Հայերեն


Ինչպես է ազատագրվել Շուշին․ մանրամասնում է Կոմանդոսը

Հասարակություն

Մեր հյուրն է Շուշիի օպերացիայի հրամանատար, գեներալ–մայոր Արկադի Տեր–Թադևոսյանը` Կոմանդոսը

– Մինչև Շուշիի ազատագրումը մեր կորուստները շատ էին, մենք ավելի շատ նահանջում էինք: Շուշին ազատագրելու որոշումը վա–բանկ գնա՞լ էր նշանակում, թե, այնուամենայնիվ, պահը հասունացել էր:

– Շուշիի ժամանակ վա–բանկ գնալ չէր կարելի: Կարող էինք շատ վատ վիճակում հայտնվել: Այդ ժամանակ հստակ գիտակցում կար` կամ պետք է պարտվենք, կամ հաղթենք: Չէիր կարող ասել, որ հաղթելը հեշտ է լինելու: Բայց գիտեիր, որ իրավունք չունես պարտվելու:

Մտածում էինք, որ Շուշիի ազատագրումը կտևի 3–4 օր: Ու եթե 3–4 օրից չվերցնեինք, պետք է շրջապատեինք, օղակի մեջ առնեինք քաղաքը:

Ես եկա Հայաստան` ղեկավարության հետ գործողությունը համաձայնեցնելու: Ղեկավարությունը համաձայնեց, բայց հարցրեց, որքան զինվոր ունեմ (այդ օրերին Կոմանդոսը եղել է ԼՂ Զինված ուժերի գլխավոր հրամանատարը,– խմբ.), ադրբեջանցիները քանիսն են: Այն ժամանակ Ղարաբաղում ընդհանուր առմամբ կար 6700 զինվոր, Շուշիի ազատագրման համար նախատեսել էինք 2500 զինվոր, թեպետ հետո բժիշկներ և այլք միացան, թիվը հասավ 3000–ի: Հարցրին` իսկ որքա՞ն պետք է ունենաս: Ռազմական օրենքներով` այդ տեղանքը ազատագրելու համար պետք է ունենայինք 7500– 10000 զինվոր: Հարցրին զենքի քանակը: Երբ տեսան, թե որքան քիչ է, ասացին` սպասիր, զենք կտանք, ավելի լավ կպատրաստվենք, հետո միայն կազատագրենք: Վերադարձա Ղարաբաղ: Ղարաբաղի ղեկավարության հետ էլ խորհրդակցեցինք, զեկուցեցի երևանյան հանդիպումների մասին:

Ղարաբաղի ղեկավարությունը որոշեց, որ սպասել չենք կարող: Պատրաստվելը մի քանի ամիս կտևեր: Իսկ Շուշիից ամեն օր գնդակոծվում էին Ստեփանակերտն ու հարակից գյուղերը: ԼՂ Պաշտպանության կոմիտեի ղեկավարը, ով այն ժամանակ Սերժ Սարգսյանն էր, հարցրեց ինձ` պատրա՞ստ ես: Ասացի` այո: Ու նա հարձակման հրամանն ստորագրեց:

Մի փոքր նկատառում: Իհարկե, շատ բան կախված է քաղաքականությունից: Կան բաներ, որոնք այլ կերպ չէինք կարող անել, քանի որ կար քաղաքականություն ասածը: Այն ժամանակ Թուրքիայի ղեկավարը Դեմիրելն էր, Ռուսաստանինը` հարբած Ելցինը: Ու Հայաստանի ղեկավարները չէին կարող բացահայտ ասել, որ պետք է Շուշին վերցնել:

Շուշին ազատագրելու մի քանի օր էինք որոշել: Տարբեր հանգամանքներից ելնելով` այդ օրը մի քանի անգամ փոխեցինք: Ու այդ վերջին հանդիպման ժամանակ որոշեցինք, որ վերջնական օր նշանակվում է մայիսի 5–ը: Բայց մայիսի 5–ին չկարողացանք` ձյուն եկավ: Փոխեցինք ամսի 7–ին, այդ օրը գնացինք դիրքեր, իսկ ամսի 8–ի գիշերը ժամը 2:30 սկսեցինք ռմբակոծել թշնամու դիրքերը` «Գրադով», գնդացիրներով, ինչով ունեինք: 26,5 ժամ հետո մտանք Շուշի:

– Այդքան հե՞շտ ստացվեց:

– Հեշտ չստացվեց: Առավոտյան շուտ մեր տանկը խփեցին: Այն զրահահար արկ չուներ: Մի փոքր խուճապ առաջացավ: Բայց գիտեք` մեր հաջողության գաղտնիքը ո՞րն էր` մեր մարտական ոգին էր, արդեն ձեռք բերված մարտական փորձն ու գիտելիքները` Շուշիից առաջ մի քանի քաղաքներ էինք ազատել, այդ թվում` Խոջալուն:

Զինվորների` զոհվելու պատրաստակամությունը զարմանալի երևույթ է մեր ժողովրդի մեջ: Խնդիրը հստակ էր` պետք է Շուշին ազատագրել, ու կապ չուներ` զոհվելու էինք, թե ոչ:

– Իսկ ադրբեջանցիներն սպասո՞ւմ էին հարձակմանը, թե հանկարծակիի եկան:

– Գիտեք, թե մենք, թե ադրբեջանցիներն օգտվում էինք կապի սովետական տեխնիկայից: Ինչ մենք էինք խոսում, նրանք էին լսում, ինչ նրանք էին խոսում, մենք էինք լսում: Մենք որոշեցինք օգտվել այդ հանգամանքից, նրանց մոլորեցնել, նաև` խուճապի մատնել: Շուշին ազատագրելու մի քանի օր նշանակեցինք: Ու կապի միջոցով հայտնեցինք: Առաջինը ապրիլի 24–ին էր: Հետո փոխեցինք օրը: Ռադիոկապով հայտարարեցինք, որ ապրիլի 26–ին ենք հարձակվելու, հետո` 28–ին: Նրանք մտածեցին` ինչ–որ խաղ ենք անում, ու իրենց ապահովագրելու համար որոշեցին առաջինն իրենք հարձակվել: Մենք ռադիոխաղ էինք անում, ուզում էինք նրանց մոլորեցնել, բայց իրենց նախահարձակ այդ գործողությամբ քիչ մնաց Ստեփանակերտը գրավեին:

Հաջորդ անգամ արդեն նրանք սպասում էին, որ հարձակվելու ենք մայիսի 5–ին: Բայց 5–ին չգնացինք, 6–ին չգնացինք, 7–ին էլ մինչև երեկո սուսուփուս մեր դիրքերում նստած էինք:

– Իսկ նրանք սպառազինության առումով, թերևս, ավելի՞ ուժեղ էին, ավելի շատ տեխնիկա ու զինվո՞ր ունեին:

– Այո, մենք նրանց բոլոր տվյալները գիտեինք ամենայն մանրամասնությամբ: Մենք զենք–զինամթերք, տեխնիկա շատ քիչ ունեինք, ուստի պետք է նրանցը շատ լավ իմանայինք: Պետք է իմանայինք նրանց դիրքերը, այդ դիրքերում ինչ ունեն, ինչը որ կետում է տեղակայված: Մենք գիտեինք նրանց հրամանատարների անունները, նրանց փոխհարաբերությունները: Շուշիում կար աֆղանական գումարտակ: Նրանք իրենց շատ լկտի էին պահում, թեպետ կռվող տղերք էին: Շուշիի հրամանատարը գնդապետ Էլբրուս Օրուջևն էր, ով նրանց հետ ռազբորկաների մեջ էր: Ի դեպ, Օրուջևի հարազատ եղբայրն էլ Աղդամում էր, էլի գնդապետ էր:

Զենք շատ ունեին, Աղդամի պահեստներն էլ իրենցն էին: Շատ Գրադներ ունեին` երբ սրտներն ուզում էր` կրակում էին: Մենք ուղղակի նրանց խաբեցինք, մոլորեցրինք:

– Այդ ինչպե՞ս:

– Մեր ռազմական պլանի համաձայն` Խոջալուն ազատելուց հետո պետք է ազատեինք Ջանհասան–Քյոսալարը: Իսկ նրանք լավ գիտեին մեր ծրագիրը, քանի որ, ինչպես ասացի, ռադիոկապով անընդհատ իրար գաղտնալսում էինք: Ու մինչև բուն հարձակումը Շուշիի վրա, մեր զինվորներն անընդհատ բարձրանում ու կրակում էին հենց Քյոսալարի ուղղությամբ` տպավորություն ստեղծելով, թե մեր հիմնական հարձակման ուղղությունը պետք է լինի դա:

– Ռազմական առումով` Շուշիի ազատագրման դժվարությունը ո՞րն էր:

– Շուշիի ազատագրման պլանի համաձայն` ունեինք 5 խմբավորում, յուրաքանչյուրում` 500 հոգի: Ու հարձակումը նախաձեռնեցինք ոչ թե կոնկրետ Շուշիի ուղղությամբ, այլ 40 կմ–ի վրա: Հյուսիս–արևմտյան` Ջանհասան–Քյոսալարի ուղղության հրամանատարը Սեյրան Օհանյանն էր, արևելյան ուղղությանը` Արկադի Կարապետյանը, հյուսիսային ուղղությանը` Վալերի Չիտչյանը, հարավային` Լաչինի ուղղության հրամանատարը Սամվել Բաբայանն էր, իսկ պահուստային խմբավորման հրամանատարը Յուրա Հովհաննիսյանն էր` 26–ի Յուրան: Ադրբեջանցիները չէին սպասում, որ նման լայնամասշտաբ հարձակում կիրականացնենք: Ընդ որում, նրանք մտածեցին, թե մեր թիրախը ոչ թե Շուշին է, այլ Ջանհասան–Քյոսալարը: Դրա համար մի մեծ զորախումբ Շուշիից հանեցին, ուղարկեցին դեպի Քյոսալար: Սեյրան Օհանյանի վիճակը վատացավ, բայց Յուրան իր ռեզերվային խմբով հետևից խփեց, և ամեն ինչ հաջող ավարտվեց:

– Իսկ ռազմական պլանն ո՞վ էր մշակել:

– Պլանը մշակվում էր շտաբում, շտաբի պետը Ֆելիքս Գզողյանն էր: Այնտեղ կար օպերատիվ ծառայություն` հետախույզներ, կապավորներ, հրետանավորներ, սակրավորներ: Ու բոլորն իրենց մասով ստացված տեղեկատվությունը փոխանցում էին մեզ: Շատ մեծ գործ արեցին հետախույզները: Զօրուգիշեր գնում, հետևում էին ու գալիս տեղեկություններ էին տալիս: Իմ պարտականությունն էր` հավատալ կամ չհավատալ այդ տեղեկություններին: Ի դեպ, առնվազն երեք անգամ նույն ինֆորմացիան ստուգել էի տալիս: Այդ մանրամասն և հիմնավոր աշխատանքը բերեց նրան, որ մենք թշնամու մասին գիտեինք ամեն ինչ` ով է հրամանատարը, որ կուսակցությունից է, ինչ հարաբերություններ ունի մյուս հրամանատարների ու զինվորների հետ, որ ջոկատը ինչ զենք–զինամթերք ունի, ինչը որտեղ է տեղակայված:

Եվ մշակեցինք պլանը: Առանձնացրինք ուղղությունները, նշանակվեցին հրամանատարները, գծեցինք–մշակեցինք օպերացիայի մանրամասները:

– Սովորաբար ասում են, որ Շուշիից հետո սկսվեց մեր հաջողությունների շրջանը…

– Ոչ, սկսվեց ձախողումների շրջանը: Մենք հանձնեցինք Շահումյանը, Մարտակերտը: Շուշիի ազատագրումից մեկ ամիս էր անցել: Հավաքվեցին դաշնակցականները, ՀՀՇ–ականները, որոշում–քննարկում էին` ով պետք է դառնա ԼՂ ղեկավար, ու մոռացան, որ կռվի մեջ ենք: Իրար դեմ դուրս եկան: Ես միջամտեցի: Դրա արդյունքում դաշնակցականներն ասացին, որ ես ՀՀՇ եմ, ՀՀՇ–ն ասաց, որ ես դաշնակ եմ:

Քաղաքական այդ խաղերի հետևանքով ստիպված եղանք հանձնել Շահումյանն ու Մարտակերտը: Մեկ տարի հետո կարողացանք վերադարձնել Մարտակերտը: Այդ ժամանակ Հեյդար Ալիևը դարձավ Ադրբեջանի նախագահ: Նրան ռազմական ուժ էր անհրաժեշտ` տեղում վիճակը վերահսկելու համար: Մարտակերտում Հուսեյնով անունով հրամանատար կար, նա հանեց զորքը Մարտակերտից, գնաց Ադրբեջան, որ օգնի Ալիևին: Այդ ժամանակ մենք հաջողացրինք նորից ազատագրել Մարտակերտը:

– Հիմա շատերն ասում են, որ հենց իրենք են ազատագրել Շուշին: Դուք ինչպե՞ս եք վերաբերվում նման խոսակցություններին:

– Ազատագրումից մեկ ամիս չէր անցել, որ ասացին` հրամանատարը եղել է մի մարդ, ով ընդհանրապես Շուշիում չէր էլ եղել: Գալիս էր քարտեզի վրա մի տառ էր դնում, գնում: Այդ խաղերն սկսվեցին առաջին օրվանից: Ու շղթայական ռեակցիայի պես գնաց: Վերջերս մեկը եկել, դիմում էր գրել, թե ես եմ ազատագրել Լաչինը, հետո Շուշին, հետո էլ Ստեփանակերտը:

Կարևորն այն է, որ ժողովուրդը գիտի, ժողովուրդը հասկացավ, թե ով ով է:

Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 
Ucom-ը գնահատում է իր գործունեության բնապահպանական ցուցանիշները Այն մասին, թե ինչու Ադրբեջանը որևէ իրավունք չունի Տիգրանաշենի նկատմամբ, և չի կարող նրա նկատմամբ որևէ օրինական պահանջ ներկայացնել․ Ավետիք ՉալաբյանԹուրքիայի ռազմական ներկայության ընդլայնումը Մերձավոր Արևելքում․ ի՞նչ է սպասվում Հայաստանին․ Արտակ ԶաքարյանԴիվերսանտի չափանիշը՝ դիմադրությո՞ւն, թե՞ կատարած առաքելությունը․ Հրայր ԿամենդատյանԳիտությունը՝ հետին պլանում. խոստումների և իրականության սուր հակասությունը. «Փաստ» Տհաճ թեմաներից «թռնելու» գործելակերպը՝ թեկուզ սադրանքների միջոցով. «Փաստ» «Ադրբեջանում շատ լավ գիտակցում են, որ իրենց համար Փաշինյանից ավելի լավ ղեկավար Հայաստանում երբեք չեն ունենա». «Փաստ» Ձախողում և խոր կասկածներ. որքանո՞վ է վառելիքի թանկացումը «պատճառաբանված». «Փաստ» «Ադրբեջանցի զինծառայողը, որը հանցագործություն է կատարել Հայաստանի տարածքում, պետք է կանգնի հայկական դատարանի առջև». «Փաստ» Մտահոգությունները չեն փարատվում, հակառակը. «Փաստ» Զիջումներ Հայաստանի անվտանգության հաշվին. ինչո՞ւ է իշխանական քարոզչամեքենան արդարացնում ծանր հանցագործությունը. «Փաստ» Ադրբեջանի զավթողական քաղաքականության լեգիտիմացումը. Արցախից մինչև Տիգրանաշեն. «Փաստ» Սպանվել է Բրիտանիայի թագավորական ընտանիքի բժիշկը․ The SunՀունգարիան հանել է Եվրամիությանը Ուկրաինայի և Մոլդովայի անդամակցության վերաբերյալ բանակցություններ սկսելու արգելքը․ լրատվամիջոցՌոնալդուն դիմել է Մեսսիին՝ ազգային հավաքականում անցկացրած վերջին խաղից հետոԵրեխային կարող են շանտաժի ենթարկել անգամ այն դեպքում, երբ նա մերկ լուսանկար չի ուղարկել․ ՆԳՆԲելգիայի ոստիկանությունը բերման է ենթարկել բողոքի ցույցերին մասնակցած 107 ուսանողիԱնազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄԱլիևը դրսից է քայքայում մեր պետությունը և թուլացնում, դուք զուգահեռաբար՝ ներսից․ Հարություն ՀարությունյանՍաուդյան Արաբիայում երկու օդանավակայանների վրա հարձակումների հետևանքով երեք մարդ է զոհվելԻնքնաթիռի ուղևորը ստիպել է ուղեկցորդուհուն ծնկի իջած ներողություն խնդրել իրենիցՍպասվում է անձրև և ամպրոպ․ եղանակն՝ առաջիկա օրերինՓաշինյանը ծափահարում է ընդդիմությանը, ընդդիմությունը՝ Շաքիում դանակահարած կնոջըԻնչու՞ է նախաքննության փուլում Փաշինյանը պնդում, թե ադրբեջանցին մառախուղի պատճառով է հայտնվել Հայաստանում․ Գառնիկ ԴավթյանՖԻՖԱ-ն թարմացրել է հավաքականների դասակարգման աղյուսակը. Հայաստանը նահանջ է գրանցելՋուր հավաքեք. ջուր չի լինելուՄիայն հայը չէ, որ Հայաստանում պիտի դատվի. Արշակ ԿարապետյանՆիկոլ Փաշինյան, Շաքիում ադրբեջանցի տեռորիստի կողմից հայ կնոջ վրա հարձակումը հումորի առարկա չէ. Ուժեղ ՀայաստանԵրթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Պարոնյան փողոցումՌուսաստանը մեղավոր չէ, որ ԱՄՆ-ն զիջեց Եվրոպայի ճնշմանը ու հպարտությամբ հայտարարեց «Անքորիջի հnւղարկավորության» մասին․ Լավրով«Հայաստանի ապագան պետք է կապել Ռուսաստանի հետ․ քաղաքական դաշտը չի ուզում դա հասկանալ». Մհեր ԱվետիսյանԳեղարքունիք մարզում բախվել են «Ford»-ը, «Opel Vectra»-ն ու «Opel Zafira»-ն. կան վիրավորներՓաշինյանի խոստացած խաղաղությանը փոխարինեցին զիջումները, իսկ հանգստությանը՝ ահաբեկչությունըՓաշինյանի համար հայ մոր վրա ադրբեջանցի զինծառայողի հարձակումը պարզապես «հերթական քրեական միջադեպ» է․ Արեգա ՀովսեփյանԵրբ Փաշինյանը չի կարողանում պատասխանել ադրբեջանցի զինծառայողի վերաբերյալ մեր հարցին․ Գասպարյան Պատերազմին վերջ տալու համար Իրանը պետք է կրճատի ուրանի հարստացումը․ ՎենսCCBE-ն արձագանքել է փաստաբան Երեմ Սարգսյանի իրավունքների առնչությամբ ՀՀ փաստաբանների պալատի դիմումինԹոմաս Տուխելի ռեկորդը Անգլիայի հավաքականում«070» կոդով հին նմուշի անձնագրերի տպագրությունն ու տրամադրումը նոյեմբերի 1-ից չեն դադարեցվումԱյս վարչախումբը կեղծ շոուներով փորձում է ժողովրդին շեղել իրական վտանգից. Ավետիք ՉալաբյանԱմբողջ աշխարհը գտնվում է անվտանգային խոր ճգնաժամի մեջ. Արմեն ՄանվելյանՀայաստանն արժանի է ավելիին, քան Փաշինյանն ու ՔՊ-ն են Euromedia24-ի բարձրաձայնումից և վարչապետի հրահանգից հետո «Շառլոտը» փակվեց․ ակումբի գործունեության առթիվ քրեական վարույթ է հարուցվել ՈւսանողականFest-ը վերադառնում է․ հոկտեմբերի 10-ին ավելի քան 500 ուսանող կհամախմբվի մեկ հարթակումԵկեղեցու դեմ պայքարից՝ հասարակական գիտակցության վերաձևավորման փորձ․ Արմեն ՀովասափյանԵրբ Հայաստանը թելադրում էր, ու երբ սկսեցին թելադրել մեզ․ Միքայել Գրիգորյան Դեռևս 2018 թվականից սկսած պարզ էր իշխանությունների վերաբերմունքը եկեղեցու հանդեպ. Արեգ ՍավգուլյանՀայ ժողովրդի սիմվոլները քայլ առ քայլ դուրս են մղվում դպրոցական դասագրքերից. Ատոմ ՄխիթարյանՏեխնոլոգիական գործընթացների վերահսկման նոր մակարդակԱհազանգ և պետական պատասխանատվության պահանջ
Ամենադիտված