Հայերեն


Անհամեմատելի «համեմատություն». «Փաստ»

Քաղաքականություն

«Փաստ» օրաթերթը գրում է.

Հանրային տրամադրություններն ու մթնոլորտը բավականին էլեկտրականացված են, չնայած միևնույնության կամ անտարբերության վերաբերյալ արտաքուստ տպավորություններին, որոնք կարող են մակերեսային ու խաբուսիկ լինել: Երբ ընդամենը դուրս ես գալիս փողոց ու ճանապարհին այդպես մի 15 րոպեի ընթացքում «բարև-բարլուս»-ից հետո թեթևակի զրույցի ես բռնվում տարբեր տարիքի, ամենատարբեր կրթական ցենզ ու զբաղմունք ունեցող ծանոթ կամ կիսածանոթ հայրենակիցների հետ, ու նրանք բոլորը գրեթե նույնն են ասում, դա հենց նշված տրամադրության պարզ վկայություն է: Իսկ ասում են այդ հայրենակիցներն այն մասին, որ այսպես այլևս անհնար է, այլևս անհանդուրժելի է այս իշխանության ու այն գլխավորող Նիկոլ Փաշինյանի պահվածքը: Երբ մարդը բացեիբաց խոստովանում է, թե «ձեռքը կոտրվեր, բայց Փաշինյանին չընտրեի», դա ևս վկայում է, որ ընկալումային իրավիճակում փոփոխություն է տեղի ունեցել:

Մյուս կողմից՝ թե՛ Արցախն ուրանալուց ու հանձնելուց հետո, թե՛ հիմա, երբ Փաշինյանն ու նրա գլխավորած ՔՊ-ն տոտալ հարձակման են անցել ամեն ազգայինի, պետականության, պետության գոյության հիմնասյուների, ավելին՝ Եկեղեցու վրա, քիչ չեն մարդիկ, որոնք առնվազն ճիշտ չեն համարում «ո՛չ նախկին, ո՛չ ներկա» թեզը: Սա, կարծում ենք, գալիս է ոչ թե այն բանից, որ մարդիկ ուշագնաց են լինում «նախկինների» համար, այլ հասկանում են կամ սկսել են հասկանալ, թե ինչ է կատարվում՝ ըստ էության: Այսինքն, այս պարագայում ևս եղել է ընկալումային փոփոխություն: Չի կարելի թերագնահատել մարդկանց: Սա վերաբերում է հատկապես քաղաքական ակտիվ գործունեությամբ զբաղվողներին: Չի կարելի կարծել, թե մարդիկ (դե, մի փոքրաթիվ քանակին հանած) ավելի վատ են հասկանում այն, ինչ տեղի է ունենում, քան, ենթադրենք, դիպլոմավորված քաղաքագետները կամ, առավել ևս, քաղաքական գործիչները:

Շատ մարդիկ միանգամայն պարզ հարց են դնում. ի՞նչ ունեինք այդքան դատափետվող «նախկինում», ի՞նչ ունենք իշխանական քարոզչությամբ այդքան տարփողվող ներկայում: Ի՞նչ կա «մնացորդում», ինչպես կասեին հաշվապահները: Սա՝ անկախ այն բանից, թե մեզանից յուրաքանչյուրը նախկին նախագահներից յուրաքանչյուրին կամ բոլորին միասին վերցրած ինչպես է վերաբերվում: Առավել ևս, թե ինչպես է վերաբերվում Նիկոլ Փաշինյանին: Ընդ որում, անցյալը կամ «նախկիններին» իդեալականացնելու մասին չէ խոսքը, դա նույնիսկ անհնար է: Հարկավ, բոլոր նախկին իշխանությունների, նախկին նախագահների կառավարման շրջաններում եղել են ինչպես դրական, այնպես էլ բացասական դրսևորումներ, իրադարձություններ, դեպքեր: Նաև՝ շատ բացասական: Դա անժխտելի է:

Օրինակ՝ ՀՀ առաջին նախագահ Լևոն ՏերՊետրոսյանի իշխանավարման շրջանը լի էր փորձություններով թե՛ նորանկախ պետականության, թե՛ իշխանության ու ժողովրդի համար: Միայն թվարկումը բավարար է վերհիշելու համար. սոցիալական կացութաձևի կտրուկ փոփոխություն, էներգետիկ ու տնտեսական խորագույն ճգնաժամ, հացի ու ամեն ինչի անբավարարություն, ի լրումն՝ պատերազմ: Բայց եղել է նաև բանակի կազմավորում, հաղթանակ պատերազմում, երկրի էներգետիկ ճգնաժամի հաղթահարման մեկնարկ: Նույն տարիներին եղել են ընդդիմադիրների նկատմամբ հալածանքներ, անգամ՝ գործունեության կասեցում, մամուլի դեմ ոտնձգություններ: Ընտրախախտումներ ու էլ ինչեր ասես, որ չեն եղել: Բայց. երկիրն ու ժողովուրդը կարողացան անցնել այդ ամենի միջով ու արտաքին թշնամուն ոչ միայն դիմագրավել, այլև հաղթել: Հայաստանի ու Արցախի տարածքները ոչ թե նվազեցին, այլ ընդարձակվեցին:

Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտոնավարման շրջանը, կարելի է ասել, լավագույնն էր երկրի տնտեսության վերականգնման, երկրի տնտեսական ու արտադրական հնարավորությունների վերականգնման ու վերելքի, բանակի հզորացման, բնակչության կենսամակարդակի, սոցիալական ապահովության աստիճանի նկատելի բարձրացման առումներով: Եղե՞լ են նաև այդ շրջանում բացասական երևույթներ կամ սխալներ: Անխուսափելիորեն եղել են ու չէին կարող չլինել: Ընդ որում, էլի շեշտենք՝ դրանք քիչ չեն եղել: Թեկուզ նույն՝ քաղաքական դաշտում ներքին ընդհանուր համաձայնություն չունենալու, ընդդիմադիր ուժերի հետ անբավարար աշխատանքի և մի շարք այլ առումներով: Բայց էլի՝ Հայաստանն ամուր իր ոտքերի վրա կանգնեց, տարածաշրջանային խաղացողի դիրքում էր ու գործոն, արտաքինքաղաքական դաշտում կեցվածքն ու ձայնը՝ վստահ, արժանապատիվ:

Երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնավարման շրջանն էլ զերծ չէր փորձություններով մեկնարկից, լինի դա միջազգային ֆինանսական ճգնաժամը, «ֆուտբոլային դիվանագիտությունը», թե ԵՄ-ԵԱՏՄ երկընտրանքը: Բայց էլի, չնայած անգամ 2016ի «Ապրիլ յան պատերազմին», չնայած նույն 2016-ին Երևանի կենտրոնում իրականացված ահաբեկչական գործողությանը՝ ոստիկանական զորամասի գրավման հետ կապված, միևնույնն է՝ Արցախի ճակատում դիմագրավեցինք թշնամուն ու մնացինք մեր դիրքերում և՛ ռազմա-քաղաքական, և՛ արտաքին-քաղաքական առումներով:

Իհարկե, բոլոր երեք նախագահների ժամանակ եղել են սոցիալական անարդարության զգացողություն, հասարակական դժգոհություններ, մի շարք լուրջ սխալներ կամ վրիպումներ, բայց, ամենակարևորը, նույն երեք նախագահների օրոք պետականություն է կերտվել, անվտանգություն է կերտվել, ապահովության զգացողություն է եղել:

Հանրագումարում, ի դեպ, եթե շատ ավելի լայն դիտարկենք «նախկինների» կամ անցած տասնամյակների պարագան, ապա առանցքային ու ծանր բացթողումներից մեկն այն է, որ չձևավորվեց, չբանաձևվեց մեր պետության առանցքային գաղափարախոսությունը, գաղափարաքաղաքական հենքը: Դա արդեն այլ, գուցե նաև՝ ոչ լրագրային խոսակցության նյութ է:

