Հայերեն


Ոստիկանությունում հայտնված ՀՀԿ-ականը չի դառնա պատգամավոր, ՍԱՍ–ի Արտակը՝ կդառնա

Քաղաքականություն

«Փաստ» օրաթերթը գրում է.

Ապրիլի 2–ի խորհրդարանի ընտրությունները կրկին ցույց տվեցին Հայաստանի քաղաքական դաշտի իրական պատկերը. ավելի ճիշտ՝ քաղաքական մոտեցումների բացակայությունը, որ անգամ անցումը խորհրդարանական կառավարման չփոխեց Հայաստանի ֆեոդալական իրականությունը:
Ուշագրավ իրավիճակ ստեղծվեց Սյունիքում: ՀՀԿ–ից ինքնաբացարկ հայտնածների թվում է Սյունիքից ՀՀԿ ռեյտինգային թեկնածու, «Առանցք» ընկերության հիմնադիր Գագիկ Առուշանյանի տղան՝ Առուշ Առուշանյանը, ով ստացել էր 6879 ձայն և սպասելի էր, որ Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանի ինքնաբացարկից հետո հենց նա է գնալու խորհրդարան «Ջերմուկ գրուպի» սեփականատեր Աշոտ Արսենյանի հետ:
Սակայն ապրիլի 7–ի ուշ երեկոյան երիտասարդ Առուշ Առուշանյանը որոշել էր տոնել սեփական հաղթանակը, ինչն ավարտվել էր Գորիսի բնակիչ Շահում Դավթյանի տանը տեղի ունեցած վեճով, ու ՀՀԿ թեկնածուն հայտնվել էր ոստիկանությունում: Ու թերևս այսօր Առուշանյանը հենց ՀՀԿ ղեկավարության որոշմամբ է ինքնաբացարկ հայտնել:
Իհարկե՝ անընդունելի է ՀՀԿ թեկնածուի պահվածքը, սակայն ուշագրավն այստեղ այն է, որ ՀՀԿ ռեյտինգային մեկ այլ թեկնածու՝ Արաբկիր–Աջափնյակ–Դավթաշեն ընտրատեղամասում առաջադրված Արտակ Սարգսյանի՝ ՍԱՍ–ի Արտակի սեփական աշխատակիցներին ստորացնող ժողովի ձայնագրությունների գործը գտնվում է ՀՔԾ–ում, բացի դա մամուլում ահազանգեր եղան, որ նրա կողմնակիցները գումարներ են խոստանում, սակայն դա չհամարվեց խոչընդոտ ու Արտակ Սարգսյանը դառնում է պատգամավոր:
Հնարավոր է՝ պատճառն այն է, որ Արտակ Սարգսյանին Սերժ Սարգսյանն ավելի մոտիկից է ճանաչում ու վերջինս անգամ հրավիրում է թոռան կնունքին: Այսքանից հետո Արտակ Սարգսյանին մնում է հաշվեհարդար տեսնել իրեն զրո ձայն բերած աշխատակիցների հետ ու բաց ճակատով գնալ խորհրդարան: Երբ «Փաստը» Արտակ Սարգսյանին հարցրեց, թե ինչ ակնկալիք ունի ՀՔԾ–ում քննվող գործից, վերջինս հարցը լսելով՝ հայտարարեց, վաղը զանգեք: Հաշվի առնելով իշխանության մոտ կանգնածների հանդեպ հարուցված քրգործերի նախկին փորձը՝ չի բացառվում, որ այդ գործը առաջիկայում կարճվի:
Իսկ Սյունիքում կատարվածի արդյունքում՝ շահեց Սիսիանի քաղաքապետի եղբայրը, ով դարձավ 2–րդ պատգամավորը Սյունիքից: Սյունիքից առաջադրված ՀՀԿ ռեյտինգային թեկնածու, «Հիդրո» շինարարական ընկերության սեփականատեր 49–ամյա Ավետ Սարգսյանը, ով Սիսիանի քաղաքապետ Արթուր Սարգսյանի եղբայրն է, 4661 ձայն էր ստացել ընտրություններում: Հենց նա է խորհրդարան գնալու, թեև էականորն պակաս ձայն է հավաքել Առուշանյանից:

Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Իրանի դեպքերը մեզ տվեցին դաս, որ խաղաղության հասնելու համար պետք են երաշխավորներ․ Նարեկ Կարապետյան Իրանը Սիրիա կամ Իրաք չէ. ինչպե՞ս է պահպանվում կառավարման համակարգը Խամենեիի մահից հետոԴառնալով ՀՀ վարչապետ՝ Սամվել Կարապետյանը կստեղծի զարգացող տնտեսությամբ, երաշխավորված խաղաղությանբ Ուժեղ Հայաստան․ Գոհար ՄելոյանԱՄՆ-ը չի սահմանափակվի Վենեսուելայով, Կուբայով և Իրանով. Լավրով «Ընտրության Ժամը». Նարեկ Կարապետյանի հարցազրույցը «Ժամը» լրատվականի եթերումՊԵԿ-ը բացահայտել է խոշոր չափի` շուրջ 3.1 կգ քաշով թաքցված ոսկու ներմուծման դեպք Սագրադա Ֆամիլիան այժմ աշխարհի ամենաբարձր կառույցն է Իսրայելը հшրվածել է իրանական ևս մեկ հիվանդանոցի Ձեզ համար նույնիսկ պատարագ ու քահանա են ընտրում․ դուք խոսելու իրավունք ունե՞ք․ Արման ԱբովյանԵվրոպայում գազի գինը գերազանցել է 650 դոլարը՝ հազար խորանարդ մետրի դիմաց «Կարմիր գորգին կոշիկս պոկվեց և սոսինձներով փորձում էինք ամրացնել, որ կարողանամ անցնել». Սոնա ՌուբենյանԱնվճար ինտերնետ ռոումինգում Team-ի՝ Մերձավոր Արևելքում գտնվող բաժանորդներինԱրման Ծառուկյանը բացահայտել է UFC-ի ղեկավարության հետ տիտղոսային մենամարտի շուրջ բանակցությունների մանրամասներըՍամվել Կարապետյանն ամրապնդել է դիրքերը Forbes-ի վարկանիշում «Մոսադի» գործակալները սպшնությունից առաջ տարիներ շարունակ լրտեսել են այաթոլլա Ալի Խամենեիին. Daily mailՍամվել Կարապետյանի նկատմամբ քաղաքական հետապնդման աբսուրդը և վախերն այլևս տևում են շուրջ 9 ամիս. Վարդևանյան Արցախում պայթյnւնի հետևանքով կորած մարդիկ կհամարվեն անհետ կորած. նախագիծ Պետք է միավորվել և խախտել քաղաքական դաշտում ձևավորված ստատուս քվոն․ Ավետիք ՉալաբյանՀամլետ Մանուկյանը ճանաչվել է Եվրոպայի 2025 թվականի տարվա լավագույն տղամարդ մարմնամարզիկ Հայ և իրանցի ժողովուրդները դարերով ապրել են փոխադարձ հարգանքի և բարիդրացիության մթնոլորտում, կիսել են պատմական փորձություններն ու ձեռքբերումները. «Համահայկական ճակատ» ՇարժումԻրանում զոհերի թիվը զգալիորեն ավելացել է Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդով տրանսպորտային միջոցների համար Դպրոցների դերը համայնքների կյանքում չի կարելի թերագնահատել․ Ատոմ ՄխիթարյանԻրանը հայտարարել է Բահրեյնում ԱՄՆ-ի կառավարման կետերին հարվածներ հասցնելու մասին Ֆասթ Բանկը տեղաբաշխում է միաժամանակ երկու տեսակի դոլարային պարտատոմսեր Ցավակցություն երկու օր անց Love Is… քարտեր Յունիբանկից․ խորհրդանշական դիզայն և Փարիզ ուղևորություն շահելու հնարավորություն Ինչու՞ չհրապարակվեց ԱՄՆ պատվերով հարցումը Հայաստանում. Փաշինյանի վիճակը աղետալի է Վարչապետը հեգնել և վիրավորել է թոշակառուներին․ Ցոլակ ԱկոպյանԻնչո՞ւ է շտապում իշխանությունը նոր Սահմանադրության հարցում Երկրորդ պալատը որպես ժողովրդավարության երաշխիք․ ի՞նչ կառուցվածք պետք է այն ունենաՈւթոտնուկի գաղտնի մոլեկուլով արևային վահանակներն ավելի երկար են ծառայում ԶՊՄԿ-ում շարունակվում է տեխնիկական սպասարկման և վերանորոգումների (ՏՍՎ) գործառույթի թվայնացման գործընթացըՊայքար կիբերհանցագործության դեմ. սոցիալական ծրագիր. Հրայր ԿամենդատյանՍոցիալական ցանցերի մուտքի արգելք երեխաների համար. սոցիալական ծրագիր. Հրայր ԿամենդատյանԱյն մասին, թե ինչու իշխանափոխությունից հետո պետք է պահպանվի «Ապօրինի գույքի բռնագանձման» մասին օրենքը, և ինչպես այն պետք է կիրառվի գործող վարչախմբի երևելիների նկատմամբ. ՉալաբյանՉարությունը, ագրեսիան, իրար ոչնչացնելու մոլուցքը կբերեն նոր աղետի․ Գագիկ ԾառուկյանՖասթ Բանկն ու Mastercard միջազգային վճարային համակարգն ամփոփել են գործակցության երեք տարին Զարգացման իմիտացիան և խոշոր նախագծերի «փուչիկը»՝ որպես քաղաքական կապիտալի փիառային աղբյուրներ. «Փաստ» Ի՞նչ կա իրականում «սիրուն» թվերի տակ. տնտեսական ցուցանիշների ախտաբանական պատկերը. «Փաստ» Ի՞նչ է լինում, երբ իրականությունը դուրս է գալիս ջրի երես. «Փաստ» «Այս ամենը կեղծիք է և իրականության հետ ոչ մի աղերս չունի». «Փաստ» Պատմական հիշողության «տաբուներ». «Փաստ» Քաղաքական կոնսոլիդացիայի սկիզբ. «Միասնության թևերի» և «ՀայաՔվեի» համատեղ հայտը. «Փաստ» Վարկանիշը գետնին է հավասարվում, փրկել է պետք. «Փաստ» Բոլորն էլ ընտրակաշառքի օրինակներ են. «Փաստ» 300 հազար աշխատատեղից մինչև 20 հազար մատչելի բնակարան «Գյումրիի սցենարը» որպես քաղաքական վախ․ ինչո՞ւ է իշխանությունը շտապում Նարեկ Կարապետյանը ներկայացրել է, թե ինչպես են մտադիր նվազեցնել դեղերի գները ՀայաստանումՀայաստանում կզարգացնենք մեծ պահանջարկ ունեցող ապրանքների, ինչպես նաև դեղերի արտադրությունը. Նարեկ Կարապետյան
Ամենադիտված