Հայերեն


«Դոկտրինալ արտաքին հարաբերությունների բացակայությունը հանգեցնում է պետության՝ միջազգային հարաբերություններում միայնակության». «Փաստ»

Քաղաքականություն

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Հնարավո՞ր է այս պահին ստորագրել «Խաղաղության պայմանագիր», թե՞ ոչ։ Դա կախված է այն հանգամանքից, թե ինչպիսի միջազգային պայմաններ կլինեն։ Այս պահին չեմ տեսնում թե՛ տարածաշրջանային, թե՛ միջազգային այնպիսի իրավիճակ, որոնց պայմաններում Ադրբեջանը ստիպված կլիներ ստորագրել պայմանագիրը։ Ինչո՞ւ եմ շեշտում՝ ստիպված կլիներ, որովհետև իր կամքով Ադրբեջանը չի ստորագրելու այս պահին պայմանագիր, քանի որ ունի նախապայմաններ և ամեն անգամ դրանք շատանալու են։ Քանի դեռ Հայաստանի իշխանությունները սկսելու են բավարարել հերթական նախապայմանը, դրանից հետո առաջ են գալու նոր նախապայմաններ։ Եթե վերցնենք 2021 թվականից մինչև օրս տեղի ունեցող իրադարձությունները, դրանց տրամաբանությունը, բանակցային գործընթացը և դրա զարգացման միտումները, կտեսնենք շատ հստակ կոր, որ եղել է Ադրբեջանի պահանջ, պահանջը բավարարվել է հայկական կողմից, միանգամից առաջ է եկել նոր պահանջ։ Ընդ որում, այդ պահանջները նախ գեներացվում են ադրբեջանական տեղեկատվական միջոցների միջոցով, այստեղ քննարկումը ծավալվում է, որից հետո այն վերադառնում է իշխանական կուլուարներ, որտեղից հնչում է որպես պաշտոնական պահանջ, նախապայման։ Սա հստակ ձևավորված ձեռագիր է, ռազմավարություն, որն Ադրբեջանը գոնե մինչ այժմ բավականին հաջողությամբ իրագործել է՝ ճնշում գործադրելով ամենատարբեր հնարքներով»,-«Փաստի» հետ զրույցում նման կարծիք է հայտնում քաղաքագետ Արա Պողոսյանը, երբ անդրադառնում ենք «Խաղաղության պայմանագրի» շուրջ զարգացումներին։

Հնարքներից մեկն էլ սահմանային լարվածություն ստեղծելն է։ «Կարծում եմ՝ սահմանային լարվածությունը, մեծ հաշվով, ոչ միայն իշխանությունների վրա ճնշում գործադրելու միջոց է, այլ հենց իշխանությունների կողմից ադրբեջանական նախապայմանները բավարարելու համար լեգիտիմություն ապահովելու միջոց։ Ամեն հերթական սրացման ժամանակ Հայաստանի իշխանությունը բավարարում է իր առջև դրված նախապայմանը»,-նշում է մեր զրուցակիցը։

Հարց է առաջ քաշում՝ ունենալով այսպիսի գործիքներ, հնարավորություններ, ինչո՞ւ պետք է Ադրբեջանը համաձայնի Հայաստանի հետ հաստատել խաղաղություն։ «Իր ազգային և պետական փիլիսոփայության մեջ Հայաստան անկախ պետություն ուղղակի չկա, բացակայում է։ Ադրբեջանի և Թուրքիայի ազգային և պետական ռազմավարության մեջ կարող է տեսականորեն լինել Հայաստան, բայց ոչ այն տեսքով, ինչպիսին պատկերացնում ենք մենք։ Հետևաբար, իրենց կողմից բոլոր ջանքերը գործադրվելու են, որպեսզի Հայաստանը հնարավորինս թուլանա, կախված լինի Ադրբեջանի և Թուրքիայի հայեցողությունից, իր տնտեսական «արտերիաները», կոմունիկացիաները կապի այս պետությունների հետ և, այսպես ասած, անկախության բոլոր բանալիները հանձնի Թուրքիային և Ադրբեջանին, որի դիմաց գուցե տեսականորեն խաղաղ ապրելու հնարավորություն լինի, բայց ոչ անկախ պետություն ունենալու այն պատկերացմամբ, որ ունենք մենք։ Սա այս երկու երկրների ռազմավարությունն է, և դա նրանց այս պահին թույլ չի տալիս Հայաստանի հետ գնալ խաղաղության։ Խաղաղության նախապայման կարող է լինել միայն այն հանգամանքը, երբ իրապես տարածաշրջանում ձևավորվի, հաստատվի նոր ռազմաքաղաքական բալանս։ Պատահական չէ, որ Բայրամովը հայտարարում է, թե Հարավային Կովկասում հաստատվել է նոր ստատուս-քվո՝ նոր իրողություններին համապատասխան։ Իրենց խնդիրն այդ ստատուս-քվոն ամրագրելն է։ Այդ ամրագրումը պարզապես փաստաթուղթ ստորագրելով չի լինում, դա իրենք պատկերացնում են Հայաստանին նախապայմաններ առաջադրելով և Հայաստանի ինքնիշխանության բանալիներն իրենց ձեռքը վերցնելով։ Կարծում եմ, որ այս պահին թե՛ սահմանային կրակոցները, թե՛ Ադրբեջանի նախապայմաններն ընդհանուր ռազմավարության մաս են, որոնք կիրառում են Հայաստանի Հանրապետության և հայ ժողովրդի դեմ»,-հավելում է նա։

Ադրբեջանը մշտապես առաջ է քաշել նաև Հայաստանի ապառազմականացման և կանոնավոր բանակ չունենալու հարցը։ Ավաղ, օրերս խորհրդարանում քննարկվող օրինագիծը շատ համահունչ է այս մտքերին, երբ ժամկետային զինծառայության մեկնողներին փաստացի առաջարկվում է վճարել և քիչ ծառայել։ Այս կերպ խախտվում են բանակի հիմքերը։ Այս առնչությամբ Պողոսյանն ասում է. «Խոսեցի տարածաշրջանում նոր ռազմաքաղաքական բալանսի հաստատման մասին։ Իսկ դրա առաջին և ամենակարևորը բաղադրիչներից մեկը տնտեսականն ու ռազմականն է։ Եթե ռազմական բաղադրիչն ի վիճակի լինես բավարարել, ապրիորի դա իր ազդեցությունը կունենա թե՛ քաղաքական, թե՛ դիվանագիտական, թե՛ տնտեսական բալանսի վերականգնման վրա։ Յուրաքանչյուր պետության, արտասահմանյան ներդրում Հայաստան կգա բացառապես այն դեպքում, երբ Հայաստանն ի վիճակի կլինի ապահովել ներդրումների անվտանգությունը։ Քանի դեռ դա չկա, Հայաստան ներդրումներ չեն գալու։ Եթե ներդրումներ չեն գալիս, տնտեսական զարգացման մասին պարզապես պետք է մոռանալ։ Հետևաբար, այս բոլորն ընդհանուր կոմպլեքս է, որի ամենաառաջնային բաղադրիչներից մեկը պետության ռազմունակությունն է։ Աշխարհագրական խորություն չունեցող պետության համար օրախնդիր է ունենալ ժամկետային զինվորական ծառայություն՝ հասարակության ընդհանուր մոբիլիզացիայի հնարավորությամբ։ Գլխագնով մարդկանց ազատել զինվորական ծառայությունից՝ նշանակում է կրճատել, նվազեցնել երկրի ռազմունակությունը»,-ընդգծում է քաղաքագետը։

