Հայերեն


Նոր պայթյունի եզրագծին

Աշխարհ

Հայելի / Հյուսիսային Կորեան միակ պետությունն է, որը 21-րդ դարում միջուկային զենքի փորձարկումներ է կատարել, հայտարարել է ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերասը` բացելով Նյու Յորքում Հյուսիսային Կորեայի միջուկային ճգնաժամին նվիրված ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հատուկ նիստը. «Ես կոշտ քննադատության եմ ենթարկում Կորեայի կողմից ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի որոշումների շարունակական խախտումները»:
Խորհրդում նախագահող ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը կոչ արեց միջազգային հանրությանը միավորվել՝ Փհենյանի վտանգավոր միջուկային ծրագրին վերջ տալու նպատակով. «Ողջ աշխարհի համար վտանգ հանդիսացող այս հարցում մեր անգործությունն աղետալի հետևանքների կհանգեցնի: Ռազմավարական համբերության քաղաքականությունն ավարտվում է: Հետագայում համբերատարությունը կնշանակի միայն միջուկային զենքի տիրապետող Հյուսիսային Կորեա»: Թիլերսոնը հիշեցրել է, որ ԱՄՆ-ը խոշոր չափի մարդասիրական օգնություն է ուղարկում Հյուսիսային Կորեա, որից Փհենյանը չի հրաժարվում. 1995-ից ի վեր ԱՄՆ-ից Հյուսիսային Կորեա ավելի քան 2 միլիարդ դոլարի մարդասիրական օգնություն է ուղղվել:
Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Բորիս Ջոնսոնն իր կողմից ընդգծել է, որ վերջին տասնամյակներում Հյուսիսային Կորեայի բնակչությունն ամենածանր փորձությունների է ենթարկվել սեփական կառավարության կողմից. «Լինելով մի երկիր, որն իր քաղաքացիներին հասցրել է ծառերի տերևներով սնվելուն, Փհենյանի վարչակարգը դրա փոխարեն իր ամբողջ ջանքերն ուղղում է միջուկային զենքի և հրթիռների զարգացմանը»:
Չինաստանն ու Ռուսաստանը միացել են ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղար Գուտերասի կոչին՝ վերջ դնել Հյուսիսային Կորեայի միջուկա-հրթիռային ծրագրին: «Մենք լավ ենք պատկերացնում մեր հարևանների զգացմունքները, երբ Հյուսիսային Կորեայի տարածքից առանց նախազգուշացման հերթական հրթիռն է օդ բարձրանում», – ասել է ՌԴ փոխարտգործնախարար Գեննադի Գատիլովը:
Չինաստանի ԱԳ նախարար Վանգ Յին հիշեցրեց, որ ցանկացած ճգնաժամ նաև նոր հնարավորություններ է բացում’ կոչ անելով խնդիրը լուծել բանակցային ճանապարհով: Սակայն, եթե Մոսկվան և Պեկինը ցանկանում են կարգավորել խնդիրը միայն բանակցային սեղանի շուրջ, Վաշինգտոնում հայտարարում են, որ առաջընթացի բացակայության և Փհենյանի կողմից սադրանքների դեպքում դիվանագիտական և տնտեսական պատժամիջոցները կարող են լրացվել նաև ռազմական հակազդեցությամբ:
Նկատենք, որ ՌԴ ՀՕՊ-ը մարտական բարձր պատրաստության է բերվել հյուսիսկորեական հրթիռի արձակումից հետո: ՌԴ Դաշնային խորհրդի պաշտպանության ու անվտանգության հարցերով կոմիտեի ղեկավար Վիկտոր Օզերովը հայտարարել է, որ Ռուսաստանի հակաօդային պաշտպանության համակարգերը Հեռավոր Արևելքում գտնվում են մարտական բարձր պատրաստության վիճակում՝ կապված Հյուսիսային Կորեայի կողմից հրթիռի արձակման հետ։ «Ռուսաստանը չափազանց ուշադիր հետևում է Հյուսիսային Կորեայում ընթացող իրադարձություններին։ …Մենք վերահսկում ենք օդային տարածքը ՌԴ օդուժի պատասխանատվության գոտում»,-ասել է նա։
