Հայերեն


Այս իշխանությունները պլանային աշխատանքները կատարում են քաղաքացիներին տույժ-տուգանքի ենթարկելու գործիքով․ ԵԱՏՄ-ն չլիներ, ՔՊ-ն ի՞նչ էր անելու

Քաղաքականություն

7 տարի առաջ Նիկոլ Փաշինյանը, երբ հերթական անգամ հերթապահ հայտարարություններով խոսում էր կոռուպցիայի և ստվերի դեմ պայքարի մասին, դեռևս «հեղափոխական էյֆորիա»-ի ազդեցության տակ չէր վարանել վստահեցնել՝ «կախարդական փայտիկ կա, և այդ կախարդական փայտիկն արդեն իսկ իր գործը սկսել է»։

7 տարի անց Փաշինյանին բերած ինչ-ինչ շրջանակներ են անգամ փաստում՝ Նիկոլը կորցրել է կախարդական փայտիկը․ հասկանում են՝ օրեցօր թանկացող կյանքի պայմաններում տնտեսական աճերի մասին հայտարարությունները սառնարան չեն լցնում, պետության կրկնապատկված պարտքային բեռն էլ իրենց ու իրենց զավակների ուսերին է ծանրացել։

Ամեն դեպքում, Փաշինյանը չի ընկրկում․ տարեսկզբին նա շեշտել է՝ ՀՀ տնտեսությունը վերջին 7 տարիներին աճել է 43,5 տոկոսով։ Տնտեսագետ Հրայր Կամենդատյանը 168․am-ի հետ զրույցում հակադարձեց իշխանական պրոպագանդայի այս և այլ դրվագներին՝ փաստերով։

«Կոնկրետ այս վարչախմբի իշխանության տնտեսական թափանիվն իր վրա հիմնականում վերցրել է 2015 թվականից ԵԱՏՄ հետ համագործակցության բարենպաստ ազդեցությունը (Հայաստանը 2015 թվականի հունվարի 1-ից ԵԱՏՄ լիիրավ անդամ է,- Զ.Դ.)։ ԵԱՏՄ անդամակցության շնորհիվ մենք դուրս եկանք 170 միլիոնանոց շուկա։ Հետագայում դրան էլ գումարվեց ռուս-ուկրաինական հակամարտության հետևանքով տնտեսական դրական գործոնների ի հայտ գալը, այդ թվում՝ դեպի Հայաստան մի շարք բիզնեսների տեղափոխումը։ Ի դեպ, այդ գործոնները 2022 թվականից մինչև և 2024թ.-ի կեսերը գործել են, ապա նվազել են՝ պայմանավորված հակամարտության մեղմացմամբ,- նշեց տնտեսագետը՝ ավելացնելով,- Սրանք այնքան բարենպաստ գործոններ էին, որ Հայաստանը, եթե վարչախումբ չունենար էլ, տնտեսական քաղաքականություն նույնիսկ չվարեր էլ, իր բարենպաստ ֆոնն ունենալու էր։ Սրան էլ գումարվել է նաև մետաղների գների աճը, որի արդյունքում պետբյուջեն հասույթներ ունեցավ»։

Տնտեսագետը, սակայն, արձանագրեց՝ այս գործոնները չեն կապիտալիզացվել, և թեև դրական այս ներառումները հնարավորություն են տվել սոցիալական ծախսերի մակարդակը բարձրացնել, սակայն դրանք տնտեսական առկա իրողություններին համաչափորեն չեն արվել։

