Հայերեն


Մութ ուժերի հարուցած գաղջը

Քաղաքականություն

«Չորրորդ իշխանությունը» գրում է․

Վերջին մի քանի ամիսների ընթացքում իշխանությունները «դասեր քաղելու» առնվազն երկու լուրջ առիթ են ունեցել` ապրիլյան քառօրյա պատերազմն ու ՊՊԾ գնդի գրավման դեպքը, բայց երկու դեպքում էլ, մեղմ ասած, տարօրինակ դասեր են քաղել։

Ապրիլյան պատերազմից հետո, օրինակ, հարցն այնպես ներկայացվեց, թե իբր Հայաստանի ու Ղարաբաղի բարձրաստիճան ղեկավարներն ու բանակի պատասխանատուները հեչ էլ մեղավոր չեն, եղած-չեղածն ընդամենը փողի պակասի խնդիր է, ու անմիջապես էլ համազգային դրամահավաք սկսվեց։ Հիմա էլ, ահա, մի ուրիշ խանդավառությամբ գովազդվում է, թե տեսեք` ահագին գումար հավաքվեց, այդ գումարը ծախսվեց շփման գծի արդիականացման վրա, ու հիմա «էլ դու սուս» պաշտպանական գիծ ունենք։ Այսինքն` խնդիրը փողի պակասն էր, եւ ոչ թե եղած գումարները ոչ արդյունավետ (մեղմ ասած) ծախսելը, ու հետեւաբար` գերագույն-գլխավոր հրամանատարն ու պաշտպանության նախարարը ոչ մի մեղք չունեն։ ՊՊԾ գնդի գրավման փաստից եւս իշխանությունները տարօրինակ դասեր քաղեցին։ Համենայն դեպս` արդյունքները դա են ապացուցում։ Վերջին հաշվով` որեւէ մեկը չի ժխտում, որ «Սասնա ծռեր» խմբավորման գործողությունների հիմքում, ի թիվս այլ պատճառների, ընկած էին նաեւ երկրի սոցիալ-տնտեսական ծանր իրավիճակն ու քաղբանտարկյալների առկայությունը։ Եվ ի՞նչ տեղի ունեցավ «հանգուցալուծումից» հետո։ Քաղբանտարկյալների թիվը մի քանի անգամ ավելացավ, իսկ տնտեսական ակտիվության ցուցանիշը նվազեց միանգամից 4,3 տոկոսով։ Եվ սա` այն դեպքում, երբ Սերժ Սարգսյանն ու Հովիկ Աբրահամյանը իրարից անկախ (եթե ոչ` իրար ինադու) խոսում էին կոռուպցիայի եւ ստվերի դեմ պայքարի ու հարկային վարչարարության կատարելագործման անհրաժեշտության մասին։ Ի դեպ` այն, որ ազգային վիճակագրական ծառայությունը 4,3 տոկոսանոց անկման փաստն արձանագրեց անմիջապես այն բանից հետո, երբ Հովիկ Աբրահամյանը խոսեց տնտեսական «տպավորիչ ցուցանիշների» մասին, իհարկե, բավականին ծիծաղելի էր, բայց նույնքան ծիծաղելի վիճակում հայտնվեց նաեւ Սերժ Սարգսյանը, որովհետեւ նա էլ իր հերթին խոսել էր հարկերի հավաքագրման «աննախադեպ բարձր ցուցանիշների» մասին, ու եթե հետագայում մեկնել էր Բրազիլիա` օլիմպիադային հետեւելու համար, ու ձեւացնում էր, թե տնտեսության հետ ոչ մի կապ չունի, դա դեռ չի նշանակում, թե ինքն իսկապես սոցիալ-տնտեսական իրավիճակի համար որեւէ պատասխանատվություն չի կրում։
Չնայած` «պատասխանատվություն» ասվածը հարաբերական է (համենայն դեպս` Սերժ Սարգսյանի համար)։ Մի քանի օր առաջ նա անդրադարձավ ՊՊԾ գնդի գրավման փաստին ու իսկապես տարօրինակ միտք հայտնեց. «Որեւէ մեկը չի կարող ասել` իրավիճակը պղտորող այդ մարդիկ ընդհանրապես ո՞ւմ են ծառայում, քանի որ այսօր աշխարհում պայքարի ձեւերը բավականաչափ փոխվել են` կիրառելով տարբեր հնարքներ, եւ պետք է կարողանալ անպայման զատել թացը չորից»։ Հասկացա՞ք։ Այսինքն` այս մարդը մինչեւ հիմա կարծում է, որ «միջազգային մութ ուժերն» են դավեր նյութում իր դեմ, ընդ որում` կիրառելով պայքարի նորանոր ձեւեր, իսկ մեր պրոբլեմն ընդամենը այն է, որ առայժմ չենք հասկանում, թե կոնկրետ ո՞ր «մութ ուժերին» են ծառայում այդ «իրավիճակը պղտորողները» (ԿՀՎ, «Մոսադ», «Սավակ», ՄԻ-6, ՖՍԲ...)։ Միանգամից ասենք` այնքան էլ կարեւոր չէ, թե «ընդհանրապես ո՞ւմ են ծառայում իրավիճակը պղտորող այդ մարդիկ»։ Շատ ավելի կարեւոր է, որ միջազգային մութ ուժերը շատ խորամանկորեն են գործում` գաղտնի տեխնոլոգիաների կիրառմամբ այնպես են անում, որ նախագահի պաշտոնը զբաղեցնողն անկախ իրենից միլիարդատեր դառնա, նրա եղբոր մոտ բոլորի բիզնեսներում փայ մտնելու հակումներ առաջանան, մարզպետները քնած տեղը ինքնապաշտպանվեն, կառավարության անդամները մուլտիմիլիոնատերեր դառնան, իշխող կուսակցությունը վարակվի ընտրակեղծարարության վիրուսով եւ այլն։ Արդյունքում, հասկանալի է, հայտնվում են «իրավիճակը պղտորողներ»` առանց հասկանալու, որ անկախ իրենցից ծառայում են միջազգային մութ ուժերին։