Սենատորի խոսքով՝ Ռուսաստանն իրեն հաշիվ է տալիս, որ չի հանդիսանում թիրախ հյուսիսկորեական հրթիռային արձակումների համար։ «Մյուս կողմից՝ տեխնիկան տեխնիկա է, և մեր զինվորականները կանեն իրենցից կախված ամեն բան, որպեսզի արտառոց իրավիճակում թույլ չտան Ռուսաստանի տարածքում հրթիռի պատահական անկում»,-ասել է նա։
Նախօրեին Հյուսիսային Կորեան սպառնացել է խորտակել ԱՄՆ-ի ատոմային սուզանավը: Ամերիկյան ատոմային «Միչիգան» սուզանավին, որը մուտք է գործել հարավկորեական Պուսան նավահանգիստ, «խղճուկ վախճան» է սպասվում, եթե Վաշինգտոնը ձեռնարկի սադրիչ գործողություններ։ Այս մասին գրում է հյուսիսկորեական «Ուրի մինչժոկիրի» պորտալը։
Եթե սուզանավը համարձակվի որևէ գործողություններ ձեռնարկել, այն չի կարողանա մակերևույթ բարձրանալ, քանի որ կունենա խղճուկ վախճան՝ վերածվելով ծովային հոգու՝ ասվում է հրապարակման մեջ։ Հեղինակի կարծիքով՝ Հյուսիսային Կորեայի հանդեպ ցանկացած միջոցառումների պատրաստ լինելու ամերիկյան վարչակազմի հայտարարությունները ցույց են տալիս, որ Վաշինգտոնը մոտենում է ռազմավարական սցենարի իրագործման, որի դեպքում ցանկացած պահի կարող են իրական ռազմական գործողություններ սկսվել։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն իր ֆիլիպինցի գործընկեր Ռոդրիգո Դուտերտեի հետ քննարկել է Հյուսիսային Կորեայի սպառնալիքը, հայտնում է Սպիտակ տունը: «Դա շատ բարեկամական քննարկում է եղել, որի ընթացքում երկու ղեկավարները քննարկել են ԱՍԵԱՆ-ի մտավախությունները տարածաշրջանային անվտանգության հարցում, այդ թվում՝ Հյուսիսային Կորեայի կողմից սպառնալիքը»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Հորմուզի նեղուցում նավթատար տանկերի վրա հարձակում է տեղի ունեցել3 անձանց մահվան ելքով դժբախտ դեպքը չի եղել շինարարական աշխատանքի ընթացքում. «Դեֆանս Հաուզինգը» պարզաբանում է տարածելՎեհափառի հետ հանդիպմանը կարևորվել է Հայոց Եկեղեցու դերն ազգային ինքնության պահպանման գործումՀոկտեմբերի 5-ից ժամանակավորապես դադարեցվում է ՀՀ դեսպանությունների և հյուպատոսական հիմնարկների միջոցով անձնագրերի տրամադրման, փոխանակման ծառայության մատուցումըՍեպտեմբերի 30-ին և հոկտեմբերի 1-ին Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում սպասվում են էլեկտրաէներգիայի անջատումներԵրուսաղեմի հայկական թաղամասում տղամարդը փորձել է պղծել Սուրբ Հակոբ վանքըՀորդառատ անձրևներ են սպասվում․ եղանակն՝ առաջիկա օրերինԲախվել են «Tesla»-ն և Վերին Ծաղկավան բնակավայրի վարչական ղեկավարի «Lexus GX470»-ըՆոյեմբերի 3-ին ՌԴ-ում ուժի մեջ կմտնի Պուտինի կողմից ստորագրված օրենքը միգրանտների արտաքսման հիմքերի ընդլայնման մասին«Ուժեղ Հայաստան» խմբակցության անդամներն ու կուսակցության խորհրդի անդամը հյուրընկալել են IODA առաքելության ներկայացուցիչներինՎեոլիա Գրուպի ֆինանսավորմամբ ջրաչափերի ցուցմունքների հեռահար գրանցման համակարգ է ներդրվումԱրցախի մշակութային ժառանգության քաղաքական վերաձևակերպման մի քանի դրվագներ. ահազանգ14-ամյա տղա է մահացել Մայամի թռչող ինքնաթիռումԹրամփը կարծում է, որ նավթի գները կրկին կնվազենՓոքր Վեդիի միջնակարգ դպրոցի մարզադաշտում 12-ամյա աշակերտը ոտքով հարվածել է համադասարանցու ձեռքին՝ պատճառելով մարմնական վնասվածքԿոտայքի մարզում պարապլանով թռիչքի ժամանակ կինն ու հրահանգիչը կորցրել են կառավարումը և