Հայերեն


Սննդի անվտանգության խորքային խնդիրներն ու դրանց առանցքային շերտերը. «Փաստ»

Հասարակություն

«Փաստ» օրաթերթը գրում է.

Ներկա շրջափուլում, երբ աշխարհը բախվում է բազմաթիվ գլոբալ մարտահրավերների՝ առողջապահական ճգնաժամերից մինչև կլիմայական փոփոխություններ, սննդամթերքի անվտանգությունն այլևս չի դիտարկվում միայն որպես սպառողների իրավունքներին վերաբերող հարց: Այն դարձել է ազգային անվտանգության անբաժանելի կարևոր բաղադրիչ։ Սննդամթերքի անվտանգությունը կապված է երկրի կայունության, հանրային առողջության, տնտեսական զարգացման և նույնիսկ քաղաքական ինքնիշխանության հետ։ Իսկ այլ կերպ ասած՝ սննդամթերքի անվտանգությունը միայն պետության խնդիր չէ. այն յուրաքանչյուր քաղաքացու առողջության և բարեկեցության ապահովման հարց է։

Հայաստանում այս հարցն ունի առանձնահատուկ կարևորություն՝ հաշվի առնելով մեր երկրի շուրջ ստեղծված աշխարհաքաղաքական իրադրությունը, ՀՀ տնտեսական կառուցվածքը և ժողովրդագրական միտումները։ Ճիշտ է՝ ժամանակի ընթացքում որոշ քայլեր արվում են այս ուղղությամբ, բայց դա բավարար չէ։ Միայն առանձին դետալների շուրջ կարգավորումներով սննդի անվտանգության հարցը չի պարփակվում, խնդիրն ավելի խորքային է, քան թվում է առաջին հայացքից։ Առաջին հերթին առկա են սանիտարահիգիենիկ պայմանների բազմաթիվ խախտումներ, որոնք իսկապես մտահոգիչ են։ Բազմաթիվ ուսումնասիրություններ և ստուգումներ ցույց են տալիս, որ սննդի շղթայի տարբեր փուլերում՝ մթերքի պահեստավորումից մինչև մատուցում, հաճախ չի պահպանվում անհրաժեշտ ջերմաստիճանային ռեժիմը, բացակայում են անհրաժեշտ հիգիենիկ պայմանները, իսկ արտադրական տարածքներում երբեմն նկատվում է կենդանական ծագման թափոնների անպատշաճ կառավարում։

Բազմաթիվ մասնագետներ պարբերաբար շեշտում են, որ սննդամթերքի արտադրության և իրացման գործընթացում նվազագույն սանիտարական պահանջների խախտումը կարող է հանգեցնել լուրջ առողջապահական խնդիրների՝ սկսած ստամոքսաաղիքային թեթև տհաճություններից մինչև բակտերիալ վարակումներ, սուր թունավորումներ և հիվանդությունների տարածում։

Առավել վտանգավոր է, երբ խնդիրներն ի հայտ են գալիս մթերքներում, որոնք սպառվում են անմիջապես՝ առանց ջերմային մշակում անցնելու, օրինակ՝ մրգերը կամ բանջարեղենը։ Հատկապես սեզոնային ակտիվության ժամանակ՝ ամռանը և տոնական օրերին, ռիսկերը կրկնապատկվում են, երբ շուկաներում և հանրային սննդի կետերում հաճախ ավելանում է մարդկանց հոսքը, իսկ վերահսկողությունը՝ թուլանում։ Փորձագետները հորդորում են թե՛ պետական մարմիններին, թե՛ գործարարներին առավել խիստ ուշադրություն դարձնել սանիտարահիգիենիկ ստանդարտների պահպանմանը, իսկ սպառողներին՝ պահանջատեր լինել՝ ընտրելով միայն այն հաստատությունները, որոնք ապահովում են մաքուր և անվտանգ սննդամթերք:

Հաջորդ կարևոր հարցը, որի ուղղությամբ հարկավոր է կենտրոնանալ, վերաբերում է վերահսկողության և ստուգումների ոչ բավարար մակարդակին։ Ճիշտ է՝ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը պարբերաբար անցկացնում է ստուգումներ և արձանագրում խախտումներ, սակայն գործող միջոցները դեռևս չեն բավարարում իրավիճակի շոշափելի բարելավմանը։ Պետական մարմինների կողմից վերահսկողությունը մեծամասամբ անհավասարաչափ է։ Կան ոլորտներ կամ տարածքային միավորներ, որտեղ ստուգումները կա՛մ շատ հազվադեպ են լինում, կա՛մ էլ ձևական բնույթ են կրում։ Երբեմն անգամ ժամկետանց ապրանքներ են վաճառվում, երբ սպառողներն այդքան էլ ուշադիր չեն լինում։ Հայաստանում ժամկետանց ապրանքները հաճախ հայտնվում են շուկայում տարբեր «ճկուն մեթոդների» կիրառման արդյունքում։ Օրինակ՝ որոշ անբարեխիղճ վաճառողներ պարզապես նոր պիտակ են կպցնում ապրանքի վրա՝ նշելով ավելի ուշ ժամկետ։ Շատ խանութներ և շուկաներ ժամկետանց կամ ժամկետի ավարտին մոտեցող ապրանքները վաճառում են մեծ զեղչերով՝ հաճախ առանց սպառողին հստակ տեղեկացնելու իրական վիճակի մասին։ Որոշ դեպքերում էլ ժամկետանց ապրանքները բացվում են, փաթեթավորվում փոքր տուփերում կամ փաթեթներում՝ առանց պատշաճ մակնշման։ Բայց առավել վտանգավոր է այն իրավիճակը, երբ այլ երկրներում արգելված ու էժան սննդամթերքը կարող է հայտնվել մեր շուկայում։ Օրինակ՝ էժան թուրքական լոլիկի ու այլ անորակ մթերքների մեծ խմբաքանակը ոչ միայն հարվածում է հայ գյուղատնտեսներին, այլև լուրջ վտանգ է ներկայացնում ազգաբնակչության առողջության համար։

Մյուս առանցքային խնդիրը կապված է սննդամթերքի որակի և անվտանգության մասին տեղեկատվության պակասի մասին։ Սպառողները հաճախ չեն տեղեկանում սննդի արտադրության, պահեստավորման կամ տեղափոխման գործընթացների մասին, ինչն ավելի դժվարացնում է անվտանգ ապրանք ընտրելը։ Մակնշումները հաճախ այնքան փոքր չափերի են, որ շատերը նույնիսկ դժվարանում են կարդալ։ Մյուս կողմից էլ՝ սպառողները խաբվում են գույնզգույն փաթեթավորմանը։ Ուստի, այս պայմաններում առաջնային խնդիր է մարդկանց իրազեկվածությունը բարձրացնելը։

Մեծ հաշվով, խնդրահարույց է նաև սննդային հավելանյութերի և քիմիական նյութերի չկարգավորված օգտագործումը։ Որոշ արտադրողներ օգտագործում են արգելված կամ չվերահսկվող քանակությամբ հավելանյութեր, կոնսերվանտներ ու քիմիական նյութեր, որոնք վնասաբեր են առողջության համար և կարող են պայմաններ ստեղծել քաղցկեղի ու այլ հիվանդությունների առաջացման համար։ Նկատի ունենանք, որ Հայաստանում քաղցկեղի տարածման վիճակագրությունը բավական մտահոգիչ է, ինչը որոշ չափով պայմանավորված է նաև սննդի մեջ կանցերոգեն նյութերի կիրառմամբ։

Անհրաժեշտ է նաև առավելագույնս սահմանափակել գենետիկորեն ձևափոխված օրգանիզմների կիրառումը Հայաստանի ողջ տարածքում: Մարդիկ հաճախ փորձում են առավել էժան սննդամթերքից օգտվել՝ գաղափար անգամ չունենալով, որ դրանք գենետիկորեն ձևափոխված օրգանիզմներ են պարունակում։ Մյուս կողմից էլ՝ խնդրահարույց է մատակարարման շղթայի նկատմամբ վերահսկողության պակասը։ Երբ ապրանքը շուկայում խնդիր է առաջացնում, հաճախ դժվար է պարզել դրա աղբյուրը, որովհետև ամբողջ մատակարարման շղթան պատշաճ կերպով չի գրանցվում և վերահսկվում։

