Հայերեն


«Հրամայականն է ապրել ու արարել՝ հանուն այն հայրենիքի, որի սահմաններն անառիկ պահելու համար տղաներն ամենաթանկ գինն են վճարել». ընթերցողի սեղանին է «Նժդեհի հետնորդները» գիրքը. «Փաստ»

Քաղաքականություն

«Փաստ» օրաթերթը գրում է.

Օրերս Առնո Բաբաջանյան համերգասրահում տեղի ունեցավ «Նժդեհի հետնորդները» գրքի շնորհանդեսը: Գիրքը նվիրված է 2022 թ. Սեպտեմբերյան պատերազմում անմահացած 38 զինծառայողի: Նրանց բոլորի ծառայությունն անցել է Սյունիքի մարզում, նրանք, ավաղ, սեփական կյանքի գնով անառիկ են պահել Հայաստանի սահմաններն Ադրբեջանի կողմից սանձազերծված հերթական ռազմական գործողությունների ժամանակ: Գրքի ստեղծման գաղափարը ծագել է ծնողների մոտ: Երկար ճանապարհ է անցել խմբագրակազմը տղաների պատմությունները վավերագրելու համար, երկար ու բարդ, բայց շատ արժեքավոր: Գիրքը ձեզ կպատմի տղաների, նրանց կիսատ մնացած կյանքի մասին: Այնտեղ չկան անտեղի պաթոս ու բարձրագոչ բառեր: Մեկտեղվել են կարոտի ու սպասման տողերը: Այդպիսին էր նաև գրքի շնորհանդեսին նվիրված միջոցառումը: Ասմունքի, երաժշտության հնչյունների ներքո էկրանին հայտնվում էին տղաների լուսանկարները՝ միայնակ, հայրերի ու մայրերի, քույրերի ու եղբայրների հետ: Նրանք այդ օրը համերգասրահում էին: Ես կրկին հասկացա, թե ինչպես է լինում, որ հպարտությունն ու ցավը մեկտեղվում են: Բարդ էր արցունքները զսպելը, բարդ էր ափսոսանքի, բայց նաև մեղավորներին ուղղված խոսքեր չասելը, բայց մտքում կամ ցածրաձայն, որովհետև անթույլատրելի էր խախտել այդ սուրբ լռությունն ու համակ ուշադրությունը, որ տիրում էր դահլիճում:

Ոչ մեկ անգամ ենք առիթ ունեցել պատմելու Սեպտեմբերյան պատերազմի մասին, որը մեր պետության ներկայիս իշխանության ներկայացուցիչներն ագրեսիա, սահմանային միջադեպ են անվանում: Բայց այն պատերազմ էր, պատերազմ, որի ժամանակ զինվորներն անօգնական մնացին, թիկունքը՝ բաց: Հարուցված քրեական գործերը, որոնք մինչ օրս չեն տվել ծնողների հարցերի պատասխանները, որպես ապացույց այս դիտարկումների:

Եվ հիմա ծնողները, որոնք շարունակում են հարցեր ուղղել, որոնք որդիների զոհվելուց երկուսուկես տարի անց էլ շարունակում են այդ օրվա ողբերգության հետ կապված նոր հանգամանքներ բացահայտել, իրենց որդիներին ապրեցնելու հերթական առաքելությունը՝ «Նժդեհի հետնորդները» գիրքն են կյանքի կոչել:

Անկեղծ պիտի լինենք ընթերցողների հետ, ինչպիսին փորձում ենք լինել մեր բոլոր տղաների մասին պատմող նյութերում: 350-ից ավելի նյութ ենք հրապարակել «Փաստ» թերթում: Ցավի, սպասման, կարոտի, անսահման սիրո մասին են այդ նյութերը: Ու ես, որ իրապես զգում ու հասկանում եմ մեր պետության ու ժողովրդի հետ պատահած ողբերգության ծավալները, գոնե ինձ այդպես է թվում, այդ օրը կարծես այլ զգացողություններ ապրեցի: Հիմա պատմեմ, թե ինչու: Մեծ փորձություն էր այդ օրը մեկ վայրում տեսնել որդեկորույս մայրերի ու հայրերի, եղբայրների ու քույրերի: Սևազգեստ մայրեր, որոնց պարանոցներին որդիների նկարներով կամ անվան առաջին տառերով կախազարդեր էին, հայրեր, որոնց միացրել է ընդհանուր ցավը, տղաների եղբայրներն ու քույրերը, որոնք գուցե այդպես էլ իրար ճանաչելու առիթ չունենային, բայց հանձինս իրար ընկերներ են ձեռք բերել:

Մենք, միևնույնն է, չենք պատկերացնում մեզ բոլորիս համակած ցավի չափը, գույնը գիտենք, որ սևն է, բայց չափի ու ձևի մասին պատկերացում անգամ չունենք: Մինչև այս պատերազմները, երևի թե, կարող էի ասել, որ իմ շրջապատում քիչ եմ տեսել արցունքները չզսպող տղամարդկանց: Այդ օրը հայրերը ժամանակ առ ժամանակ դուրս էին գալիս դահլիճից, նրանք, որ ստանձնել են ընտանիքում ուժեղն ու ամուրը լինելու առաքելությունը, չէին կարողանում հուզմունքը զսպել: Հետևի շարքում նստած տղամարդկանցից մեկն ասաց՝ այս դահլիճում մի քանի տարի առաջ եմ եղել, ինչ-որ համերգ էր, ո՞վ կմտածեր, որ տարիներ հետո նույն դահլիճում այս առիթով պետք է ներկա գտնվեի:

Հուզմունք, հպարտություն, կարոտ, ամեն ինչ իրար էր խառնվել: Եվ միայն տղաների նորածին եղբայրների ու քույրերի ճիչերն էին փաստում, որ կյանքը շարունակվում է: Որքան էլ այն այլևս երբեք առաջվանը չի լինելու այս ընտանիքների և մեզ բոլորիս համար, որոնք գիտակցում են մարդկային կորստի չափը, բայց հրամայականն է ապրել ու արարել՝ հանուն այն հայրենիքի, որի սահմաններն անառիկ պահելու համար տղաներն ամենաթանկ՝ կյանքի գինն են վճարել: Հրամայականն է ապրել արժանապատիվ, վայել այն սխրանքին ու զոհողությանը, որ մեր հազարավոր տղաների կյանքն է արժեցել:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում




Մենք պայքարելու ենք ցանկացած զիջման դեմ՝ հանուն հայ ժողովրդի ապագայի․ տեսանյութը«Հայկական քվե»-ն Գավառի ընտրություններին՝ երիտասարդ ու խոստումնալից թիմով․ Աննա ԿոստանյանՄեր պայքարը արդարության վերականգնման համար է. Արսեն ԳրիգորյանԻնձ դատում են խոսքի համար․ այսօր վճռվում է իմ քաղաքական և մարդկային ճակատագիրը․ Էդգար ՂազարյանԱղքատության մակարդակն աճում է. ամեն 3-րդը աղքա՞տ է ապրելու․ Հրայր Կամենդատյան Սիմֆոնիկ հատուկ համերգ. ամփոփվել է եռակողմ համագործակցությունը «Ուժեղ Հայաստանը» պայքարում է հայկական ազգային ինքնության և Հայոց եկեղեցու ինստիտուցիոնալ պաշտպանության համարԱյն մասին, թե ով սադրելով հնարավորություն տվեց թշնամուն սանձազերծել 44-օրյա պատերազմը, և ինչ նպատակով․ Ավետիք ՉալաբյանԳնաճն ընդդեմ աշխատավարձերի․ ինչո՞ւ պետական համակարգում չկա ավտոմատ ինդեքսավորումՇարունակելու ենք պայքարը Ալիկ Ալեքսանյանի արդարացման և Հայաստանում իրավական պետության սկզբունքների վերականգնման համար․ «Ուժեղ Հայաստան» Ինչի՞ մասին է վկայում տնտեսական ակտիվության քարշակի դանդաղման միտումը. «Փաստ» Պետությունը կարո՞ղ է միջամտել վարձակալության շուկայի վայրիվերումներին. «Փաստ» Այս «ապագան» էին խոստանո՞ւմ. «Փաստ» «Ամեն ինչի պարզունակացումը մանկուրտացման պրոցես է». «Փաստ» Իրականում ո՞վ է թշնամանք ու ատելություն գեներացնում. «Փաստ» Բաքվի «դիվանագիտական» շոուները, Արցախի հայաթափումն ու մշակութային յուրացումը. միջազգային հանրությունից պահանջվում է հստակ դիրքորոշում. «Փաստ» Սահմանադրական կարգի տապալման ընթացքը Հայաստանում. իշխանությունների տարանջատման սկզբունքի յուրացումը. «Փաստ» Բուլղարիայում սպանվել է Բոտև ֆուտբոլային ակումբի սեփականատերըԲազմաթիվ հասցեներում լույս չի լինելուԵվրոպայի հետ պшտերազմը «շատ կարճ» կլինի․ ԶախարովաԱդրբեջանն ու Թուրքիան ավելի քան 500 մլն դոլարի պաշտպանական պայմանագրեր են կնքելԺամանակը կգա, և ես բոլոր պորտուգալացիներին կասեմ ողջ ճշմարտությունը․ ՌոնալդուՀնարավոր է կարկուտ տեղա․ եղանակն՝ առաջիկա օրերինՀաստատվել է Կիպրոս-Հայաստան հանդիպումը սպասարկող մրցավարական անձնակազմըԿենսաթոշակառուների ուշադրությանը․ բանկային ծառայություններից օգտվելու կարգը փոխվում է․ ի՞նչ պետք է իմանալՀին նմուշի փաստաթուղթը մինչև ե՞րբ է վավեր․ մանրամասներ«Արցախ TV»-ն կարճատև դադարից հետո հանդես կգա նոր և արդիականացված նախագծերով«Արցախ TV»-ն իր ներկա կազմով դադարեցնում է գործունեությունը. «Արցախ TV»-ի տնօրենՕրական ավելի քան 20 հազար հետազոտություն․ ինչ հնարավորություններ ունի Երևանում գործող HELIX Armenia լաբորատոր համալիրը«ՎԱԶ 2105»-ը Գագարին-Ծաղկունք ճանապարհին հայտնվել է ձորումԱմենաքննարկված Dvin Crown նախագիծը․ Երևանի կենտրոնում ձևավորվել է բրենդների նոր տեսանելիության հարթակԳերմանիայից Հայաստան առաջին անգամ օդային ճանապարհով ներմուծվել են հոլշտեյն ցեղի տոհմային երինջներԿարող են լսվել պայթյունանման ձայներ․ ՊՆ-ն զգուշացնում էԵրեկոյան քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպԱՄՆ-ում Կասպարովի ու Պոնոմարյովի դեմ մահափորձեր են նախապատրաստվել. El MundoԸնդդիմությունը միջազգային դիտորդներին ներկայացրել է Հայաստանում ժողովրդավարության հետընթացի և քաղաքական հետապնդումների վերաբերյալ փաստեր. Էլինար ՎարդանյանԵԱՏՄ երկրներում անցած տարի հայտնաբերվել է ավելի քան 9,5 մլն միավոր կեղծված ապրանքԿԲ-ն զգուշացնում է՝ «My Fin» չլիցենզավորված ընկերությունը 1 հպումով վարկեր է առաջարկումՄԻՊ ներկայացուցիչները «Շիրակի երեխայի խնամքի կենտրոն» հաստատությունում արձանագրել են մի շարք խնդիրներՄոլդովան հայտնել է, որ իր տարածքում ռուսական ԱԹՍ է պայթելKomatsu PC 3000-ի գործարկմանն ընդառաջ՝ օպերատորները 10-օրյա գործնական դասընթաց են անցել Ամերիաբանկը` Հայաստանի ամենանորարար թվային բանկը. 9 մրցանակ` Global Finance-ի «Լավագույն թվային բանկ» մրցանակաբաշխությունում Մեր ռազմաքաղաքական ղեկավարությունը ժողովրդին տանում է փակուղու ճանապարհով. Ավետիք ՉալաբյանՌուսաստանից տնտեսապես հեռացումը իր հետ շատ վտանգներ է բերելու. Արմեն Մանվելյան300,000 ադրբեջանցու չվերաբնակեցնելու մասին Փաշինյանի խոստումը հերթական սուտն է․ տեսանյութՎՏԲ-Հայաստան Բանկը կորպորատիվ հաճախորդներին առաջարկում է ազատ միջոցների կառավարման արդյունավետ լուծումներԵՄ-ի հետ հարաբերությունների ճանապարհային քարտեզը անորոշ վիճակում է. Արեգ ՍավգուլյանՓաշինյանը ծրագրում է վախեցնել հասարակությանը՝ զիջումներ պարտադրելու համար․ այսպես է իրեն պահում թույլ առաջնորդը․ Դավիթ ՂազինյանՊետական համակարգում աշխատավարձի բարձրացումը՝ խթա՞ն, թե՞ անարդարություն Սոցիալապես ծանր պայմանների պատճառով շատ երեխաներ դպրոց չեն հաճախում. Ատոմ Մխիթարյան
Ամենադիտված