Սերժ Սարգսյանը հենց այսպես է տեսնում իրավիճակը եւ ըստ այդմ էլ դասեր է քաղել։ Մնում է, որ հասարակությունը կարողանա «զատել թացը չորից» եւ իր հերթին դասեր քաղի։

Գեղարքունիքի մարզում սկսվել է անասնակերի բերքահավաքըՀուլիսի 20-ին, 21-ին, 22-ին և 23-ին լույս չի լինելու հարյուրավոր հասցեներումՔամու ուժգնացում, կարկուտ․ ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկայումԹրամփը ներկա կլինի ԱԱ եզրափակչինՈւժեղ կարկուտ է տեղացել Շիրակի մարզում․ նախրապանը սարերում է եղել և բավականին ծանր վնաuվածքներ է ստացել7,4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել Մեքսիկայի ափերի մոտՎարկային և քրեական համաներում՝ հանուն սոցիալական արդարության․ Հրայր ԿամենդատյանՀայտնի է՝ երբ կհրապարակվեն բուհերի ընդունելության արդյունքներըԿենտրոնական Ասիան բացառիկ ուժեղ շոգի ազդեցության տակ է. ջերմաստիճանը հասել է մինչև +49°CՈւժեղ կարկուտ է տեղում ԼանջիկումՁկան և ձկնամթերքի արտահանման նպատակով «TRACES» համակարգում գրանցումն անժամկետ է․ ՍԱՏՄՀրանտ-Լեոն Ռանոսը կարիերան կշարունակի իսպանական ակումբումԽոշոր ավտովթար՝ Երևանում․ բախվել են ուսումնական «Toyota Corolla»-ն, «Nissan»-ը, «Լադա»-ն և «FAW» բեռնատարըԱբովյան-Արզնի-Նոր Գեղի ավտոճանապարհի մի հատվածը ժամանակավորապես փակ կլինիԱդրբեջանի ԱԳՆ-ն հայտարարել է Ռուսաստանի հետ ուղիղ չվերթները վերսկսելու ծրագրերի մասինՀայտնաբերվել է որպես անհետ կորած որոնվող 74-ամյա կնոջ մարմինըԿորսված հնարավորություններ. Ինչու՞ Գյուլագարակը դեռևս չի դարձել զբոսաշրջային կենտրոն. Ուժեղ ՀայաստանԱվետիք Չալաբյանը ակտիվ պայքար էր մղում ընտրությունների արդյունքները կեղծել ցանկացողների դեմ. Աննա ԿոստանյանԻրանը hարվածել է Հորդանանի բազայnւմ ԱՄՆ ռազմաoդային nւժերի մի քանի ինքնաթիռի Գագիկ Ծառուկյանին կալանավորելու որոշման դեմ վերաքննիչ բողոք է ներկայացվել Երիտասարդ ծնողները չեն համաձայնի իրենց երեխաներին ուղարկել դպրոց հարևան բնակավայրերում. Ատոմ ՄխիթարյանՄեր երկրի պատմությունը շատ դաժան է եղել, բայց շնորհիվ մեր ամուր գենետիկ կոդի` մենք ունենալու ենք լավ սերունդներ. Լիլիթ ԱրզումանյանՄենք չենք ապրում իրավական պետությունում, այստեղ ամեն ինչ որոշում է գործադիրը. Մենուա ՍողոմոնյանՄինչև 25% idcoin՝ Flyone-ից ավիատոմսեր գնելիս. Idram&IDBankԿոնվերս Բանկը լավագույնն է Euromoney-ի Armenia’s Best Digital Bank