Հայերեն


Քարոզարշավների տարբերությունը

Քաղաքականություն

ԱՌԱՎՈՏ / Որքան էլ ասվի, որ Երեւանի ավագանու ընտրությունները նույնպես քաղաքական են, որովհետեւ դրան մասնակցում են քաղաքական ուժերը (եւ դա, իհարկե, ճիշտ է), միեւնույն է՝ խորհրդարանական քարոզարշավը պետք է մարտավարական առումով տարբերվի ավագանու քարոզարշավից: Խորհրդարանական ընտրություններում թիրախը Սերժ Սարգսյանն էր (ի հեճուկս այն հանգամանքի, որ նա չէր առաջադրվել), եւ մեր քաղաքացիներից շատերի գնահատմամբ՝ նախագահի հասցեին վիրավորական արտահայտություններ անելը խիզախության եւ չափազանց ընդդիմադիր լինելու նշան է: ԱԺ ընտրարշավի ժամանակ ընդդիմադիր թեկնածուները գնում էին հեռուստաընկերություններ, իրենց ուզածն ասում էին եւ վերջում էլ հաճախ ավելացնում՝ «ի դեպ, մեզ մոտ բռնապետություն է, ու խոսքի ազատությունն ամենադաժան կերպով ճնշվում է»: Մեր հասարակական կազմակերպություններն էլ այդ ոգով զեկույցներ են գրում «Ֆրիդոմ հաուսին» ու մնացածներին եւ շատ ուրախանում այդ միջազգային կառույցների կոշտ գնահատականների վրա, որոնք իրենց համար հետագա գործունեության ասպարեզ են բացում: Երեւանի ավագանու ընտրարշավում նախ՝ բռնապետությունից չես բողոքի, իսկ երկրորդ՝ Տարոն Մարգարյանին վիրավորելը չի ընկալվում որպես հերոսություն: Երբ մարդիկ տեսնում են, որ 10-րդ կամ 20-րդ անգամ հնչած հայհոյանքը որեւէ արձագանքի չի արժանանում (ի դեպ, նույնկերպ վարվում էր նաեւ Անդրանիկ Մարգարյանը), նրանք սկսում են կասկածել՝ իսկ արդյո՞ք հայհոյելն այդքան վտանգավոր է: Մի խոսքով՝ ավագանու ընտրությունների պարագայում նույն սրությունը չի պահանջվում: Էլ չասած, որ երբ սկսում ես աջուձախ բոլորին «քլնգել», ապա մտնում ես այդ ոճի մեջ եւ ակամա հարվածում ես քո ընկերներին եւ քո բարին կամեցողներին: Բռնապետության եւ ժողովրդավարության խնդիրն այս ոճով գուցեեւ լուծվում է, բայց քաղաքային տրանսպորտի եւ վթարային շենքերի ամրացման հարցը, ենթադրում եմ, չի լուծվում: Այստեղ պետք է ավելի մանրակրկիտ, ավելի պրակտիկ մասնագիտական մոտեցում, որը հիմնված է հաշվարկների վրա: Քաղաքի տնտեսության պարագայում հնարավոր չէ պարզապես ասել՝ «ես ծանոթ շեյխ ունեմ, նա միլիարդներ կներդնի»: Որովհետեւ միլիարդներից առաջ (եթե դրանք նույնիսկ կան) պետք է իմանաս, թե ինչ տրանսպորտային համակարգ ես ուզում ստեղծել քաղաքում: Դա մի ամբողջ գիտություն է, որը խոր գիտելիքներ եւ ուսումնասիրություններ է պահանջում: …Չէ, քաղաքի ավագանու ընտրությունների պարագայում թարմ մոտեցումներ են անհրաժեշտ:

 