Փոփոխվող աշխարհում ենք ապրում։ Երեկվա ահաբեկչի ձեռքն են այսօր սեղմում գերտերությունների ղեկավարները, անտեսվում է մարդկանց՝ իրենց բնօրրաններից տեղահանությունն ու ցեղասպանությունը։ «Մեր հույսը մենք ենք» սկզբունքով պետք է առաջնորդվել, բայց չես կարող միայնակ խնդիրներ լուծել աշխարհում։ Ինչպե՞ս չդառնալ մանրադրամ ուժեղների ձեռքում։ «Միջազգային հարաբերությունները հենվում են գլխավորապես ազգային ռազմավարությունների վրա։ Դա անվանում եմ արտաքին հարաբերությունների կամ դիվանագիտական դոկտրին։ Դոկտրինալ արտաքին քաղաքականությունը ցանկացած պետություն կարող է նաև դարձնել գրավիչ։ Այն ենթադրում է հետևողական արտաքին քաղաքական գիծ, այն է՝ կանխատեսելի արտաքին քաղաքական վարքագիծ տվյալ պետության կողմից: Որևէ պետության հետ դաշնակցելու համար նախ պետք է հասկանալ՝ տվյալ պետությունը ի՞նչ է ուզում։ Եթե չգիտենք, թե որևէ պետություն ինչ է ուզում տալ և ստանալ միջազգային հարաբերություններից, աշխարհից, չենք կարող այդ պետությանը դիտարկել որպես մեր դաշնակից, գործընկեր, լավագույն դեպքում պահի ազդեցության տակ օգտագործելու ենք այդ պետությանը՝ դարձյալ վստահ չլինելով ինչպիսի քաղաքական վարքագիծ կդրսևորի տվյալ պետությունը։ Հայաստանի Հանրապետությունը չունի դոկտրինալ արտաքին քաղաքականություն, ունի ռեակցիոն արտաքին քաղաքականություն՝ տարբեր քաղաքական իրավիճակներին արձագանքում է ըստ այդ պահի գիտակցման կամ հարմարության։ Իսկ սա ոչ ադեկվատ արտաքին քաղաքական վարքագիծ է, որով կանխատեսելի չես քո գործընկերների, այն պետությունների համար, որոնք իրականում խորքային ազգային ընդհանուր շահեր կարող են ունենալ քեզ հետ։ Որպես օրինակ բերեմ վերջին դեպքերը՝ կապված Հնդկաստանի հետ, որն այս պահին գոնե սառը հակամարտության մեջ է փորձում մտնել Թուրքիայի և Ադրբեջանի հետ։ Այնտեղ ձևավորվել է տեսլական, որ Հայաստանը հիմնական հակաթուրքական պետություններից մեկն է։ Այն ձևավորվել է Հայաստանի՝ անցյալում վարած արտաքին քաղաքական ուղեգծից։ Մշտապես ընկալվել ենք հակաթուրքական պետությունների շարքում։ Սրանով պայմանավորված՝ Հնդկաստանում ձևավորվել է կարծիք, որ Հայաստանը և Հունաստանն իր լավագույն դաշնակիցները կարող են լինել։ Խորամուխ լինելով Հայաստանի արտաքին քաղաքականության մեջ՝ այս տեսլականի երկարաժամկետ հեռանկարը կպահպանվի՞։ Կարծում եմ՝ ոչ, ժամանակի ընթացքում Հայաստանի ոչ ադեկվատ արտաքին քաղաքականությունը հանգելու է նրան, որ պետությունները, որոնք այս պահին գոնե այսրոպեական շահեր ունեն Հայաստանի հետ, դարձյալ Հայաստանին այդ շահերի տիրույթում չեն դիտարկելու։ Դոկտրինալ արտաքին հարաբերությունների բացակայությունը հանգեցնում է պետության համար միջազգային հարաբերություններում միայնակության, որովհետև չգիտես՝ ինչ ես ուզում, քո պոտենցիալ գործընկերներն էլ չգիտեն, թե ինչ ես ուզում, թե աշխարհաքաղաքական որ իրավիճակում իրենց շահերը կհամընկնեն քո շահերի հետ։ Եթե կանխատեսելի արտաքին քաղաքական վարքագիծ ունես, վստահ են լինում, որ կարելի է հենվել քո վրա, դա քո արտաքին քաղաքական ուղեգիծն է, քո համար շահային գոտի է։ Եթե քեզ համար չկան շահային գոտիներ, և ռեակցիոն արտաքին քաղաքականություն ես վարում, եթե անգամ շահերը թվացյալ համընկնում են, խորքում որևէ մեկը չի կարող վստահ լինել, որ այս կամ այն իրավիճակում քո տեսլականը չի փոխվելու»,-ասում է մեր զրուցակիցը։