տեղափոխվել ԲԿՀայաստանի պետական կամերային նվագախումբը՝ Հնդկաստանի երեք քաղաքներում․ ՀՀ անկախության 35-ամյակին նվիրված համերգաշարՄալաթիայի համայնքային ոստիկաններն առգրավել են 2.5 կիլոգրամ մարիխուանաՄալաթիայի համայնքային ոստիկաններն առգրավել են 2.5 կիլոգրամ մարիխուանաԱմուրի մարզում ռազմական ինքնաթիռ է կործանվել. զոհեր կան«Բարսելոնան» բանակցություններ է վարել Հոլանդի տրանսֆերի շուրջՆեթանյահուն զգուշացրել է՝ նշաններ կան, որ Իսրայելի վրահարձակում է լինելուԱյս վարչախումբը սադրել է Արցախի դեմ պատերազմը, Փաշինյանը դա խոստովանել է. Ավետիք ՉալաբյանՅունիբանկը և Picsart Academy-ն երեխաների համար անցկացրին «Գիտելիքի օր» Եթե գումարը 1 միլիոն ռուբլուց պակաս է, այն կարելի է տեղափոխել առանց խոչընդոտի․ Հրայր ԿամենդատյանԱլիևի ցանկացած պահանջ մեր իշխանությունն անվերապահորեն կատարում է. Ցոլակ ԱկոպյանԲՀԿ–ն շարունակելու է պաշտպանել իր ընտրողների քաղաքական ներկայացուցչության իրավունքը. հայտարարություն Ընտրությունների դիտարկման զեկույցը հստակ արձանագրում է՝ հունիսի 7-ին Հայաստանում անցկացրած ընտրություններն ուղեկցվել են ՔՊ-ի կազմակերպած համակարգային խախտումներով․ Արամ ՎարդևանյանCOVID-ից հետո Հայաստանի կրթության մակարդակը միայն անկում է ապրում. Ատոմ ՄխիթարյանՅունիբանկը թողարկել է 10,3% և 6% արժեկտրոնային եկամտաբերությամբ դրամային և դոլարային պարտատոմսեր Պետք է մեր գործով արժանի լինենք իրենց կյանքը հայրենիքի համար չխնայած տղաներին. Արսեն Գրիգորյան«ՀայաՔվեն» դիմում-բողոքներ է ուղղել Մագդալենա Գրոնոյին և այլ բարձրաստիճան դիվանագետների«Միաժամանակ մի քանի աթոռի վրա նստելու» քաղաքականությունը մոտենում է ավարտին․ Արտակ Զաքարյան«Ռուբեն Ռուբինյանը իմ խմբակցության ղեկավարը չէ և, փառք Աստծո»․ պատգամավորը՝ IPU-ի վեհաժողովի մասնակցությունից հրաժարվելու մասինԵՀՄ նախագահ Արթուր Հովհաննիսյանն ու Հայաստանում Բուլղարիայի դեսպանը քննարկել են Հայաստանի և Բուլղարիայի միջև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք ծրագրեր Արցախյան հիմնահարցը ստանալու է իր արդարացի լուծումը. Մենուա ՍողոմոնյանՄիջազգային ներդրողներ և ոլորտի առաջատարներ՝ «Mining Armenia» ֆորումում Նիկոլ Փաշինյանի եվրոպական հիմնասյուները կամաց-կամաց սկսում են սասանվել․ Աննա ԿոստանյանԱյն մասին, թե ինչու Նիկոլ Փաշինյանն այլևս իրավունք չունի խոսել ժողովրդի անունից․ Ավետիք ՉալաբյանԻ՞նչ ազդեցություն կարող է ունենալ ԱԲ գործիքների ներդրումը Հայաստանի դպրոցներում. «Փաստ» «Նրանք ստում են, անամոթաբար ստում են ՀԱՊԿ-ի մասով». «Փաստ» Ջրամատակարարման խնդիրը՝ հերթական «աքիլլեսյան գարշապար». «Փաստ» Նպատակը հստակ է՝ մոռացության տալ. «Փաստ» «Միայն աղմուկն է ավելացել. ապագան մշուշոտ է, մարդիկ անորոշության մեջ են». «Փաստ» Ո՞ր համայնքներում ընդդիմությունը կմասնակցի ՏԻՄ ընտրություններին. «Փաստ» Նույնիսկ ԵԽԽՎ-ում չեն կարողացել մինչև վերջ «աչք փակել». «Փաստ» Դիլիջանի ստեղծագործական տան անորոշ ապագան. ինչի՞ց են անհանգստացած կոմպոզիտորները. «Փաստ» Բաքվի նախաձեռնող խումբը ՄԱԿ-ին կոչ է արել աջակցել «Արևմտյան Ադրբեջան» վերադարձին«Ռոսատոմը» աշխատում է Հայաստանի հետ «Նաիրիտ» նախագծի շրջանակներում․ ԼիխաչովՖԻԴԵ-ի նորընտիր նախագահի առաջին պաշտոնական այցը կլինի Հայաստան
Ամենադիտված