Բացի այդ, մեր հանրության շրջանում տեղական արտադրության ապրանքների նկատմամբ վստահության պակաս կա։ Ու սա՝ այն պայմաններում, որ Հայաստանում արտադրված սննդամթերքը մեծամասամբ շատ ավելի որակյալ ու վերահսկելի է, քան ներկրվածը։

ԱՐԹՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Դարձի՛ր Յունիբանկի բաժնետեր և օգտվի՛ր ներդրումային շահավետ առաջարկից Լինելու ենք Հայաստանի բոլոր մարզերում, դառնալու ենք մեր ժողովրդի ձայնը ԱԺ-ում. Նարեկ ԿարապետյանՄեր ուժը մեր աշխատակիցներն են. ԶՊՄԿԺողովրդավարությունը չափվում է հենց նրանով, թե որքան անվտանգ է Հայաստանում այլակարծությունը` բոլոր սեռերի դեպքում, իսկ կանանց պարագայում` հատկապես և առանձնապես. Ա. Կոստանյան«ՀայաՔվեի» աջակցությամբ նկարահանված «Ծիծեռնակի հավատի կենացը» ֆիլմը հուլիսի 18-ին՝ ժամը 17։00-ին, կցուցադրվի «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի շրջանակումԻշխանության կամքին ենթարկվելով՝ ԿԸՀ-ն ոչնչացրեց իր միակ առաքելությունը, ընտրական գործընթաց կազմակերպելը. Աննա Կոստանյան«ՀայաՔվեն» վճռական է մեր համակարգող, քաղբանտարկյալ Ավետիք Չալաբյանի և մյուս բոլոր քաղբանտարկյալների շուտափույթ ազատ արձակման հարցումՀայաստանում ներդրումային մթնոլորտը շատ վատն է, քանի որ գործարարներից շատերը կալանավորված են. Արմեն ՄանվելյանՀայրենակիցներ ջան, ընտրություններից հետո էլ ենք գալիս. մեր առաջին հետընտրական այցը Մասիս համայնքի Նիզամի և Սիս բնակավայրեր. Ն. ԿարապետյանԱշխարհաքաղաքական իրողությունների փոփոխվող կառուցակարգը. «Փաստ» Բուհական համակարգն էլ են ներքաշում ճահճի մեջ. «Փաստ» «Այս մարդիկ իրականում վարում են հակապետական և հակահայկական քաղաքականություն». «Փաստ» Շատերն են անընդունելի արարքները փորձել արդարացնել «վեհ գաղափարներով», բայց... «Փաստ» Սեփականության իրավունքի նկատմամբ ոտնձգություններ. ի՞նչ սպասել ապագայում. «Փաստ» «Փաշինյանի մոսկովյան այցը ցույց տվեց նրա քաղաքականության սնանկությունը». «Փաստ» Ինչպե՞ս ու ի՞նչ ժամկետներում է ձևավորվելու նոր կառավարությունը. «Փաստ» Իրավական կամայականության հերթական արարը. դատարանները շարունակում են «դակել» Սամվել Կարապետյանի անօրինական կալանքը. «Փաստ» Անկախության հռչակագիրը Հայաստանի Հանրապետության ծննդյան վկայականն է. Նարեկ ԿարապետյանՀանրային տարբեր ոլորտների 100-ից ավելի ներկայացուցիչներ հանդես են եկել ի պաշտպանություն Գագիկ ԾառուկյանիՔաղաքականությունից՝ գործի․ հանդիպումներ Արարատի մարզի գյուղերում․ Մարիաննա ՂահրամանյանԵրբ քաղաքական պայքարը դառնում է բանտի գոյատևման ուղեցույց. Աննա ԿոստանյանԻշխանականներն իրենց ճակատին կրում են 50 հազար գողացված ձայների դրոշմը․ Նարեկ ԿարապետյանԺողովրդին պետք է համախմբել և շարժվել օրենքով թույլատրելի ճանապարհներով. Ցոլակ ԱկոպյանՈւ՞մ շահերից էր գործում Փաշինյանը փաստացի փչացնելով