Հայերեն


«Մենք կիրառելու ենք աշխարհի զարգացած քաղաքների փորձն ու, համոզվա՛ծ եղեք, որ մեր ապագայի Երևանը, ընդամենը մի քանի տարի անց, նաև աղբավայրի հարցում չի զիջի մյուս քաղաքներին», - Տարոն Մարգարյանը՝ Նուբարաշենի բնակիչների հետ հանդիպմանը

Հասարակություն

«Հանուն էկո Երևանի ծրագիրը նպատակ ունի հիմնել նոր, առողջ մշակույթ, որի հիմքում կլինի շրջակա միջավայրի պաշտպանությունն ու առողջ ապրելակերպի խրախուսումը»,- Տարոն Մարգարյանը՝ Նուբարաշենի բնակիչների հետ հանդիպմանը

Երևանի գործող քաղաքապետ, ՀՀԿ նախընտրական ցուցակը գլխավորող Տարոն Մարգարյանը Երևանի ավագանու ընտրությունների քարոզարշավի շրջանակում ՀՀԿ ավագանու թեկնածուների հետ միասին նախընտրական հանդիպումներ է ունեցել Նուբարաշեն վարչական շրջանի բնակիչների հետ:
Նուբարաշենցիներին ներկայացնելով Հանուն Երևանի նախընտրական ծրագրի դրույթները, Տարոն Մարգարյանը հատկանշել է նոր աղբավայրի կառուցումն ու հին աղբավայրերի մեկուսացումը՝ ընդգծելով, որ դրանց ուղությամբ այսօր արդեն հստակ քայլեր են արված:

«Մեր առաջնահերթություններից մեկը տասնամյակներ շարունակ Երևանի խրոնիկ խնդիրը դարձած ու ամենաշատը հենց նուբարաշենցիներին հուզող, աղբավայրի խնդրի լուծումն է: Խնդիր, որը մի՛շտ եք բարձրացրել մեր հանդիպումների ժամանակ, ու ես այսօր վստահորեն կարող եմ հայտարարել, որ առաջիկա 5 տարում մենք վերջնականապես կլուծենք այն:
Եվ լուծումներն էլ կլինեն միջազգային չափնիշներին համապատասխան, ինչը նշանակում է, որ այն տհաճ հոտն ու տեսարանը, որի ամենօրյա ականատեսը նախ և առաջ նուբարաշենցիներն են, այլևս կմնա որպես անցյալի վատ երազ:
Կկառուցվի միջազգային չափանիշներին համապատասխան նոր աղբավայր, իսկ ներկայիս աղբավայրն էլ կմեկուսացվի ու դրա տեղում կլինի ամբողջությամբ կանաչ տարածք:
Տարիներ անց Երևանի գալիք սերնդին գուցե նույնիսկ դժվար լինի հավատալ, թե այդ տեղում երբևէ եղել է աղբավայր:
Կկառուցվի նաև աղբի տեսակավորման և վերամշակման գործարան, ինչպես նաև արտանետվող գազերի հավաքման և այրման կայան, որը կարտադրի էլեկտրաէներգիա: Սա աշխարհի զարգացած քաղաքների փորձն է ու, համոզվա՛ծ եղեք, որ մեր ապագայի Երևանը, ընդամենը մի քանի տարի անց, նաև ա՛յս հարցում չի զիջի այդ քաղաքներին»,- նշել է Տարոն Մարգարյանը:
Երևանի գործող քաղաքապետ, ՀՀԿ նախընտրական ցուցակը գլխավորող Տարոն Մարգարյանը վստահեցրել է, որ նոր աղբավայրի կառուցմանը զուգահեռ մայրաքաղաքում կշարունակվի նաև աղբահանության և սանմաքրման ծառայությունների որակի շարունակական բարելավումը։
«Անշուշտ, բոլորս էլ փաստում ենք, որ մայրաքաղաքի աղբահանությունն ու սանմաքրումը միջազգային օպերատորին՝ «Սանիտեք» ընկերությանը փոխանցելուց հետո, աղբահանության կազմակերպման որակական փոփոխությունն իսկապես զգալի ու տեսանելի է, սակայն դա դեռ բավարար չէ:
Մենք հստակ խնդիր ենք դրել ընկերության առջև՝ շարունակաբար բարելավե՛լ մատուցվող ծառայության որակն ու հասնել նրան, որ բոլորս միասին գոհ մնանք կազմակերպվող բոլոր աշխատանքների որակից»,- նշել է գործող քաղաքապետն ու նկատել, որ քաղաքային տնտեսության այսպիսի աշխատատար ու բավականին խոցելի ոլորտներից մեկի՝ աղբահանության և սանմաքրման, կառավարումը միջազգային օպերատորին փոխանցելը մեկ անգամ ևս հաստատեց, որ որոշակի ոլորտներում մասնավորն ավելի՛ արդյունավետ կառավարիչ է, քան համայնքային ենթակայության համանման կազմակերպությունները:

«Սա հաշվի առնելով, մենք մեր զարգացման ծրագրով նախատեսել ենք նաև մայրաքաղաքի կանաչապատման աշխատանքների կազմակերպմանն ու իրականացմանը ներգրավել միջազգային մասնագիտացած կազմակերպություն, որի արդյունքում ակնկալում ենք Երևանում ապահովել միջազգային չափանիշներին համապատասխան և միասնական մոտեցումներով կանաչապատման իրականացում:
Սա, բնականաբար, ենթադրելու է և՛ ժամանակակից մեքենասարքավորումների ձեռքբերում, և՛ կանաչապատ տարածքների խնամքի նորագույն մոտեցումներ, և թե՛ ընդհանուր օգտագործման կանաչ տարածքների ընդլայնում ու ավելացում», - ընդգծել է Տարոն Մարգարյանն ու հավելել, որ Հանուն էկո Երևանի ծրագիրը նպատակ ունի հիմնել նաև նոր, առողջ մշակույթ, որի հենքում կլինի շրջակա միջավայրի պաշտպանությունն ու առողջ ապրելակերպի խրախուսումը:

Անդրադառնալով նուբարաշենցիների կողմից առանձնակի կարևորվող խնդիրներին, Երևանի գործող քաղաքապետը նշել է, որ այսօր արդեն լուծում է տրվում դրանցից ևս մեկին:
Տարոն Մարգարյանը տեղեկացրել է, որ Նուբարաշենում երկրորդ մանկապարտեզ հիմնելու ծրագրի մեկնարկն արդեն տրված է, որը նուբարաշենցի հարյուրավոր փոքրիկների հնարավորություն կտա անվճար հաճախել մանկապարտեզ:

«Հաշվի առնելով, որ այս բոլոր տարիների ընթացքում դուք բազում առիթներ ունեցել եք համոզվելու, որ մեր թիմը դատարկ խոստումներ տվող չէ՛ և մի՛շտ գործով է ապացուցել, որ բանիմաց է, փորձառու և գիտի՛ իր խոսքի արժեքն ու կշիռը, այսօր եկել ենք խնդրելու ձեզ, որ մայիսի 14-ին ձեր վստահության քվեն կրկի՛ն տաք մեր թիմին: Այս տարիների ընթացքում մենք միասի՛ն ենք ապահովել մեր սիրելի քաղաքի, մեր մեծ տան զարգացումն ու, ես վստա՛հ եմ, որ մենք միասին էլի՛ կշարունակենք մեր համատեղ աշխատանքը՝ Հանու՛ն մեր ապագայի, Հանու՛ն մեր երեխաների և Հանու՛ն Երևանի»:

Այն մասին, թե ինչու Ադրբեջանը որևէ իրավունք չունի Տիգրանաշենի նկատմամբ, և չի կարող նրա նկատմամբ որևէ օրինական պահանջ ներկայացնել․ Ավետիք ՉալաբյանԹուրքիայի ռազմական ներկայության ընդլայնումը Մերձավոր Արևելքում․ ի՞նչ է սպասվում Հայաստանին․ Արտակ ԶաքարյանԴիվերսանտի չափանիշը՝ դիմադրությո՞ւն, թե՞ կատարած առաքելությունը․ Հրայր ԿամենդատյանԳիտությունը՝ հետին պլանում. խոստումների և իրականության սուր հակասությունը. «Փաստ» Տհաճ թեմաներից «թռնելու» գործելակերպը՝ թեկուզ սադրանքների միջոցով. «Փաստ» «Ադրբեջանում շատ լավ գիտակցում են, որ իրենց համար Փաշինյանից ավելի լավ ղեկավար Հայաստանում երբեք չեն ունենա». «Փաստ» Ձախողում և խոր կասկածներ. որքանո՞վ է վառելիքի թանկացումը «պատճառաբանված». «Փաստ» «Ադրբեջանցի զինծառայողը, որը հանցագործություն է կատարել Հայաստանի տարածքում, պետք է կանգնի հայկական դատարանի առջև». «Փաստ» Մտահոգությունները չեն փարատվում, հակառակը. «Փաստ» Զիջումներ Հայաստանի անվտանգության հաշվին. ինչո՞ւ է իշխանական քարոզչամեքենան արդարացնում ծանր հանցագործությունը. «Փաստ» Ադրբեջանի զավթողական քաղաքականության լեգիտիմացումը. Արցախից մինչև Տիգրանաշեն. «Փաստ» Սպանվել է Բրիտանիայի թագավորական ընտանիքի բժիշկը․ The SunՀունգարիան հանել է Եվրամիությանը Ուկրաինայի և Մոլդովայի անդամակցության վերաբերյալ բանակցություններ սկսելու արգելքը․ լրատվամիջոցՌոնալդուն դիմել է Մեսսիին՝ ազգային հավաքականում անցկացրած վերջին խաղից հետոԵրեխային կարող են շանտաժի ենթարկել անգամ այն դեպքում, երբ նա մերկ լուսանկար չի ուղարկել․ ՆԳՆԲելգիայի ոստիկանությունը բերման է ենթարկել բողոքի ցույցերին մասնակցած 107 ուսանողիԱնազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄԱլիևը դրսից է քայքայում մեր պետությունը և թուլացնում, դուք զուգահեռաբար՝ ներսից․ Հարություն ՀարությունյանՍաուդյան Արաբիայում երկու օդանավակայանների վրա հարձակումների հետևանքով երեք մարդ է զոհվելԻնքնաթիռի ուղևորը ստիպել է ուղեկցորդուհուն ծնկի իջած ներողություն խնդրել իրենիցՍպասվում է անձրև և ամպրոպ․ եղանակն՝ առաջիկա օրերինՓաշինյանը ծափահարում է ընդդիմությանը, ընդդիմությունը՝ Շաքիում դանակահարած կնոջըԻնչու՞ է նախաքննության փուլում Փաշինյանը պնդում, թե ադրբեջանցին մառախուղի պատճառով է հայտնվել Հայաստանում․ Գառնիկ ԴավթյանՖԻՖԱ-ն թարմացրել է հավաքականների դասակարգման աղյուսակը. Հայաստանը նահանջ է գրանցելՋուր հավաքեք. ջուր չի լինելուՄիայն հայը չէ, որ Հայաստանում պիտի դատվի. Արշակ ԿարապետյանՆիկոլ Փաշինյան, Շաքիում ադրբեջանցի տեռորիստի կողմից հայ կնոջ վրա հարձակումը հումորի առարկա չէ. Ուժեղ ՀայաստանԵրթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Պարոնյան փողոցումՌուսաստանը մեղավոր չէ, որ ԱՄՆ-ն զիջեց Եվրոպայի ճնշմանը ու հպարտությամբ հայտարարեց «Անքորիջի հnւղարկավորության» մասին․ Լավրով«Հայաստանի ապագան պետք է կապել Ռուսաստանի հետ․ քաղաքական դաշտը չի ուզում դա հասկանալ». Մհեր ԱվետիսյանԳեղարքունիք մարզում բախվել են «Ford»-ը, «Opel Vectra»-ն ու «Opel Zafira»-ն. կան վիրավորներՓաշինյանի խոստացած խաղաղությանը փոխարինեցին զիջումները, իսկ հանգստությանը՝ ահաբեկչությունըՓաշինյանի համար հայ մոր վրա ադրբեջանցի զինծառայողի հարձակումը պարզապես «հերթական քրեական միջադեպ» է․ Արեգա ՀովսեփյանԵրբ Փաշինյանը չի կարողանում պատասխանել ադրբեջանցի զինծառայողի վերաբերյալ մեր հարցին․ Գասպարյան Պատերազմին վերջ տալու համար Իրանը պետք է կրճատի ուրանի հարստացումը․ ՎենսCCBE-ն արձագանքել է փաստաբան Երեմ Սարգսյանի իրավունքների առնչությամբ ՀՀ փաստաբանների պալատի դիմումինԹոմաս Տուխելի ռեկորդը Անգլիայի հավաքականում«070» կոդով հին նմուշի անձնագրերի տպագրությունն ու տրամադրումը նոյեմբերի 1-ից չեն դադարեցվումԱյս վարչախումբը կեղծ շոուներով փորձում է ժողովրդին շեղել իրական վտանգից. Ավետիք ՉալաբյանԱմբողջ աշխարհը գտնվում է անվտանգային խոր ճգնաժամի մեջ. Արմեն ՄանվելյանՀայաստանն արժանի է ավելիին, քան Փաշինյանն ու ՔՊ-ն են Euromedia24-ի բարձրաձայնումից և վարչապետի հրահանգից հետո «Շառլոտը» փակվեց․ ակումբի գործունեության առթիվ քրեական վարույթ է հարուցվել ՈւսանողականFest-ը վերադառնում է․ հոկտեմբերի 10-ին ավելի քան 500 ուսանող կհամախմբվի մեկ հարթակումԵկեղեցու դեմ պայքարից՝ հասարակական գիտակցության վերաձևավորման փորձ․ Արմեն ՀովասափյանԵրբ Հայաստանը թելադրում էր, ու երբ սկսեցին թելադրել մեզ․ Միքայել Գրիգորյան Դեռևս 2018 թվականից սկսած պարզ էր իշխանությունների վերաբերմունքը եկեղեցու հանդեպ. Արեգ ՍավգուլյանՀայ ժողովրդի սիմվոլները քայլ առ քայլ դուրս են մղվում դպրոցական դասագրքերից. Ատոմ ՄխիթարյանՏեխնոլոգիական գործընթացների վերահսկման նոր մակարդակԱհազանգ և պետական պատասխանատվության պահանջԵթե բանակում զգոնություն չկա, ինչպես պնդում է Փաշինյանը, ապա իշխանությունը սրանով ասում է, որ բանակում չկա ծառայություն, չկա կարգապահություն. Տիգրան Աբրահամյան
Ամենադիտված