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Վանաձորում պատարագի են մասնակցել «Համահայկական ճակատ»-ի անդամներն ու «Մեծ Հայք» քարտեզների նախաձեռնության հիմնադիրըԻնչո՞ւ է Փաշինյանն ինձ դատի տվել. հիմա շատ հարցերի ինքը պետք է պատասխանի. Էդմոն Մարուքյան Թափանցիկ արևային վահանակներ, որոնք կարող են ամրացվել ապակե դռներինՍԴ որոշմամբ ապօրինությունները չհաղթահարվեցին, իսկ քաղբանտարկյալների թիվը պատմական ռեկորդի մոտեցավ. Արամ ՎարդևանյանԳույքագրում ենք Սիս համայնքի խնդիրները. Նարեկ ԿարապետյանԳագիկ Ծառուկյանի պաշտպանական կողմը հրապարակել է իրանական դատարանի վճիռն ու պարտավորագիրըՆախընտրական շրջանում քաղաքական պայքարը քրեական բարքերի տիրույթում էր. Արեգ Սավգուլյան«Ուժեղ Հայաստան» դաշինքի անդամները այցելել են Մասիս համայնքի Նիզամի և Սիս բնակավայրերՓաշինյանն ընտրություններից հետո այլևս ոչ մեկին չի այցելում և քաղցրավենիք չի բաժանում. Հրայր ԿամենդատյանԱյն գործարարները, որոնք այժմ աջակցում են Փաշինյանին, երկար այդպես շարունակել չեն կարող. Մենուա ՍողոմոնյանՄաքուր էներգիայի ապագան. լողացող արևային էլեկտրակայաններ Ընդդիմադիր ուժերը իրենց տարաձայնությունները պետք է մի կողմ դնեն և միավորվեն Փաշինյանին հեռացնելու համար. Աննա ԿոստանյանՊետք է կոտրենք վախի և անտարբերության մթնոլորտը՝ մեր ձայնը լսելի դարձնելով. Կարուշ Հովեյան«Իմ անտառ Հայաստան» ՀԿ-ն՝ «Մի դրամի ուժի» հուլիս ամսվա շահառու Դարձի՛ր Յունիբանկի բաժնետեր և օգտվի՛ր ներդրումային շահավետ առաջարկից Լինելու ենք Հայաստանի բոլոր մարզերում, դառնալու ենք մեր ժողովրդի ձայնը ԱԺ-ում. Նարեկ ԿարապետյանՄեր ուժը մեր աշխատակիցներն են. ԶՊՄԿԺողովրդավարությունը չափվում է հենց նրանով, թե որքան անվտանգ է Հայաստանում այլակարծությունը` բոլոր սեռերի դեպքում, իսկ կանանց պարագայում` հատկապես և առանձնապես. Ա. Կոստանյան«ՀայաՔվեի» աջակցությամբ նկարահանված «Ծիծեռնակի հավատի կենացը» ֆիլմը հուլիսի 18-ին՝ ժամը 17։00-ին, կցուցադրվի «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի շրջանակումԻշխանության կամքին ենթարկվելով՝ ԿԸՀ-ն ոչնչացրեց իր միակ առաքելությունը, ընտրական գործընթաց կազմակերպելը. Աննա Կոստանյան«ՀայաՔվեն» վճռական է մեր համակարգող, քաղբանտարկյալ Ավետիք Չալաբյանի և մյուս բոլոր քաղբանտարկյալների շուտափույթ ազատ արձակման հարցումՀայաստանում ներդրումային մթնոլորտը շատ վատն է, քանի որ գործարարներից շատերը կալանավորված են. Արմեն