հարաբերությունները Ռուսաստանի հետ․ Հարցում Իսկ ո՞վ լինի մեզ ղեկավար, որ տեր կկանգնի մեր երկրին. Հարցում Ի՞նչ է ստացվում, այն ինչի համար նախկիններին էր մեղադրում, հիմա ինքն է անում. հարցում Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն արդեն 4-րդ անգամ ռազմամարզական «Դավիթբեկյան խաղեր»-ի կողքին է և հանդիսանում է մշտական հովանավորըՀայաստանում ներդրումային մթնոլորտը շատ վատն է, քանի որ գործարարներից շատերը կալանավորված են. Արմեն Մանվելյան«Սիրելի՛ եղբայր, դու ուժեղ և անկոտրում առաջնորդ ես». միջազգային մարզական համայնքը՝ Ծառուկյանի կողքին Երևանի պետական համալսարանը չպետք է լինի մի վայր, որտեղ աշխատանքի երաշխիքը լռությունն է կամ լոյալությունը. ՀայաՔվեԳյուղական բնակավայրերում աշակերտների սովորելու ձգտումն ավելի մեծ է, քան Երևանում. Ատոմ ՄխիթարյանՄենք պետք է սկսենք տեր կանգնել մեր ազգային ինքնությանն ու իրավունքներին. Արսեն ԳրիգորյանԱյսօրվանից ուժի մեջ է մտնում «ծնողական ժամ» կարգավորումը Սպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանը կբարձրանա ևս 3-5 աստիճանով Ադրբեջանի տարածքով Հայաստան կուղարկվեն պրոպան և պարարտանյութեր Հուլիսի 11-ին «Գառնի» արգելոցի մուտքը կլինի Triangulum-ի էլեկտրոնային երաժշտության փառատոնի տոմսերով Բասկետբոլի Հայաստանի Մ16 հավաքականը խմբային խաղերով դուրս է եկել կիսաեզրափակիչ «Ծիծեռնակի հավատի կենացը» ֆիլմը հուլիսի 18-ին կցուցադրվի «Ոսկե ծիրան» կինոփառատոնի շրջանակում` Կինոյի տան մեծ դահլիճումԹուրքիայի կողմից ՌԴ-ից գնված S-400-ները վաճառվել են Պարսից ծոցի երկրներից մեկին. թուրքական ԶԼՄ-ներ Բացահայտվել է վառելիքի ոլորտում տնտեսվարող սուբյեկտի կողմից չստուգաչափված սարքավորումների շահագործման դեպք Ալիևի փաստաբանը համառորեն լռեցնում է այն թեման՝ Ադրբեջանի քաղաքական ղեկավարությունը ուղիղ տեքստով հայտարարել է, որ «Հայաստանը զшվթելը իրենց ազգային նոր նպատակն է»․ Հայրապետյան Տարադրամի փոխարժեքները հուլիսի 10-ին Իշխանությունների նպատակն է արատավորել Ավետիք Չալաբյանի անունը և բարի համբավը. Անահիտ Ադամյան34-ամյա վարորդը «ROX»-ով վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով հատող հետիոտնի․ վերջինս տեղում մահացել է Անցած գիշեր էլ խաղաղ չի եղել․ ՌԴ ՊՆ-ն մանրամասնում է«ՀայաՔվե» միավորումը հաստատակամ է` հասնելու մեր միավորման համակարգող, քաղբանտարկյալ Ավետիք Չալաբյանի շուտափույթ ազատ արձակմանըՏնտեսությանը հարվածողները հարվածում են Ադրբեջանի հետ հավասարվելու մեր տեսլականին. Հ. Կամենդատյան Վթար է․ ջուր չի լինելու մի շարք հասցեներում Արեգնազ Մանուկյանին ազատությունից զրկելը ձեր խղճուկության արտահայտությունն է․ Աբրահամյան Այսօր Արեգնազը համալրեց կին քաղբանտարկյալների շարքը. դատարանը Արեգնազ Մանուկյանին կալանավորեց երկու ամսով․ Մենուա Սողոմոնյան
Ամենադիտված