for Consumers անվանակարգումՊատերազմը մղվում է ոչ միայն ֆիզիկական խրամատներում, այլև մարդկանց ուղեղներում․ Ավետիք ՉալաբյանMining Innovation Summit՝ SeasideStartup Summit Armenia 2026-ի շրջանակում Կուրթան. խնդիրներից դեպի լուծումներ․ Նարեկ Կարապետյան Քոչարյանի նոր մեկնաբանությունը վերակենդանացնում է 2008-ի իշխանության փոխանցման քննարկումները․ Հենրիխ Դանիելյան Ucom-ը և Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնը նպաստում են դպրոցականների կիբեռանվտանգության գիտելիքների զարգացմանը Ավետիք Չալաբյանի համար իր երկրում ապրելն ու այն շենացնելը միշտ եղել է մարտահրավեր. Անահիտ ԱդամյանԱԹՍ-ների դերը նորօրյա պատերազմներում. ի՞նչ դասեր պետք է քաղենք․ Հրայր ԿամենդատյանԿարկուտ կտեղա՞․ ի՞նչ եղանակ սպասել հուլիսի 17-ից 21-ինՀուլիսի 17-ին, 20/21-ին գազ չի լինելու․ հասցեներԿրակոցներ են հնչել Լոռու մարզում․ կա վիրավորԵրեք օր էլեկտրաէներգիայի անջատումներ կլինենԻրանական Քեշմ կղզու մոտակայքում ամերիկյան արկեր են ընկնելԲաբաջանյան փողոցից դեպի Շիրակի փողոց գնացող կամրջի վրա «Lexus»-ը բшխվել է երկաթե արգելապատնեշներինԶելենսկին Ուկրաինայի պաշտպանության նախարարի պաշտոնում առաջարկել է Եվգենի ԽմարայինՄարկ Կուկուրելյան հայտարարել է, որ պատրաստ է գլխավոր մարզիչ Լուիս դե լա Ֆուենտեի դեմքի դաջվածքն անել, եթե հաղթեն Աշխարհի առաջնությունումԱլիևը Թրամփին շնորհակալություն է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման գործում ունեցած ներդրման համարՊայթյունների ձայներ են լսվել Դուբայի կենտրոնում«Համահայկական ճակատ» շարժման և համանուն կուսակցության շնորհավորական ուղերձը Նորատ Տեր-Գրիգորյանցի ծննդյան օրվա կապակցությամբՎեդիում դեռահաս քույրերի նկատմամբ uեռական ոտնձգnւթյուն կատարած անձանց կալանքը երկարաձգվել էԼևոն Արոնյանը՝ Biel Chess Festival արագ շախմատի մրցաշարի հաղթողՄոսկվա-Գյումրի չվերթի ինքնաթիռը մանևրել է ՀՀ տարածքում՝ հասնելով գրեթե մինչև Թուրքիայի օդային սահմանԵրևանի մասնավոր մանկապարտեզում դայակը մարմնական վնասվածք է պատճառել 6-ամյա տղային․ երեխան հիվանդանոցում էՍտեփանավանցիներին հուզող խնդիրները մշտապես լինելու են մեր ուշադրության կենտրոնում․ Նարեկ ԿարապետյանՀայաստանի ազգային գրադարանում բացվել է իրանական գրականության անկյունԻշխանությունը ասում էր, որ եթե իրենք չընտրվեն պատերազմ կլինի․ հարցում
Ամենադիտված