ՄանվելյանՀայրենակիցներ ջան, ընտրություններից հետո էլ ենք գալիս. մեր առաջին հետընտրական այցը Մասիս համայնքի Նիզամի և Սիս բնակավայրեր. Ն. ԿարապետյանԱշխարհաքաղաքական իրողությունների փոփոխվող կառուցակարգը. «Փաստ» Բուհական համակարգն էլ են ներքաշում ճահճի մեջ. «Փաստ» «Այս մարդիկ իրականում վարում են հակապետական և հակահայկական քաղաքականություն». «Փաստ» Շատերն են անընդունելի արարքները փորձել արդարացնել «վեհ գաղափարներով», բայց... «Փաստ» Սեփականության իրավունքի նկատմամբ ոտնձգություններ. ի՞նչ սպասել ապագայում. «Փաստ» «Փաշինյանի մոսկովյան այցը ցույց տվեց նրա քաղաքականության սնանկությունը». «Փաստ» Ինչպե՞ս ու ի՞նչ ժամկետներում է ձևավորվելու նոր կառավարությունը. «Փաստ» Իրավական կամայականության հերթական արարը. դատարանները շարունակում են «դակել» Սամվել Կարապետյանի անօրինական կալանքը. «Փաստ» Անկախության հռչակագիրը Հայաստանի Հանրապետության ծննդյան վկայականն է. Նարեկ ԿարապետյանՀանրային տարբեր ոլորտների 100-ից ավելի ներկայացուցիչներ հանդես են եկել ի պաշտպանություն Գագիկ ԾառուկյանիՔաղաքականությունից՝ գործի․ հանդիպումներ Արարատի մարզի գյուղերում․ Մարիաննա ՂահրամանյանԵրբ քաղաքական պայքարը դառնում է բանտի գոյատևման ուղեցույց. Աննա ԿոստանյանԻշխանականներն իրենց ճակատին կրում են 50 հազար գողացված ձայների դրոշմը․ Նարեկ ԿարապետյանԺողովրդին պետք է համախմբել և շարժվել օրենքով թույլատրելի ճանապարհներով. Ցոլակ ԱկոպյանՈւ՞մ շահերից էր գործում Փաշինյանը փաստացի փչացնելով հարաբերությունները Ռուսաստանի հետ․ Հարցում Իսկ ո՞վ լինի մեզ ղեկավար, որ տեր կկանգնի մեր երկրին. Հարցում Ի՞նչ է ստացվում, այն ինչի համար նախկիններին էր մեղադրում, հիմա ինքն է անում. հարցում Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն արդեն 4-րդ անգամ ռազմամարզական «Դավիթբեկյան խաղեր»-ի կողքին է և հանդիսանում է մշտական հովանավորըՀայաստանում ներդրումային մթնոլորտը շատ վատն է, քանի որ գործարարներից շատերը կալանավորված են. Արմեն Մանվելյան«Սիրելի՛ եղբայր, դու ուժեղ և անկոտրում առաջնորդ ես». միջազգային մարզական համայնքը՝ Ծառուկյանի կողքին Երևանի պետական համալսարանը չպետք է լինի մի վայր, որտեղ աշխատանքի երաշխիքը լռությունն է կամ լոյալությունը. ՀայաՔվեԳյուղական բնակավայրերում աշակերտների սովորելու ձգտումն ավելի մեծ է, քան Երևանում. Ատոմ ՄխիթարյանՄենք պետք է սկսենք տեր կանգնել մեր ազգային ինքնությանն ու իրավունքներին. Արսեն ԳրիգորյանԱյսօրվանից ուժի մեջ է մտնում «ծնողական ժամ» կարգավորումը Սպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանը կբարձրանա ևս 3-5 աստիճանով Ադրբեջանի տարածքով Հայաստան կուղարկվեն պրոպան և պարարտանյութեր Հուլիսի 11-ին «Գառնի» արգելոցի մուտքը կլինի Triangulum-ի էլեկտրոնային երաժշտության փառատոնի տոմսերով
Ամենադիտված