Իսկ ի՞նչ է արել իր պաշտոնավարման 7 տարում Նիկոլ Փաշինյանն իր թիմի հետ: Եթե շատ լայն շերտերով վերցնենք, ապա. ա) Արցախը ուրացված է և հայաթափված, թշնամական օկուպացիայի տակ, բ) հազարավոր հայորդիներ մահվան են մատնվել, բանակը վարկաբեկված է և թուլացված, այն աստիճան, որ փաշինյանական իշխանությունը մտածում է «ծառայությունից խուսափելու» կաշառքներն օրինականացնելու մասին, գ) Հայաստանը կորցրել է սուբյեկտայնությունն ու հայտնվել թուրք-ադրբեջանական արտաքին կառավարման տակ, դ) սոցիալական ու տնտեսական վիճակը սաստիկ վատացել է, պետության պարտքը 7 տարվա մեջ կրկնապատկվել է, հասել գրեթե 13 միլիարդ դոլարի, ե) սոցիալական իրադրությունն ահավոր է, մարդիկ հազարներով արտագաղթում կամ ուղղակի փախչում են երկրից, զ) ազգային արժեքները, ազգային արժանապատվությունը ոտնատակված են, իշխանությունը հարձակվել է Հայ առաքելական եկեղեցու վրա, է) իշխանությունը համոզում է ժողովրդին, թե հրաշալի մի բան է, որ թշնամի թուրքերն ու ադրբեջանական թուրքերը հարյուր հազարներով լցվեն Հայաստան, տնավորվեն մեր հայրենիքում և...

Ու ստացվում է, որ «նախկիններում» ինչեր էլ եղած լինեն, ինչ բացթողումներ ու սխալներ էլ արված լինեն, ներկայի ու փաշինյանական ավերների ու կորուստների հետ անհամեմատելի են: Հենց դա է անհամեմատելի «համեմատությունը»:

ՍԱՀԱԿ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Վանաձորը փոփոխություն է ուզում. «Հայրենասիրությունը պիտի դառնա կարևորագույն արժեքը». «Ուժեղ Հայաստան»Վանաձորը փոփոխություն է ուզում․ փոփոխության համարն է` համար 3․ «Ուժեղ Հայաստան»Հանդիպում Հայաստանի և արտերկրի կրիպտո համայնքի ներկայացուցիչների հետ․ Էդմոն Մարուքյան«Ուժեղ Հայաստան» դաշինքի այսօրվա հանրահավաքը Վանաձորում` լուսանկարներովՄեր Ուժեղ Վանաձորը. Նարեկ ԿարապետյանԱզգերը հզորանում են ոչ թե անձերի անուններով, այլ այն գաղափարներով, որոնց շուրջ համախմբվում են. Աննա ՂուկասյանՈւժեղ Հայաստան դաշինքը Վանաձորում էՎանաձորս․ Ալիկ ԱլեքսանյանԳերիների վերադարձն ու ազգային արժանապատվությունը պետք է լինեն առաջնային․ Գագիկ ԾառուկյանԻ՞նչ տեղի ունեցավ, երբ Սամվել Կարապետյանի հետ հարցազրույցի ընթացքում նրան անակնկալ այցելեցին մարդիկ, որոնց նա փրկել էրՉկա նախարար, վարչապետ, որ էս հարցերով զբաղվի, վարչապետը տուն խլելով է զբաղվում. Էդմոն ՄարուքյանՓաշինյանը պատրաստ է ամեն քայլի՝ միայն թե մնա իշխանության․ Ավետիք Չալաբյան«Ուժեղ Հայաստանի» քայլերթը Վանաձորում. «ՀայաՔվեի» անդամները ևս վանաձորցիներին իրազեկում են Սամվել Կարապետյանի ծրագրերինԳազ, շուկա և ՀԱՊԿ․ Պետդուման սպառնացել է վերանայել հարաբերությունները Հայաստանի հետԵս միշտ արել եմ Արցախի համար ամեն ինչ․ ԿարապետյանԵկեղեցին մեր ազգի հիմքն է․ Սամվել ԿարապետյանՄեր երկրին այս իշխանությունը բերել է երեք պատերազմ․ ԿարապետյանՍփյուռքը իմ համար ամենածանր թեման է․ Սամվել ԿարապետյանԳերիների հարցը կլուծվի ամենաարագ ձևով․ Կարապետյան«Ուժեղ Հայաստան» կուսակցությունը Վանաձորում է․ ուղիղUcom-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը մասնակցել է Impacture 2026 համաժողովինԳագիկ Ծառուկյանն ու թիմակիցները Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում ենՊետական կառավարումը կլինի կիսանախագահական․ Սամվել ԿարապետյանՍամվել Կարապետյանը արցախցիների մասինՄեր ծրագրերի հիմնական շահառուները երիտասարդներն են․ ԿարապետյանՄեզ շքերթ պետք չի, զորավարժություն է պետք. Էդմոն ՄարուքյանՄենք արցախցիների անվտանգ վերադարձի հարցը կլուծենք դիվանագիտությամբ․ Սամվել Կարապետյան«Պիտի գնանք ընտրությունների, որ ադրբեջանցիները չգան․ պիտի գնանք ընտրությունների, որ սրանք գնան». Գոհար ՂումաշյանՍտի, շանտաժի և ահաբեկումների վրա հիմնված բռնապետության հետ գործ ունենք․ Մենուա ՍողոմոնյանՀաղթանակը հնարավոր է, եթե լինի բարձր մասնակցություն և քիչ ձայներ փոշիացվեն․ Արմեն Մանվելյան«Ուժեղ Հայաստան» դաշինքը Ալավերդիում էՇքերթ թե ռաբիզ բեմականացում․ Հրայր Կամենդատյան«Արցախը դավադրաբար հանձնվեց». ՀՀ ԶՈւ պահեստազորի գնդապետ Արտյոմ Սիմոնյան Ինչպես կանխարգելել 300 հազար ադրբեջանցիների մուտքը Հայաստան կամ ինչ բան է "Սաֆարովի կանխարգելման մասին" օրենքը. Արմեն ՄանվելյանՍամվել Կարապետյանի հանդիպումն արցախցիների հետ «Ուժեղ Հայաստան» դաշինքը ներկայացնում է ծայրահեղ աղքատության վերացման ծրագիր՝ հիմնադրամ ստեղծելու եղանակով․ Նաիրի ՍարգսյանGlobal HackAtom-2026-ը՝ Պլեխանովի համալսարանի Երևանի մասնաճյուղում (տեսանյութ) 2018 թվին մի շապիկով եկաք իշխանության, այսօր ամենուր գրասենյակներ ունեք. սա կոռուպցիա չի, բա ի՞նչ ա․ Արշակ Կարապետյան«Ուժեղ Հայաստան»–ի քարոզարշավը՝ Ալավերդիում Ով քեզ դեմ ա, թալանչի ա կամ կաշառակե՞ր. Արշակ Կարապետյան Փոփոխությունների և շնորհավորանքների Օձուն,հանդիպում ենք Վանաձորում,երեկոյան,ժամը 19.00. Մամիկոն Ասլանյան Սպորտը՝ որպես համագործակցության կամուրջ․ ԶՊՄԿ-ի և «Լիդիան Արմենիա»-ի ընկերական խաղը Ռուբիոյի կեսժամանոց այցը աջակցություն է Փաշինյանին Ուժեղ Հայաստանը կախված է յուրաքանչյուրիս պատասխանատվությունից և կայացրած որոշումից. ՀայաՔվեՄոտ է այն օրը, երբ Էջմիածինը կվերականգնի իր փառքը․ ամուր Եկեղեցի, ուժեղ հայրենիք Ուժեղ Հայաստան՝ արժանապատիվ ապագայի համար Չպետք է թույլ տալ, որ որևէ մեկը ձևավորվելիք խորհրդարանում ունենա բացարձակ իշխանություն. Էդմոն ՄարուքյանԻ՞նչ են մտածում հարցման մասնակիցները Փաշինյանի՝ 300,000 ադրբեջանցի բերելու ծրագրի մասին. Ուժեղ Հայաստան Լինե՛նք սկզբունքային և կատարենք հետևություններ. Արթուր ԴանիելյանՏաշիրի հրապարակում ասեղ գցելու տեղ չկար. Սամվել Կարապետյանի կուսակցության ուժեղ հանրահավաքը` լուսանկարներով
Ամենադիտված