Երևանում կայացել է «Հայ անվանի բժիշկ և առաջատար երիտասարդ բժշկաշխատող» հեղինակավոր մրցանակաբաշխությունը«Բարսելոնան» նոր պայմանագրեր կկնքի երեք ֆուտբոլիստի հետՀոկտեմբերի 6/7-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուՌԴ ՊՆ․ մեկ օրում ռուսական շրջանների և Սև ծովի վրա ոչնչացվել է 343 ուկրաինական ԱԹՍՀայաստանը ՄԱԿ-ում ներկայացրել է կայուն զարգացման ֆինանսավորման իր առաջնահերթություններըԱնձրևները կլինեն հորդառատ․ եղանակն՝ առաջիկա օրերինԵվրո-2027. Հայաստանի Մ-21 հավաքականը ոչ-ոքիով ավարտեց ընտրական փուլըԿոմիտասի պողոտայում կինը սուր կտրող առարկայով հարվшծներ է հասցրել 51-ամյա տղամարդուն. վերջինը տեղափոխվել է հիվանդանոցՄիացյալ Նահանգների հետ կապված մեր խնդիրն այն է, որ ամեն անգամ, երբ նստում ենք բանակցությունների սեղանի շուրջ, մեզ անմիջապես պшտերազմ է պարտադրվում․ ՓեզեշքիանԱվտովթար և վրաերթ՝ ԵրևանումԻրանն ակնկալում է Հայաստանի հետ ռազմավարական համագործակցության համաձայնագրի շուտափույթ կնքումՎթար է. Ջուր հավաքեք. ջուր չի լինելուԹուրքիան Ուկրաինային Korkut հակաօդային պաշտպանության համակարգեր է փոխանցելՆոյեմբերի 1-ից անձը հաստատող փաստաթղթերի տրամադրման համակարգը կգործի նոր ձևաչափով․ ՆԳՆՄի գողացեք մարդու «այո»-ն․ Մհեր ԱվետիսյանՇաքի գյուղի դեպքը բոլորիս ցույց տվեց մեր երկրի անվտանգային համակարգի թերությունները. Ավետիք ՉալաբյանԻշխանություններին հարմար առիթ էր հարկավոր եկեղեցու վրա հարձակման համար. Արեգ ՍավգուլյանԿարճ դաս Փաշինյանի համար՝ հատուկ Ուսուցչի օրվա առթիվ․ Ուժեղ ՀայաստանՏաջիկստանում կանցկացվի ՀԱՊԿ հատուկ նշանակության ստորաբաժանումների «Կոբալտ-2026» զորավարժությունըՍիրելի՛ ուսուցիչներ, իմ խորին հարգանքն ու երախտագիտությունն եմ հայտնում ձեզ. Սիրով և հարգանքով՝ ձեր Մհեր Ավետիսյան Վրաստանում մեկնարկում են Հայաստանի մշակույթի օրերըՀրդեհ Հրազդան քաղաքում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումըՍաուդյան Արաբիան ենթարկվել է հութիների հարձակումներին և ինքնապաշտպանության իրավունք ունի․ ՌուբիոՈւնենք արդեն 14 կորուստ․ Եղիշե Մելիքյան«Սևան» ՔԿՀ-ի տարածքում հայտնաբերվել է ներնետված փաթեթ՝ կասկածելի զանգվածով և այլ արգելված իրերովՄեծամորում մեկնարկել է «Մեծամոր Ռեզիդենս» բնակելի համալիրի շինարարությունըԱմենակարևոր դասը. ինչ են սովորել մեր պատգամավորները իրենց ուսուցիչներից Ուսուցչի օրը՝ աղավաղված հայերենով. ինչ լեզվով ենք այսօր խոսում կրթության մասին․ Արմեն ՀովասափյանՀայաստանին պետք է միասնական ուժ՝ հակառուսական օրակարգը կանխելու համար․ Մհեր Ավետիսյան«Դարերի խաղաղ համակեցություն» ասելուց առաջ արժե հասկանալ՝ ի՞նչ պատմական ժամանակաշրջանի և ո՞ւմ մասին է խոսքըԺողովուրդը չի աջակցում գործող իշխանությանը և նրա թելադրած օրակարգերին. Մենուա Սողոմոնյան«Ապրելու քվե» դաշինքի անդամ Լևոն Արշակյան` Գորիսի ավագանու անդամի թեկնածուԿարճ դաս Փաշինյանի համար՝ հատուկ Ուսուցչի օրվա առթիվԵրևանում՝ չեխական տոնական շունչ․ բարեկամություն՝ դիվանագիտության ու արվեստի լեզվով Մեր ուժը մեր աշխատակիցներն են․ Նորայր ՍողոմանյանԵս պատրաստ եմ ստանձնել պատասխանատվություն Գավառի խնդիրները լուծելու համար. Հրայր ԻսրայելյանԵվս մեկ շաբաթ՝ հայի ինքնության պաշտպանութան և առանց զիջումների խաղաղության հասնելու պայքարի ճանապարհին Հայաստանը շարունակում է նոր ռեկորդներ գրանցել Անկեղծ և առանց պաշտոնական ձևակերպումների` 90 վայրկյան Մամիկոն Ասլանյանի հետՈւժեղ պետության հիմքը գիտելիքն է, կրթված քաղաքացին և ամուր ազգային ինքնությունը. Ուժեղ Հայաստան Պետությունները կառուցում են առաջնորդները. Մհեր ԱվետիսյանԵվս մեկ շաբաթ՝ հայի ինքնության պաշտպանութան և առանց զիջումների խաղաղության հասնելու պայքարի ճանապարհին «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը շնորհավորել է Ազգային փոքրամասնությունների օրվա առթիվՓաշինյանի ցանկացած քայլ թելադրում է Ալիևը. Սամվել Կարապետյան Սոցփաթեթների վերջը․ 2027-ից պետաշխատողները կզրկվեն սոցիալական փաթեթից. Հրայր Կամենդատյան Փաշինյանը խզում է հարաբերությունները Սփյուռքի հետ. մենք կփոխենք այդ քաղաքականությունը․ Սամվել ԿարապետյանԱլիևի «զսպվածության» թեզի հակադարձումը․ ուժերի անհամաչափություն, Թուրքիայի աջակցություն և իշխանությունների պատասխանատվություն. Հրայր ԿամենդատյանԱռաջնորդներն են համախմբում ժողովրդին, ոչ թե ժողովուրդը՝ առաջնորդներին. Մհեր ԱվետիսյանԻնչու՞ Սամվել Կարապետյանը որոշեց մտնել քաղաքականությունԿոտայքի մարզում «Mercedes» բեռնատարը Քաղսի գյուղի տարածքում բախվել է գովազդային երկաթե սյանը․ կա վիրավnր
Ամենադիտված