«Արվել են էպիզոդիկ։ Այս ամենի հետ միասին՝ այս վարչախումը չի լուծել նաև աղքատության հարցը։ Ընդ որում, մարզերում աղքատության ցուցանիշը մոտենում է 60 տոոկոսի, Երևանում՝ 30 տոկոսի սահմաններում է։ Դրանից զատ՝ երբ այս վարչախումբը աշխատավարձերի հետ կապված ներկայացնում է հարաճուն աճեր, պետք է հիշեցնել, որ դրանք տեղի են ունեցել հիմնականում ռելոկանտների և տնտեսության առանձին ճյուղերի զարգացման հաշվին»,- հավելեց նա՝ հիշեցնելով, որ, օրինակ, հանքարդյունաբերության ոլորտով պայմանավորված՝ Սյունիքի տարածաշրջանում միջին աշխատավարձը ՀՀ բոլոր մարզերից բարձր է 25-30 տոկոսով։

Հրայր Կամենդատյանը պարզաբանեց՝ այդ բարձր աշխատավարձերը, սակայն, չեն նշանակում, որ համաչափությունը ժողովրդագրական իմաստով առկա է․ հանրության մի մեծ հատված շարունակում է ապրել աղքատության մեջ՝ փորձելով գոյատևել աշխատավարձից աշխատավարձ։

«Եթե սա դիտարկում ենք նաև գնաճի համատեքստում, ապա ՀՀ քաղաքացին նվազագույն աշխատավարձով չի կարող լուծել նվազագույն զամբյուղի համալրման հարցը։ Չի եղել նաև թոշակի փոփոխություն․ թոշակները 7 տարում բարձրացել են 10-12 տոկոսով՝ այն դեպքում, երբ պարենային ապրանքների գներն այս ընթացքում առանձին խմբերում բարձրացել են 60, 70, 45 տոկոսներով։

Իսկ քաղաքական արկածախնդիրները, որոնք այսօր աշխարհաքաղաքական տերերի փնտրտուքի մեջ մոլորված են, անընդհատ քարոզչական հնարքներով, տարբեր համայնքներում զանազան ուղղորդված խմբերի հետ զրույցներում պնդում են, թե ամեն ինչ լավացել է»,- մանրամասնեց մասնագետը։

Հավաքագրված եկամուտների մասին իր դիտարկումներում տնտեսագետն ուշադրություն հրավիրեց իշխանություններին բնութագրող մեկ այլ ցուցիչի վրա։

«Այս եռամսյակում, օրինակ, հարկային պլանավորված եկամուտները կատարվել ու գերակատարվել են տարատեսակ իրավական պատժամիջոցների հետևանքով պետբյուջե մուտք արված «այլ եկամուտներ»-ի բաժնի շնորհիվ (դրանում ներառված են տուգանքները, տույժերը, իրավախախտումների հետևանքները): Այսինքն՝ այս իշխանությունները պլանային աշխատանքները կատարում են տուգանքի գործիքով։ Ընդ որում, այլ եկամուտներում զգալի մաս է կազմել տարատեսակ վերականգնումների բաժինը, երբ զանազան իրավական միջոցներով խմբերի կամ անհատների առաջադրվել են նախնական վճարումներ կատարելու պահանջներ, հավանաբար, որպեսզի նրանց նկատմամբ այլ մոտեցումներն առավել մեղմ որդեգրվեն՝ այն դեպքում, երբ քրեական գործերի քննությունն ավարտված չէ ու դեռևս չկան իրավական վճիռներ»,- նշեց Հրայր Կամենդատյանը։

Նկատենք՝ մասնագիտական շրջանակները բազմիցս են արձանագրել, որ վերջին երեք տարիներին Հայաստանի տնտեսությունն «օգտվում» է ռուս-ուկրաինական հակամարտության և այլ պատճառներով առաջացած դրական արտածին գործոններից ու հենց այդ դրական արտածին գործոնների հաշվին գործող իշխանությանը հաջողվեց զգալիորեն համալրել «աննախադեպ»-ների ու «ռեկորդ»-ների ցանկը։ Այնուամենայնիվ, այդ գործոնների բարենպաստ ազդեցությունը ժամանակի ընթացքում գնալով թուլացավ․ ՀՀ տնտեսական ակտիվության ցուցանիշը (ՏԱՑ) 2024թ. մայիս ամսից դանդաղեց, իսկ նոյեմբերին արձանագրվեց ռեկորդային ցածր ցուցանիշ՝ ընդամենը 1.2 տոկոս։

