորդը «Ford Tranist»-ով հետընթաց կատարելիս վրաերթի է ենթարկել 45-ամյա կնոջ․ վերջինը տեղում մահացել էՌուսաստանից զգուշացնում են՝ Հայաստանին արտոնյալ գնով գազ չի վաճառվիՈ՞վ է պատասխանատվություն կրելու Շաքիում տեղի ունեցած ահաբեկչական հարձակման համարՍտամբուլի ավագ դպրոցներից մեկում դանակահարություն է տեղի ունեցել. մեկ աշակերտ մահացել է, յոթը՝ վիրավորվելՓաշինյանը վաճառում է մեր խաղաղությունը, այդ ճշմարտությունը բացահայտեց ադրբեջանցի զինվորի հետ կատարված միջադեպըԵս շատ հպարտ եմ իմ տղեքով, իրանց ցավը տանեմ․ Եղիշե ՄելիքյանԳեղարքունիքում 2-րդ դասարանի աշակերտուհու նկատմամբ բռնություն կիրառած ուսուցչուհու դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ․ ՔԿ1 արծաթե և 3 բրոնզե մեդալներ՝ աստղագիտության և աստղաֆիզիկայի միջազգային օլիմպիադայումԴուք անգերազանցելի եք թելադրություն գրելու մեջ. թելադրողը Թուրքիան և Ադրբեջանն է, իսկ թեման՝ «Հայրենիքի դավաճանությունը». Արեգա ՀովսեփյանՓարիզում ուսանողների բողոքի ակցիայի ժամանակ ոստիկանությունը կիրառել է լուսաձայնային նռնակներ և արցունքաբեր գազԻ՞նչ է անում կառավարությունը, երբ ադրբեջանցիները գալիս են. ՅոլյանՍպասո՞ւմ եք, որ ադրբեջանցի զինծառայողը դպրոց մտնի, որ նոր միայն ապահովեք մեր անվտանգությունը. Մամիկոն Ասլանյան ՔՊ-ական ԱԺ նախագահը քաղաքական գնահատական չտվեց զինված ադրբեջանցու՝ հայ կնոջ վրա կրակելու միջադեպին, հավանաբար, «խաղաղության» խնամքի շրջանակում. Մարիաննա Ղահրամանյան Տիգրանաշենը երբևիցե օրինական կերպով չի փոխանցվել Ադրբեջանին. Ավետիք ՉալաբյանԶՊՄԿ-ի նոր նախագիծը Արծվանիկի պոչամբարում Հայկական ապրանքները երբեք այն ծավալով, որ գնացել են Ռուսաստան, ԵՄ չեն գնալու. Հրայր ԿամենդատյանԺողովուրդը հստակ գիտի պատերազմի մեղավորներին. Արմեն ՄանվելյանՀայի վրա կրակած ադրբեջանցին պետք է գնա ԱԱԾ պադվալ. Նարեկ Կարապետյան Ժողովուրդը հստակ գիտի պատերազմի մեղավորներին. Արմեն ՄանվելյանԱրցախի մասին անդադար պետք է բարձրաձայնենք աշխարհի ուշադրությունն այդ հարցից չշեղելու համար. Աննա ԿոստանյանՓաշինյանի խայտառակության գագաթնակետը. Նարեկ Կարապետյան Իշխանությունը ծաղրում է իր քաղաքացիների անվտանգությունը. Դավիթ Ղազինյան Սյունիքի մարզում ադրբեջանցու մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպը հետաքննելու համար պետք է ստեղծվի քննիչ հանձնաժողով. Տիգրան ԱբրահամյանԻշխանությունը վազում է պաշտպանելու ադրբեջանցիներին՝ սեփական քաղաքացիներին պաշտպանելու փոխարեն Այն նույն պահին, երբ ադրբեջանցի զինվորը կրակում էր հայ կնոջ վրա, ՊՆ նախարարը զբաղված էր քարոզարշավով. Նարեկ ԿարապետյանՅունիբանկն առաջարկում է դոլարային պարտատոմսեր՝ տարեկան 6% արժեկտրոնային եկամտաբերությամբ Շաքիում տեղի ունեցածից հանրային ուշադրությունը շեղելու համար ՔՊ-ն դիմեց խուլիգանության ու սադրաբքի. Ռուբինյանը անհաղորդ էր իրավիճակին. Մարիաննա Ղահրամանյան«Ապրելու քվե» դաշինքն ունի նոր գաղափարներով երիտասարդ թիմ. Լևոն ԱրշակյանՄիանում եմ բաց նամակ-պահանջին. Ավետիք ՉալաբյանԱմեն անգամ, երբ խոսում ենք ադրբեջանցիներին արվող զիջումների մասին, նրանք սկսում են հարձակվել մեզ վրա. Տիգրան ԱբրահամյանԱյն մասին, թե ինչ ցույց տվեց Սյունիք թշնամու դիվերսանտի ներթափանցումը. Ավետիք Չալաբյան
Ամենադիտված