Հայերեն


Իրանն արձանագրեց Ղարաբաղի խնդրի կարգավորումը

Քաղաքականություն

ԼՐԱԳԻՐ / Արցախի խնդրում Արեւմուտք-Իրան համաձայնություն
Իրանի արտգործնախարարության խոսնակ Բահրամ Ղասեմին իրանցի լրագրողների հետ ճեպազրույցում խոսելով Արցախի հակամարտության կարգավորման մասին ասել է, թե հակամարտությունները կարգավորելու համար կարեւոր է մի շարք գործոնների համադրությունը, եւ մեկ գործոն կամ մեկ երկիր չի կարող կարգավորել հակամարտությունը: Նա ասել է նաեւ, որ ամեն ինչ կախված է ժողովրդի կամքից եւ դա է ամենավճռորոշը:
Իրանի ԱԳՆ խոսնակի հայտարարությունը յուրօրինակ արձագանք է Մոսկվայում Հայաստանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների ապրիլի 28-ի հանդիպմանը, որը տվեց տարբեր մեկնաբանությունների եւ անհանգստությունների առիթ, թե Մոսկվան փորձում է այդպիսով կրկին իր ձեռքը վերցնել կարգավորման գործընթացն ու առաջ մղել այսպես ասած կազանյան կամ լավրովյան պլանները:
Մոսկվայի հանդիպումից առաջ հնչած մտահոգությունները կարծես թե փարատվեցին դրա ընթացքում եւ դրանից հետո ի հայտ եկած որոշակի տեղեկություններով: Մասնավորապես, Մոսկվայում հանդիպած երեք արտգործնախարարներին ավելի ուշ միացել են ԵԱՀԿ Մինսկի խմբի երեք համանախագահները, ինչը վկայում է, որ Մինսկի խմբի մյուս երկու համանախագահները՝ ԱՄՆ եւ Ֆրանսիան Ռուսաստանին մենակ չեն թողել Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների հետ, այսինքն «հսկել» են Ռուսաստանի «նախաձեռնողականությունը»:
Մյուս կողմից, մոսկովյան հանդիպումից հետո Ադրբեջանի արտգործնախարարը հայտարարել է, թե խոսք չի եղել նախագահների մակարդակով հանդիպման մասին: Ինչպես հայտնի է, Հայաստանը հայտարարել է, որ չի տեսնում նախագահների մակարդակով հանդիպման անհրաժեշտություն եւ իմաստ, եթե Ադրբեջանը մի կողմից հանդիպելու է, իսկ մյուս կողմից շարունակելու է մարդասպանությունը սահմանին:
Փաստորեն, Մոսկվայում Երեւանը պնդել է իր դիրքորոշումը, այդպիսով նախագահների մակարդակի նոր հանդիպումով չլեգիտիմացնելով Ադրբեջանի սահմանային մադասպանությունը եւ այդպիսով Բաքվի համար չստեղծելով նոր ռազմական ագրեսիա նախաձեռնելու «բանակցային հիմք»:
Իրանը Բաքվին դեռեւս Մոսկվա մեկնելուց առաջ էր զգուշացրել ռազմական նոր սադրանքի անցանկալիության մասին: Թեհրանում ընդունելով Ադրբեջանի պաշտպանության նախարարին, Իրանի պաշտպանության նախարարը հայտարարել էր, թե Իրանն ակնկալում է, որ հակամարտության կողմերը կվարվեն այնպես, որ չեն տա երրորդ երկրի ներգրավման առիթ:
Փաստացի, Իրանը Մոսկվայի հանդիպումից հետո էլ արձանագրում է, որ հնարավոր չէ մեկ կենտրոնի «պլաններով» հակամարտություն «կարգավորել»:
Միաժամանակ, դա թերեւս ոչ միայն Իրանի արձագանքն է Մոսկվայի հանդիպմանը, այլ նաեւ յուրօրինակ արձագանք թուրք-ադրբեջանական զորավարժությանը, որ մեկնարկել է Ադրբեջանում մայիսի 1-ին:
Խոշոր հաշվով, Իրանի թե պաշտպանության նախարարի շաբաթներ առաջ արած, թե ԱԳՆ խոսնակի հայտարարությունները ազդակ են ոչ միայն Մոսկվայի հետ Բաքվի «հույսերին», այլ նաեւ Անկարայի հետ կապված ակնկալիքներին:
Միաժամանակ, արձանագրելով ժողովրդի կամքի գործոնի վճռորոշությունը, Իրանը խոշոր հաշվով արձանագրում է, որ Արցախի խնդիրը այդ տեսանկյունից ստացել է իր կարգավորումը, քանի որ ներկայիս ստատուս-քվոն հենց ժողովրդի կամքի դրսեւորման արդյունքն է:
Իրանի ԱԳՆ խոսնակը հայտարարել է, որ ամեն ինչ կախված է ժամանակից եւ կողմերի տրամադրվածությունից, որոնք նա համարում է հիմնական երկու գործոն:
Իրանցի պաշտոնյան փաստացի արտահայտում է հակամարտության բուն խնդիրը՝ ժամանակի մեջ գտնել ստատուս-քվոյի արձանագրման մեխանիզմը, քանի որ միայն այդ ուղղությամբ ջանքը կարող է երաշխավորել շարժում դեպի տարածաշրջանային կայունություն ու անվտանգություն: Հակառակ՝ ստատուս-քվոյի փոփոխության ուղղությամբ որեւէ շարժում հանգեցնելու է փակուղու եւ ապակայունացման, ինչը դրսեւորվեց նախորդ տարի ապրիլին, որն ի վերջո հենց երկու տասնամյակի ընթացքի հետեւանքն էր:
Այդ առումով, նկատելի է Արցախի խնդրում Իրանի եւ Արեւմուտքի որոշակի փոխհամաձայնություն՝ չբարձրաձայնված փոխհամաձայնություն, որը ռազմավարական առումով գուցե պակաս արժեք չունի, քան Իրանի միջուկային խնդրում բարձրաձայնված համաձայնությունը:
Բանն այն է, որ Արեւմուտքն էլ՝ Վաշինգտոնի եւ Փարիզի դիրքորոշումով, որն արտահայտվում է հրադադարի պահպանման հետաքննության մեխանիզմի ներդրումն առաջնահերթություն համարելով, փաստացի հանդես է գալիս հենց ժամանակի եւ տարածության մեջ ստատուս-քվոյի արձանագրման մեխանիզմի փնտրտուքով: Բաքուն էլ հասկացել է, որ դա ստատուս-քվոն ամրապնդելու մեխանիզմն է, ինչի մասին մի քանի շաբաթ առաջ հայտարարել էր ԵԱՀԿ-ում Ադրբեջանի ներկայացուցիչը:
Այլ կերպ ասած, դա թեկուզ համեմատական խաղաղության ու ամրացող կայունության մեխանիզմն է, որի հարցում փաստացի փոխհամաձայնություն կա Արեւմուտքում եւ Իրանում:

Երևանում կայացել է «Հայ անվանի բժիշկ և առաջատար երիտասարդ բժշկաշխատող» հեղինակավոր մրցանակաբաշխությունը«Բարսելոնան» նոր պայմանագրեր կկնքի երեք ֆուտբոլիստի հետՀոկտեմբերի 6/7-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուՌԴ ՊՆ․ մեկ օրում ռուսական շրջանների և Սև ծովի վրա ոչնչացվել է 343 ուկրաինական ԱԹՍՀայաստանը ՄԱԿ-ում ներկայացրել է կայուն զարգացման ֆինանսավորման իր առաջնահերթություններըԱնձրևները կլինեն հորդառատ․ եղանակն՝ առաջիկա օրերինԵվրո-2027. Հայաստանի Մ-21 հավաքականը ոչ-ոքիով ավարտեց ընտրական փուլըԿոմիտասի պողոտայում կինը սուր կտրող առարկայով հարվшծներ է հասցրել 51-ամյա տղամարդուն. վերջինը տեղափոխվել է հիվանդանոցՄիացյալ Նահանգների հետ կապված մեր խնդիրն այն է, որ ամեն անգամ, երբ նստում ենք բանակցությունների սեղանի շուրջ, մեզ անմիջապես պшտերազմ է պարտադրվում․ ՓեզեշքիանԱվտովթար և վրաերթ՝ ԵրևանումԻրանն ակնկալում է Հայաստանի հետ ռազմավարական համագործակցության համաձայնագրի շուտափույթ կնքումՎթար է. Ջուր հավաքեք. ջուր չի լինելուԹուրքիան Ուկրաինային Korkut հակաօդային պաշտպանության համակարգեր է փոխանցելՆոյեմբերի 1-ից անձը հաստատող փաստաթղթերի տրամադրման համակարգը կգործի նոր ձևաչափով․ ՆԳՆՄի գողացեք մարդու «այո»-ն․ Մհեր ԱվետիսյանՇաքի գյուղի դեպքը բոլորիս ցույց տվեց մեր երկրի անվտանգային համակարգի թերությունները. Ավետիք ՉալաբյանԻշխանություններին հարմար առիթ էր հարկավոր եկեղեցու վրա հարձակման համար. Արեգ ՍավգուլյանԿարճ դաս Փաշինյանի համար՝ հատուկ Ուսուցչի օրվա առթիվ․ Ուժեղ ՀայաստանՏաջիկստանում կանցկացվի ՀԱՊԿ հատուկ նշանակության ստորաբաժանումների «Կոբալտ-2026» զորավարժությունըՍիրելի՛ ուսուցիչներ, իմ խորին հարգանքն ու երախտագիտությունն եմ հայտնում ձեզ. Սիրով և հարգանքով՝ ձեր Մհեր Ավետիսյան Վրաստանում մեկնարկում են Հայաստանի մշակույթի օրերըՀրդեհ Հրազդան քաղաքում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումըՍաուդյան Արաբիան ենթարկվել է հութիների հարձակումներին և ինքնապաշտպանության իրավունք ունի․ ՌուբիոՈւնենք արդեն 14 կորուստ․ Եղիշե Մելիքյան«Սևան» ՔԿՀ-ի տարածքում հայտնաբերվել է ներնետված փաթեթ՝ կասկածելի զանգվածով և այլ արգելված իրերովՄեծամորում մեկնարկել է «Մեծամոր Ռեզիդենս» բնակելի համալիրի շինարարությունըԱմենակարևոր դասը. ինչ են սովորել մեր պատգամավորները իրենց ուսուցիչներից Ուսուցչի օրը՝ աղավաղված հայերենով. ինչ լեզվով ենք այսօր խոսում կրթության մասին․ Արմեն ՀովասափյանՀայաստանին պետք է միասնական ուժ՝ հակառուսական օրակարգը կանխելու համար․ Մհեր Ավետիսյան«Դարերի խաղաղ համակեցություն» ասելուց առաջ արժե հասկանալ՝ ի՞նչ պատմական ժամանակաշրջանի և ո՞ւմ մասին է խոսքըԺողովուրդը չի աջակցում գործող իշխանությանը և նրա թելադրած օրակարգերին. Մենուա Սողոմոնյան«Ապրելու քվե» դաշինքի անդամ Լևոն Արշակյան` Գորիսի ավագանու անդամի թեկնածուԿարճ դաս Փաշինյանի համար՝ հատուկ Ուսուցչի օրվա առթիվԵրևանում՝ չեխական տոնական շունչ․ բարեկամություն՝ դիվանագիտության ու արվեստի լեզվով Մեր ուժը մեր աշխատակիցներն են․ Նորայր ՍողոմանյանԵս պատրաստ եմ ստանձնել պատասխանատվություն Գավառի խնդիրները լուծելու համար. Հրայր ԻսրայելյանԵվս մեկ շաբաթ՝ հայի ինքնության պաշտպանութան և առանց զիջումների խաղաղության հասնելու պայքարի ճանապարհին Հայաստանը շարունակում է նոր ռեկորդներ գրանցել Անկեղծ և առանց պաշտոնական ձևակերպումների` 90 վայրկյան Մամիկոն Ասլանյանի հետՈւժեղ պետության հիմքը գիտելիքն է, կրթված քաղաքացին և ամուր ազգային ինքնությունը. Ուժեղ Հայաստան Պետությունները կառուցում են առաջնորդները. Մհեր ԱվետիսյանԵվս մեկ շաբաթ՝ հայի ինքնության պաշտպանութան և առանց զիջումների խաղաղության հասնելու պայքարի ճանապարհին «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը շնորհավորել է Ազգային փոքրամասնությունների օրվա առթիվՓաշինյանի ցանկացած քայլ թելադրում է Ալիևը. Սամվել Կարապետյան Սոցփաթեթների վերջը․ 2027-ից պետաշխատողները կզրկվեն սոցիալական փաթեթից. Հրայր Կամենդատյան Փաշինյանը խզում է հարաբերությունները Սփյուռքի հետ. մենք կփոխենք այդ քաղաքականությունը․ Սամվել ԿարապետյանԱլիևի «զսպվածության» թեզի հակադարձումը․ ուժերի անհամաչափություն, Թուրքիայի աջակցություն և իշխանությունների պատասխանատվություն. Հրայր ԿամենդատյանԱռաջնորդներն են համախմբում ժողովրդին, ոչ թե ժողովուրդը՝ առաջնորդներին. Մհեր ԱվետիսյանԻնչու՞ Սամվել Կարապետյանը որոշեց մտնել քաղաքականությունԿոտայքի մարզում «Mercedes» բեռնատարը Քաղսի գյուղի տարածքում բախվել է գովազդային երկաթե սյանը․ կա վիրավnր
Ամենադիտված