Նկատենք նաև՝ տնտեսագետի մատնանշած մյուս գործոնը՝ ԵԱՏՄ անդամակցությունը, եղել է նախկին իշխանությունների ջանքերով, որին, ի դեպ, դեմ էր ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանը, որը 2017 թվականին իր թիմով ԵԱՏՄ-ից դուրս գալու նախագիծ էր ներկայացրել ԱԺ։

Ինձ դատում են խոսքի համար․ այսօր վճռվում է իմ քաղաքական և մարդկային ճակատագիրը․ Էդգար ՂազարյանԱղքատության մակարդակն աճում է. ամեն 3-րդը աղքա՞տ է ապրելու․ Հրայր Կամենդատյան Սիմֆոնիկ հատուկ համերգ. ամփոփվել է եռակողմ համագործակցությունը «Ուժեղ Հայաստանը» պայքարում է հայկական ազգային ինքնության և Հայոց եկեղեցու ինստիտուցիոնալ պաշտպանության համարԱյն մասին, թե ով սադրելով հնարավորություն տվեց թշնամուն սանձազերծել 44-օրյա պատերազմը, և ինչ նպատակով․ Ավետիք ՉալաբյանԳնաճն ընդդեմ աշխատավարձերի․ ինչո՞ւ պետական համակարգում չկա ավտոմատ ինդեքսավորումՇարունակելու ենք պայքարը Ալիկ Ալեքսանյանի արդարացման և Հայաստանում իրավական պետության սկզբունքների վերականգնման համար․ «Ուժեղ Հայաստան» Ինչի՞ մասին է վկայում տնտեսական ակտիվության քարշակի դանդաղման միտումը. «Փաստ» Պետությունը կարո՞ղ է միջամտել վարձակալության շուկայի վայրիվերումներին. «Փաստ» Այս «ապագան» էին խոստանո՞ւմ. «Փաստ» «Ամեն ինչի պարզունակացումը մանկուրտացման պրոցես է». «Փաստ» Իրականում ո՞վ է թշնամանք ու ատելություն գեներացնում. «Փաստ» Բաքվի «դիվանագիտական» շոուները, Արցախի հայաթափումն ու մշակութային յուրացումը. միջազգային հանրությունից պահանջվում է հստակ դիրքորոշում. «Փաստ» Սահմանադրական կարգի տապալման ընթացքը Հայաստանում. իշխանությունների տարանջատման սկզբունքի յուրացումը. «Փաստ» Բուլղարիայում սպանվել է Բոտև ֆուտբոլային ակումբի սեփականատերըԲազմաթիվ հասցեներում լույս չի լինելուԵվրոպայի հետ պшտերազմը «շատ կարճ» կլինի․ ԶախարովաԱդրբեջանն ու Թուրքիան ավելի քան 500 մլն դոլարի պաշտպանական պայմանագրեր են կնքելԺամանակը կգա, և ես բոլոր պորտուգալացիներին կասեմ ողջ ճշմարտությունը․ ՌոնալդուՀնարավոր է կարկուտ տեղա․ եղանակն՝ առաջիկա օրերինՀաստատվել է Կիպրոս-Հայաստան հանդիպումը սպասարկող մրցավարական անձնակազմըԿենսաթոշակառուների ուշադրությանը․ բանկային ծառայություններից օգտվելու կարգը փոխվում է․ ի՞նչ պետք է իմանալՀին նմուշի փաստաթուղթը մինչև ե՞րբ է վավեր․ մանրամասներ«Արցախ TV»-ն կարճատև դադարից հետո հանդես կգա նոր և արդիականացված նախագծերով«Արցախ TV»-ն իր ներկա կազմով դադարեցնում է գործունեությունը. «Արցախ TV»-ի տնօրենՕրական ավելի քան 20 հազար հետազոտություն․ ինչ հնարավորություններ ունի Երևանում գործող HELIX Armenia լաբորատոր համալիրը«ՎԱԶ 2105»-ը Գագարին-Ծաղկունք ճանապարհին հայտնվել է ձորումԱմենաքննարկված Dvin Crown նախագիծը․ Երևանի կենտրոնում ձևավորվել է բրենդների նոր տեսանելիության հարթակԳերմանիայից Հայաստան առաջին անգամ օդային ճանապարհով ներմուծվել են հոլշտեյն ցեղի տոհմային երինջներԿարող են լսվել պայթյունանման ձայներ․ ՊՆ-ն զգուշացնում էԵրեկոյան քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպԱՄՆ-ում Կասպարովի ու Պոնոմարյովի դեմ մահափորձեր են նախապատրաստվել. El MundoԸնդդիմությունը միջազգային դիտորդներին ներկայացրել է Հայաստանում ժողովրդավարության հետընթացի և քաղաքական հետապնդումների վերաբերյալ փաստեր. Էլինար ՎարդանյանԵԱՏՄ երկրներում անցած տարի հայտնաբերվել է ավելի քան 9,5 մլն միավոր կեղծված ապրանքԿԲ-ն զգուշացնում է՝ «My Fin» չլիցենզավորված ընկերությունը 1 հպումով վարկեր է առաջարկումՄԻՊ ներկայացուցիչները «Շիրակի երեխայի խնամքի կենտրոն» հաստատությունում արձանագրել են մի շարք խնդիրներՄոլդովան հայտնել է, որ իր տարածքում ռուսական ԱԹՍ է պայթելKomatsu PC 3000-ի գործարկմանն ընդառաջ՝ օպերատորները 10-օրյա գործնական դասընթաց են անցել Ամերիաբանկը` Հայաստանի ամենանորարար թվային բանկը. 9 մրցանակ` Global Finance-ի «Լավագույն թվային բանկ» մրցանակաբաշխությունում Մեր ռազմաքաղաքական ղեկավարությունը ժողովրդին տանում է փակուղու ճանապարհով. Ավետիք ՉալաբյանՌուսաստանից տնտեսապես հեռացումը իր հետ շատ վտանգներ է բերելու. Արմեն Մանվելյան300,000 ադրբեջանցու չվերաբնակեցնելու մասին Փաշինյանի խոստումը հերթական սուտն է․ տեսանյութՎՏԲ-Հայաստան Բանկը կորպորատիվ հաճախորդներին առաջարկում է ազատ միջոցների կառավարման արդյունավետ լուծումներԵՄ-ի հետ հարաբերությունների ճանապարհային քարտեզը անորոշ վիճակում է. Արեգ ՍավգուլյանՓաշինյանը ծրագրում է վախեցնել հասարակությանը՝ զիջումներ պարտադրելու համար․ այսպես է իրեն պահում թույլ առաջնորդը․ Դավիթ ՂազինյանՊետական համակարգում աշխատավարձի բարձրացումը՝ խթա՞ն, թե՞ անարդարություն Սոցիալապես ծանր պայմանների պատճառով շատ երեխաներ դպրոց չեն հաճախում. Ատոմ Մխիթարյան«ՀայաՔվեն» կրկին դիմել է Եկեղեցիների համաշխարհային խորհրդին՝ ՀՀ կառավարության զեկույցի վերաբերյալ ԵԽԽՎ-ն ևս արձանագրում է, որ այս ընտրություններում տեղի է ունեցել ձայնագողություն, և ԲՀԿ ձայներն ուղղակի գողացված են․ Նաիրա ԿարապետյանՔՊ իշխանությունը պետք է սահմանադրությունը հռչակի որպես խաղաղության դեմ ուղղված uպառնալիք. Տիգրան Աբրահամյան
Ամենադիտված